fbpx
Խորհրդարան

Գևորգ պետրոսյանը իրենց նախագծերը տապալելու միտում է տեսնում

Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանի նախագիծը, որով առաջարկվում էր վարչական պատասխանատվություն կիրառել տեղական ինքնակառավարման մարմինների կամ պետական այլ մարմինների այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք սահմանված ժամկետում չեն պատասխանի պատգամավորների հարցումներին ու դրանով կխոչընդոտեն նրանց աշխատանքը:

Իշխանության ներկայացուցիչները դեմ են արտահայտվել՝ պատճառաբանելով, որ դրա համար գործում է կարգապահական տույժի մեխանիզմը։ Նախագծի հեղինակը հայտարարել է, որ իրենց նախագծերը տապալելու միտում է տեսնում:

«Ես հիմա քաղաքական հայտարարություն եմ անում, ասում եմ, որ ակնհայտ միտում կա մեր կողմից ներկայացված նախագծերին վետո դնելու, չկարդալ օրենքները, չիմանալ դրանց բովանդակությունը, գալ, այստեղ քաղաքական կոռուպցիայի մեջ ինձ մեղադրող հայտարարություն անել, սա առնվազն անբարեխիղճ վերաբերմունք է ձեր պարտականությունների նկատմամբ»,- հայտարարեց Գևորգ Պետրոյասյանը»:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը վստահեցրեց.

«Կապ չունի` ով է ներկայացնում նախագիծը․ եթե տրամաբանական է, անհրաժեշտ է և պետք է իրականացվի, միանշանակ, կարող է»:

Այնուամենայնիվ, նախագծին դրական եզրակացություն չի տրվել, միայն 4 պատգամավոր է կողմ քվեարկել, 6-ը դեմ է արտահայտվել, 2-ը՝ ձեռնպահ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ