քաղաքապետարան
Պետական գնումների թափանցիկության հարցը. Պեդրո Զարոկյանի բարձրացրած հարցերը
Երևանի ավագանու անդամ Պեդրո Զարոկյանը իր ֆեյսբուքյան էջում բարձրացրել է մի շարք հարցեր, որոնք վերաբերում են պետական գնումների թափանցիկությանը և հնարավոր կոռուպցիոն ռիսկերին։ Զարոկյանը, մասնավորապես, անդրադարձել է 2018 թվականին ընդունված օրենքին, որը թույլ է տալիս միջոցառումներ կազմակերպող ընկերություններին պետական պատվերներ ստանալ առանց մրցույթի։ Զարոկյանը պնդում է, որ այս օրենքի ընդունումից հետո երկու փոխկապակցված ընկերություններ՝ «Ֆակտորի…
Դատարանը անվավեր է ճանաչել Երևանի ավտոկայանատեղիների նոր դրույքաչափերը
ՀՀ վարչական դատարանը անվավեր է ճանաչել Երևանի ավագանու որոշումը, որով այս տարվա հունվարի 1-ից սահմանվել էին ավտոկայանատեղիներում կայանելու նոր դրույքաչափեր։ Քաղաքապետարանի մամլո խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել է, որ դատարանի այս որոշումը դեռևս չի մտել ուժի մեջ և քաղաքապետարանի կողմից բողոքարկվելու է սահմանված մեկամսյա ժամկետում։ Կոստանյանը նաև ընդգծել է, որ վճարված գումարները վերադարձի ենթակա չեն անգամ…
Երևանում ավտոբուսների գործադուլ․ վարորդներն արդար պայմաններ և աշխատավարձի բարձրացում են պահանջում
Երևանի ավտոբուսների վարորդներն այսօր գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատանքային պայմանների բարելավում և աշխատավարձի բարձրացում։ Վաղ առավոտից մայրաքաղաքի կանգառները մարդաշատ են, քանի որ մի շարք ավտոբուսներ երթուղի չեն դուրս եկել։ Վարորդներից շատերն իրենց զրույցներում նշում են, որ աշխատում են արտաժամյա, իրականացնում են պայմանագրից դուրս պարտականություններ և ստիպված են իրենց միջոցներով հոգալ մեքենաների մաքրության ու վերանորոգման ծախսերը։…
Մետրոպոլիտենի հերթերն ու խցանումները. քաղաքային իշխանության սխալ որոշումները
Երևանի մետրոպոլիտենը՝ 90-ականների ճգնաժամերից հետո կրկին նույն կտրուկ հերթերի և կուտակումների տեսարանն է հիշեցնում: Միասնական տոմսարկղային համակարգի ներդրումը, որը ներկայացվում էր որպես տրանսպորտային համակարգի բարելավման նախագիծ, այսօր քաղաքում ավելացնում է քաղաքացիների դժգոհությունը՝ հերթեր, խցանումներ և սպասման ժամանակի երկարացում: Այս փոփոխությունը ստեղծել է իրավիճակ, երբ քաղաքապետարանը, որը նպատակ ուներ ապահովել ավելի կազմակերպված և սահուն երթևեկություն, բախվել…
Միակ պետական ծննդատան կոլեկտիվի բողոք-նամակը՝ վարչապետին
«Քանաքեռ-Զեյթուն» ծննդատունը տասնյակ տարիներ ծառացած խնդիրների առաջ է կանգնած եղել, իսկ այժմ որոշել են խնդիրները լուծելու փոխարեն փակել ծննդատունը։ Այս գործընթացին արդարացիորեն դեմ են ծննդատան աշխատակիցները։ Նրանք բազմիցս բարձրացրել են խնդիրների լուծման հարցը, և շարունակում են իրենց իրավացի պահանջները ներկայացնել պետական մարմիններին։ Այս անգամ բողոք-նամակով են դիմել ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանին, ինչը ներկայացնում ենք ստորև.…
Երևանը կունենա նոր գլխավոր հատակագիծ․ քաղաքապետարան
Երևանը կունենա նոր գլխավոր հատակագիծ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Գլխավոր հատակագիծը զուգահեռաբար թվայնացվում է, որը ենթադրում է ընթացիկ փոփոխություններ:
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների համար կգործեն անվճար երթուղիներ․ քաղաքապետարան
Ապրիլի 24-ին՝ Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների համար Երևանի քաղաքապետարանը կկազմակերպի անվճար փոխադրում՝ «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքից, ժամը 8:30-ից մինչ 22:00-ն՝ հետևյալ երթուղիներով. հ.1 երթուղի – «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ – Արգիշտիի – Իտալիայի – Խորենացու – Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան։ Հետադարձը՝ Ագաթանգեղոսի –…
Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար տեղափոխում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ապրիլի 24-ին՝ ժամը 08:30-ից մինչև 22:00-ն, կկազմակերպվի այցելուների անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հետևյալ երթուղիներով. հ. 1 երթուղի – «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ – Արգիշտիի – Իտալիայի – Խորենացու – Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան. հետադարձը՝ Ագաթանգեղոսի – Գր. Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ – Հաղթանակի…
Հունվարի 30-ին Երևանում ծնվել է 53 երեխա
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ հունվարի 30-ին մայրաքաղաքում ծնվել է 53 երեխա:
Հունվարի 27-29-ը Երևանում ծնվել է 141 երեխա
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ հունվարի 27-29-ը մայրաքաղաքում լույս աշխարհ է եկել 141 երեխա:
Հունվարի 16-ին Երևանում ծնվել է 66 երեխա
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ հունվարի 16-ին մայրաքաղաքում լույս աշխարհ է եկել 66 երեխա:
Երևանյան լճի տարածքից 8 հա-ից ավելի եղեգ է հանվել
Երևանյան լճի մաքրման ծրագրով 2022թ. ծավալուն աշխատանք է իրականացվել եղեգները չորացնելու նպատակով: Տարածքից 8 հա-ից ավելի եղեգ է հանվել: Այս մասին նշվել է այսօր՝ հունվարի 16-ին, քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Այս տարի ևս նախատեսվում են եղեգների չորացման և մաքրման աշխատանքներ իրականացնել Երևան մտնող Հրազդան գետի հատվածից մինչև Երևանյան լիճ ընկած հատվածում: Նախագծի մրցույթն արդեն հայտարարված…
Երևանում երեկ լույս աշխարհ է եկել 59 երեխա
Դեկտեմբերի 29-ին Երևան քաղաքում ծնվել է 59 երեխա։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Դեկտեմբերի 26-ին Երևանում ծնվել է 65 երեխա
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ դեկտեմբերի 26-ին մայրաքաղաքում ծնվել է 65 երեխա:
Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ տաղավար է այրվում
Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ չգործող տաղավար է այրվում։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ «Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 09։19-ին ահազանգ է ստացել, որ քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող Մանկական այգում այրվում է չգործող տաղավար»,– ասված է հաղորդագրությունում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։