Քաղաքապետներ
ԵՄ-ն մտահոգված է քրդամետ քաղաքապետների նկատմամբ Թուրքիայի կառավարության կոշտ միջոցներով
Եվրամիությունը խորը մտահոգություն է հայտնել երկրի հարավ-արեւելքում քրդամետ ընդդիմադիր քաղաքապետների կողմից ղեկավարվող քաղաքապետարանների դեմ Թուրքիայի կառավարության ձեռնարկած կոշտ միջոցների կապակցությամբ: ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Փիթեր Ստանոն նշել է, որ վերջերս «Ժողովուրդների Ժողովրդավարություն» կուսակցությունից ևս հինգ քաղաքապետի հեռացումը քաղաքական դրդապատճառներով էր պայմանավորված: ԵՄ հայտարարության մեջ նշվում է, որ կառավարության կողմից նշանակված…
Եվրախորհուրդը դատապարտել է քուրդ քաղաքապետների պաշտոնանկության որոշումը
Եվրոպայի խորհրդի (ԵԽ) տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը դատապարտել է Թուրքիայի Վան, Դիարբեքիր և Մարդին քաղաքների քաղաքապետների պաշտոնանկության և հոգաբարձուների նշանակման որոշումը։ Կոնգրեսի նախագահ Անդերս Կնապը թեմայի վերաբերյալ գրավոր հայտարարություն է տարածել՝ խոր մտահոգություն արտահայտելով 3 քաղաքապետների պաշտոնանկման կապակցությամբ։ Նա հիշեցրել է, որ այդ պաշտոնյաներն ընտրվել էին ժողովրդի ազատ կամքով և դիտորդների թվում էր նաև…
Հաջորդ քայլը ո՞րն է, Անկարայի և Ստամբուլի քաղաքապետների պաշտոնանկությու՞նը․ ԵԽ Թուրքիայի հարցերով զեկուցող
Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավոր, Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրին քննադատել է Թուրքիայի երեք ընդդիմադիր քաղաքապետների պաշտոնանկության որոշումը: Սոցիալական ցանցում թեմայի վերաբերյալ կատարած գրառման մեջ Փիրին մասնավորապես ասել է․ «Դիարբեքիրի, Մարդինի և Վանի քաղաքապետները ընտրվելուց 4 ամիս անց ահաբեկչության հետ կապի մեղադրանքով հեռացվել են իրենց պաշտոններից։ Կրկին։ Ժողովրդի կամքի նկատմամբ զրոյական հարգանք։ Հաջորդ քայլը ո՞րն է։ Անկարայի…