քաղաքացիական անձ

  • Քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքները ևս երկու ամիս դրամական օգնություն կստանան

    Քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքները ևս երկու ամիս դրամական օգնություն կստանան

    Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անհայտ կորածների, ինչպես նաև գերեվարվածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Կառավարության համապատասխան որոշումներով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը (անհայտ կորած, ինչպես նաև գերեվարված քաղաքացիական անձի հաշվով ամսական 300…

  • Ադրբեջանական հրետակոծությունից վիրավորված քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը

    Ադրբեջանական հրետակոծությունից վիրավորված քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը

    Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձանցից 4-ը ժամը 12:00-ի դրությամբ շարունակում են ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը` ծանր, մեկինը՝ միջին ծանրության: Վիրավորներից 3-ը ամբուլատոր բուժօգնություն են ստացել: Նրանցից մեկն այժմ կրկին հետազոտվում է:

  • Ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավոր քաղաքացիական անձանց թիվը հասել 7-ի

    Ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավոր քաղաքացիական անձանց թիվը հասել 7-ի

    Ադրբեջանական հրետակոծության հետեւանքով վիրավորում ստացած քաղաքացիական անձանց թիվը հասել է յոթի։ Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ սեպտեմբերի 15–ի դրությամբ հիվանդանոցներում շարունակում է ստացիոնար բուժում ստանալ չորս քաղաքացիական անձ։ Մենք ապահովում ենք մեր վիրավորների ամբողջական բժշկական օգնությունը․ Ավանեսյան Ադրբեջանը թիրախավորում է քաղաքացիական բնակչությանը. վիրավորների թիվն այս պահին 4-ն է «Մեկի վիճակը ծայրահեղ ծանր…

  • Ադրբեջանի  հրետակոծության հետևանքով վիրավորվել է քաղաքացիական երեք անձ

    Ադրբեջանի հրետակոծության հետևանքով վիրավորվել է քաղաքացիական երեք անձ

    Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ: Նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը՝ բավարար: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

  • Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 1 417 քաղաքացիական անձ

    Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 1 417 քաղաքացիական անձ

    Ըստ Մարդու իրավունքների գերագույն կոմիսարի վարչության տարածած հայտարարության՝ փետրվարի 24-ին Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության անցկացման սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 1 417 քաղաքացիական անձ և 2 038-ը՝ վիրավորվել: «Փետրվարի 24-ի առավոտյան 04:00-ից մինչև ապրիլի 2-ի 24:00-ն (տեղական ժամանակով) ՄԱԿ-ի վարչությունն արձանագրել է 3 455 զոհ երկրի (Ուկրաինայի) քաղաքացիական բնակչության թվում. 1 417…

  • Քարինտակում քաղաքացիական անձի մարմին է հայտնաբերվել

    Քարինտակում քաղաքացիական անձի մարմին է հայտնաբերվել

    Որոնողական աշխատանքների ընթացքում Արցախի Քարինտակ գյուղում հայտնաբերվել է 58-ամյա քաղաքացիական անձի մարմին։ Այս մասին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ Նա նշել է, որ Ալվարդ Թովմասյանի աճյունը գտնվել է տան բակում։ Հարազատները կնոջ ինքնությունը ճանաչել են։ Թադևոսյանի խոսքով՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

  • Սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 22-ը Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից սպանվել է 60 քաղաքացիական անձ․ Բեգլարյան

    Սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 22-ը Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից սպանվել է 60 քաղաքացիական անձ․ Բեգլարյան

    Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը պատրաստել և հրապարակել է միջանկյալ զեկույց՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ: Զեկույցում ամփոփվել են 2020թ. սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական ագրեսիայի ընթացքում թիրախային հարվածների հետևանքով և Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ ընկած…

  • Կառավարությունը պատերազմից տուժածների մասով աջակցության նոր ծրագիր ընդունեց

    Կառավարությունը պատերազմից տուժածների մասով աջակցության նոր ծրագիր ընդունեց

    ՀՀ կառավարության Telegram-ի ալիքից տեղեկանում ենք, որ Կառավարությունը սոցիալական աջակցություն կտրամադրի պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց։ Այս աջակցության ծրագրից կարող են օգտվել ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Արցախի Հանրապետության քաղաքացիները: Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ 1. առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 3.000.000 ՀՀ…

  • Թուրքական հեռուստաալիքը հեռացրել է սխալմամբ ճիշտն ասած աշխատակցին

    Թուրքական հեռուստաալիքը հեռացրել է սխալմամբ ճիշտն ասած աշխատակցին

    Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության պետական ընկերությունը (TRT), ուղիղ եթերում ներկայացնելով պատերազմական վերջին զարգացումներն Արցախում, սկանդալային վրիպում էր թույլ տվել՝ շեղվելով թուրք-ադրբեջանական քարոզչական կեղծիքից, գրում է Ermenihaber-ը։ Ռեպորտաժի ժամանակ էկրանին հայտնված գլխագրում թուրքերեն նշված էր եղել. «Ադրբեջանը հարձակվում է քաղաքացիական անձանց վրա» (Azerbaycan sivillere saldırıyor)։ Նշյալ դրվագը մեծ աղմուկ էր բարձրացրել թուրքական մամուլում և սոցցանցերում։ Հեռուստաընկերությունը…

  • Ադրբեջանցի զինծառայողներտ Տող գյուղում քաղաքացական անձի են գլխատել. Արցախի ՄԻՊ

    Ադրբեջանցի զինծառայողներտ Տող գյուղում քաղաքացական անձի են գլխատել. Արցախի ՄԻՊ

    Այսօր՝ նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ ճեպազրույցում Արցախ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտնեց, որ լուրջ կասկածներ կան, որ ադրբեջանցի զինծառայողները, բոլոր այն բնակավայրերում, որտեղ մուտք են գործել և գտել են որևէ քաղաքացիական անձի, կատարել են բազմաթիվ հանցագործություններ նրանց հանդեպ։ «Միջազգային NBC լրատվականի լրագրողին Տող գյուղի քաղաքացիներից մեկը, որ մազապուրծ փախել է, վկայել է, որ ինքը տեղյակ է…

  • Հակառակորդը հրետանի է կիրառել Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ. քաղաքացիական անձ է զոհվել

    Հակառակորդը հրետանի է կիրառել Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ. քաղաքացիական անձ է զոհվել

    Հակառակորդը հրետանի է կիրառել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել է 1967 թ․ ծնված Գևորգ Վարդանյանը, երկու քաղաքացիական անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորվում։ Այս մասին իր Facebook-ի էջում հայտնել է ՀՀ պաշտպանության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: ՀՕՊ ուժերը տվյալ տարածաշրջանում…

  • Ադրբեջանի ԶՈւ-ի հարվածներից Վարդենիսում քաղաքացիական անձ է սպանվել․ ԱԳՆ

    Ադրբեջանի ԶՈւ-ի հարվածներից Վարդենիսում քաղաքացիական անձ է սպանվել․ ԱԳՆ

    ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր առավոտյան ՀՀ ԱԳՆ-ն տարածել էր հայտարարություն, որում մատնանշել էր, որ Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում՝ հող նախապատրաստելով Հայաստանի Հանրապետության Վարդենիսի շրջանի ուղղությամբ մարտական գործողություններ ձեռնարկելու համար: Հաշված րոպեներ անց Ադրբեջանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Վարդենիսի շրջանի զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ՝ այդ թվում թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը,…

  • Հայաստանի տարբեր բժշկական կազմակերպություններ են տեղափոխվել 18 տուժած

    Հայաստանի տարբեր բժշկական կազմակերպություններ են տեղափոխվել 18 տուժած

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարականով տարբեր ուղղություններով աշխատանքներ են տարվում: Առողջապահության համակարգի մարդկային և տեխնիկական ռեսուրսները ծառայում են մարտական գործողությունների արդյունքում տուժածների բժշկական օգնությունն ու սպասարկումն ապահովելու համար: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Սեպտեմբերի 27-ի ժամը 21:00-ի դրությամբ Արցախի Հանրապետությունից Հայաստանի տարբեր բժշկական կազմակերպություններ են տեղափոխվել 18 տուժած, որից 7-ը` քաղաքացիական անձ, իսկ 11-ը`…