քաղաքացիական բնակավայրեր
ՊԲ-ն չի թիրախավորելու թշնամու այն ռազմական օբյեկտները, որոնք տեղակայված են Թալիշստանում և Լեզգիստանում․ ԱՀ նախագահ
Պաշտպանության բանակը, ի նշան մեր բարի կամքի, չի թիրախավորելու թշնամու այն ռազմական օբյեկտները, որոնք տեղակայված են Թալիշստանում և Լեզգիստանում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի ՛ թալիշ և լեզգի եղբայրներ և քույրեր Մենք ուշադիր հետևում ենք Ադրբեջանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես` Ադրբեջանի թալիշաբնակ և…
Հակառակորդը հետ է շպրտվել՝ կրելով տեխնիկայի և մարդկային մեծ կորուստներ. Արծրուն Հովհաննիսյան
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ հակառակորդը շարունակել է թիրախավորել քաղաքացիական բնակավայրերը, փորձել է անցնել հարձակողական տակտիկայի, սակայն մեր զինված ուժերը հաջողությամբ հետ են մղել մեծ ու փոքր գրոհները։ Նրա խոսքերով՝ հակառակորդը հետ է շպրտվել՝ կրելով տեխնիկայի և մարդկային ուժի մեծ կորուստներ։ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/993886707689143/
Ատոմային էլեկտրակայանը հրթիռակոծելու Ադրբեջանի հայտարարությունը բացահայտ սպառնալիք է. Ժոզեֆ Սիգելե
Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ. «Մարդու իրավունքները սահմաններ չունեն Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտը խիստ մտահոգված է քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ իրականացվող բռնության կապակցությամբ, որը տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին։ Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտը, առաջնորդվելով բացառապես մարդու իրավունքների սկզբունքներով, խստորեն հորդորում է երկու կողմերին պաշտպանել խաղաղ բնակավայրերը և անհապաղ հրաժարվել խաղաղ բնակչության…
Տավուշի հրետակոծությունների մասին տեղեկությունները ներկայացվել են ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարին
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից հայտնում են, որ ՄԻՊ Արման Թաթոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավարին ներկայացրել է Տավուշի հրետակոծությունների վերաբերյալ արձանագրած տեղեկությունները։ Արման Թաթոյանն այսօր հեռախոսային քննարկում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար Քլեր Մեյթրոի հետ: «Պաշտպանը ներկայացրել է Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-ից ադրբեջանական…




