քանակ
Անհրաժեշտ է ապահովել արյան պաշարների բավարար քանակ. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մեր բանակի թիկունքն ամուր պահելու նպատակով անհրաժեշտ է ապահովել արյան պաշարների բավարար քանակ: Արյունատվության համար խնդրում ենք անձնագրով մոտենալ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ ք. Երևան, Մուրացան 113 յուրաքանչյուր օր ժամը 10:00-ից 14:00-ն: Անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերը՝ առանց բացառության: Արյունատվության նպատակով խնդրում ենք ներկայանան այն…
Գեղարքունիքում շուրջ 16%-ով ավելացել է հարուցված կոռուպցիոն քրեական գործերի քանակը
ՀՀ դատախազությունից տեղեկանում ենք, որ Գեղարքունիքի մարզում շուրջ 16%-ով ավելացել է հարուցված կոռուպցիոն քրեական գործերի, 24.5%-ով՝ դատարանում ավարտված գործերի քանակը: «Գեղարքունիքի մարզի դատախազությունն ամփոփել է 2020թ. առաջին կիսամյակում մարզի տարածքում կոռուպցիոն հանցագործությունների դեմ քրեական հետապնդման մարմինների քրեաիրավական պայքարի, ինչպես նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում մարզի դատախազության գործունեության արդյունքները: Ըստ այդմ՝ մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության…
Նախորդ ամսվա համեմատ աշխատատեղերի քանակը աճել է մոտ 3 հազարով․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է․ «2020 թվականի հուլիս ամսվա տվյալներով աշխատավարձ ստացող աշխատատեղերի քանակը Հայաստանում կազմել է 613 հազար, նախորդ ամսվա 610 հազար 300-ի փոխարեն: Նույն ցուցանիշը 2019 թվականի հուլիսին եղել է շուրջ 607 հազար։ Այսպիսով՝ առողջապահական և տնտեսական կարիքների բալանսավորման քաղաքականությունը տալիս է կոնկրետ արդյունք»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2728251347495243
Կորոնավիրուսի հաղթահարման ապահովման համար 813.144.843.80 դրամ գումար է փոխանցվել
ՀՀ Ֆինանսների նախարարությունը հայտարարություն է տարածել․ «ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 31.03.20թ. ժամը 18-30 -ի դրությամբ մուտքերը կազմել են 813.144.843.80դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 3051»։ Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք…



