Քանաքեռ
Քանաքեռում սպանությունների գործով կալանավորվել է 3 անձ
Օրեր առաջ Քանաքեռում տեղի ունեցած հայտնի դեպքերի արդյունքում սպանվեցին «Քանաքեռցի Տույ» մականունով Արթուր Ղազարյանը, նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը և ևս 2 անձ։ Հարուցված քրեական գործով անցնող անձանցից 3-ը կալանավորվել են։ Խոսքը Սիմոնյանի 3 որդիների մասին է։ Այս մասին Armtimes-ին հայտնել են Քննչական կոմիտեից։ Նշվում է, որ մինչ այս ձերբակալվել էին Սիմոնյանի 4 որդիներն ու գործով…
Հերթական սպանությունը Քանաքեռում
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, առավոտյան ժամը 9-ի սահմաններում Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռի Ֆանարջյան 3/3 հասցեում տղամարդու դի կա։ Այս մասին գրում է Shamshyan-ը։ Նշվում է, որ դեպքի վայր ժամանած իրավապահները նշված տանը՝ հյուրասենյակում հայտնաբերել են 54-ամյա Տիգրան Կ.-ի դին։ Նախանական եզրակացությամբ՝ նրա դեմքին կան բռնության հետքեր։ Փաստի առթիվ քննչական խումբ է ստեղծվել, հարուցվել է…
Քանաքեռում սպանությունների գործով կա ևս մեկ ձերբակալված (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի քննիչների կողմից իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում՝ 4 անձի սպանության գործի շրջանակներում կա ևս մեկ ձերբակալված՝ 19-ամյա երիտասարդ, ով դեպքի օրը «Աջ սրունքի դրսային մակերեսի հրազենային վնասվածք»…
Քանաքեռում 4 անձի սպանության գործով կան ձերբակալվածներ
Քննչական կոմիտեն հայտնել է, որ Քանաքեում 4 անձի սպանության գործով կան ձերբակալվածներ: «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը. 4 անձ ձերբակալվել է։ 2021թ. նոյեմբերի 11-ին 4 անձ,…
Կրակոցներ ու սպանություններ Քանաքեռում․ հայտնաբերվել է 45 պարկուճ և գնդակ
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ժամը 02։45-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Քանաքեռի 16-րդ փողոցի տներից մեկում մարդ է վիրավորվել։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Արմավիրի բնակիչը փորձել է սպանել Սլովակիայի քաղաքացուն․ գործն ուղարկվել է դատարան Հափշտակվել է 41 մլն դրամից ավելի գումար.…
ՏԿԵ նախարարը բնակարանի գնման վկայականներ է հանձնել ժամանակավոր կացարաններում բնակվող 12 ընտանիքի
Սեպտեմբերի 29-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկանում ենք, որ նախարար Գնել Սանոսյանն այսօր բնակարանի գնման վկայականներ է հանձնել 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած, ժամանակավոր կացարաններում բնակվող 12 ընտանիքի: «Ծրագիրն իրականացվում է 2019 թվականին Կառավարության կողմից ընդունված N 1666-Ն որոշման հիման վրա: ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով շուրջ 2 մլրդ (2,169,750.0հազ.) դրամ հատկացվել է ծրագրի…
Ապօրինի կառույցներ են ապամոնտաժվել Քանաքեռ-Զեյթունում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ՝ մայրաքաղաքում շարունակվում է ապօրինի կառույցների ապամոնտաժման գործընթացը։ Այս մասին տեղեկանում ենք Քաղաքապետարանի Facebook-ի պաշտոնական էջից։ Այս անգամ հերթը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանինն էր։
Քանաքեռ-Զեյթունում աղբաման է այրվել
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի Facebook-ի էջում լուսանկար է տեղադրվել, որին կից գրված է․ «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան` կրկին աղբաման է այրվել, ևս մեկ համայնքային սեփականություն կորցրեցինք անփութության կամ դիտավորության պատճառով»։ https://www.facebook.com/YerevanWasteRemoval/posts/2876842519204007
Իրերի հավաքագրումը համակարգեք համայնքային իշխանության հետ. Քաղաքապետարան
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը գառում է կատարել Facebook-ում, որում մասնավորապես ասվում է. «Սիրելի երեւանցիներ, Հաշվի առնելով ՀՀ ԱԱԾ հայտարարությունը՝ Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու հատուկ կարգավորումների վերաբերյալ (https://bit.ly/3jnfgoh), Երեւանի քաղաքապետարանը հորդորում է. Բոլոր այն անձանց եւ կազմակերպություններին, որոնք կենցաղային եւ բժշկական իրեր են հավաքում՝ Արցախ ուղարկելու համար, համակարգել գործողությունները համայնքային իշխանությունների հետ: Ձեր օգնությունը շատ…
Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար: «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»…
Քանաքեռ-Զեյթունում կոտրել են կանգառի ապակիները (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երևանում կրկին կոտրել են կանգառի ապակիները։ Այս մասին հայտնում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը։ «Կրկին կանգառ են ջարդել` այս անգամ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում»,- ասված է Facebook-ի գրառման մեջ։ Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ էլ մեկ գիշերում 5 կանգառ էին վնասել։ https://www.facebook.com/YerevanWasteRemoval/videos/2797725566993525
Բոլորիս ուշադրությունը պետք է սևեռվի բնական գազի շահագործման անվտանգության վրա
Այսօր` օգոստոսի 27-ին, ՀՀ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը անդրադաձավ երեկ Քանաքեռ Զեյթունում տեղի ունեցած ցավալի դեպքին: «Պետք է ցավով արձանագրել, որ այդպիսի դեպքերի շարք է արձանագրվում Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ բոլորիս ուշադրությունը պետք է սևեռի բնական գազի շահագործման անվտանգության կանոնների պահպանման խնդրի վրա։ Քրեական գործի շրջանակներում կպարզվեն բոլոր հանգանանքները, բայց ևս մեկ անգամ…
56-ամյա տղամարդը փլատակների տակ է. Ֆելիքս Ցոլակյան
Այսօր` օգոստոսի 26-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտնեց, որ Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլուզված շենքի փլատակների տակ կա 56 տարեկան տղամարդ. ընդհանուր 3 տուժած կա։ Նա նշեց, որ մյուս 21 քաղաքացիները, որոնք տարհանվել են՝ վնասվածքներ չեն ստացել. ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն։ Նախարարի խոսքով՝ այս պահին շենքն ամբողջությամբ տարհանված է:
Պայթյունից տուժած բնակիչները կապահովվեն ժամանակավոր կացարաններով. Քաղաքապետ
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը գրառում է կատարել Facebook-ում: Քաղաքապետը հայտնում է, որ Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած բնակիչներին կապահովվեն ժամանակավոր կացարաններով: «Այսօր առավոտյան Քանաքեռ-Զեյթունում՝ Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում նախնական տվյալներով գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, քառահարկ պանելային շենքը մասնակի փլուզվել է։ ԱԻՆ փրկարարական ծառայությունն այժմ որոնողա-փրկարարական աշխատանքներ է…
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ Քանաքեռում
ՀՀ ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է․ Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի հոկտեմբերի 31-ից Երևան քաղաքի Քանաքեռի 16-րդ և 17-րդ փողոցներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ, որոնց արդյունքում նշված փողոցներում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Քանաքեռի 16-րդ փողոցում՝ Ծարավ Աղբյուրի փողոցից դեպի Ֆանարջյան փողոց, իսկ Քանաքեռի 17-րդ փողոցում՝ Ֆանարջյան փողոցից դեպի Ծարավ Աղբյուրի…