fbpx
Հասարակություն

Իրերի հավաքագրումը համակարգեք համայնքային իշխանության հետ. Քաղաքապետարան

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը գառում է կատարել Facebook-ում, որում մասնավորապես ասվում է.

«Սիրելի երեւանցիներ,

Հաշվի առնելով ՀՀ ԱԱԾ հայտարարությունը՝ Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու հատուկ կարգավորումների վերաբերյալ (https://bit.ly/3jnfgoh), Երեւանի քաղաքապետարանը հորդորում է.

Բոլոր այն անձանց եւ կազմակերպություններին, որոնք կենցաղային եւ բժշկական իրեր են հավաքում՝ Արցախ ուղարկելու համար, համակարգել գործողությունները համայնքային իշխանությունների հետ:

Ձեր օգնությունը շատ կարեւոր է, ուստի պետք է առավելագույնս արդյունավետ կերպով կազմակերպել գործընթացը։
Խնդրում ենք հավաքած իրերը փոխանցել վարչական շրջանների աշխատակազմեր (թաղապետարաններ), որտեղ ծանրոցները կգրանցվեն, կտեսակավորվեն՝ ըստ օգնության տեսակի եւ կարիքների, եւ կուղարկվեն Արցախ։

Թաղապետարանների հասցեները եւ հեռախոսահամարները՝ ստորեւ.

Աջափնյակ – Արա Սարգսյան փողոց. 5
+(374 11) 518 050
Ավան – Խուդյակով փողոց հ. 222
+(374 11) 518 108
Արաբկիր – Ն. Զարյան փողոց հ. 27

+(374 11) 518 201
Դավթաշեն – 3-րդ թաղամաս, հ. 23/1
+(374 11) 518 282
Էրեբունի – Սասունցի Դավթի փողոց հ. 87
+(374 11) 518 331
Կենտրոն – Տերյան փողոց հ.44
+(374 11) 518 401
Մալաթիա-Սեբաստիա – Սեբաստիայի փողոց հ.32
+(374 11) 518 585
Նոր Նորք – Գայի պողոտա հ. 19
+(374 11) 518 688
Նորք-Մարաշ – Ա.Արմենակյան փողոց հ. 272
+(374 11) 518 718
Նուբարաշեն – Նուբարաշենի 9-րդ փողոց հ. 4
+(374 11) 518 730
Շենգավիթ – Գ. Նժդեհի փողոց հ. 26
+(374 11) 518 808

Քանաքեռ-Զեյթուն – Դ. Անհաղթի փողոց հ. 11
+(374 11) 518 844»:

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/798928227609773

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ