Քարաբերդ
Քարաբերդ գյուղի դպրոցի ուսուցչուհին հեռացվել է աշխատանքից
Շիրակի մարզի Անի համայնքի Քարաբերդ գյուղի միջնակարգ դպրոցում դասերը վերսկսվել են, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից: Դպրոցի աշակերտները մի քանի օր դասադուլ էին անում: Ծնողներն ու աշակերտները պահանջում էին աշխատանքից ազատել քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի Մարինե Սարգսյանին` պատճառաբանելով, որ ուսուցչուհին անհարիր պահվածք է դրսևորում, աշակերտներին վիրավորում է և տեղի-անտեղի դասարանից դուրս անում: Ըստ ծնողների` Մարինե…
«Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը», – Սոնա Տռուզյան
Armenpress.am-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու ՀՀ զինված ուժերի ՍՈւ-25 մարտական ինքնաթիռի վթարի պատճառները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: «Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանի գլխավորությամբ: Կատարվում են առաջին անհետաձգելի դատավարական գործողությունները: Ավելի ուշ կներկայացվեն մանրամասները»,- նշեց…
ՀՀ զինված ուժերի մարտական ինքնաթիռը կործանվել է
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել. «Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ կործանվել է մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը: Ավիապատահարի հետևանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը: ՀՀ պաշտպանության…



