Armenpress.am-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու ՀՀ զինված ուժերի ՍՈւ-25 մարտական ինքնաթիռի վթարի պատճառները:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
«Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանի գլխավորությամբ: Կատարվում են առաջին անհետաձգելի դատավարական գործողությունները: Ավելի ուշ կներկայացվեն մանրամասները»,- նշեց Տռուզյանը:
Հ.Գ. Հիշեցնենք, որ այսօր, ժամը 10.20-ի սահմաններում, ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ կործանվել է մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը: