քարտուղար
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կգա հայ-ադրբեջանական սահման
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կժամանի հայ-ադրբեջանական սահման եկող շաբաթ. միավորված շտաբի պետ։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել զերծ մնալ ԼՂ-ում ուժի կիրառումից
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ հայտարարություն է տարածել։ «ՀԱՊԿ քարտուղարությունում անհանգստացած են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած զինված բախումների և մարդկային կորուստների մասին տեղեկատվությամբ»,- ասված է հայտարարության մեջ: Քարտուղարը խորին ցավակցություն է հայտնել զոհված զինծառայողների հարազատներին և մերձավորներին: «Հակամարտության կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից և առկա տարաձայնությունները հաղթահարելու…
ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը կարող է Ջոնսոնը դառնալ
Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնաթող եղած ղեկավար Բորիս Ջոնսոնը կարող Է զբաղեցնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշոնն այն բանից հետո, երբ դաշինքի ներկայիս ղեկավար Ենս Ստոլտենբերգը հաջորդ տարվա սեպտեմբերին թողնի իր աթոռը: Այս մասին հաղորդել Է The Daily Telegraph թերթը: Հրատարակության տվյալներով՝ ավագ թորիները պաշտպանում են Բորիս Ջոնսոնի թեկնածությունը որպես ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղար: Մինչև Ջոնսոնն այդ…
Չկա որևէ հիշատակում միջանցքների մասին. Արմեն Գրիգորյան
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստը։ Քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները չեզոքացնելու միջոցառումները, ՀԱՊԿ տարածաշրջանում համատեղ հակաահաբեկչական գործողությունների վերաբերյալ առաջնայնություն ներկայացնող հարցեր։ ԱԽ քարտուղարը խոսել է Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային միջավայրի մասին։ Ա․ Գրիգորյանը մասնավորապես նշել է, որ դեռևս տարածաշրջանը մարտահրավերներով լի է, ինչը…
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է ԱԳՆ
Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը ժամանել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը Ֆեյսբուքի էջով:
Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է Բելառուսի Հանրապետության քարտուղարի հետ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչի հետ, որը Երևանում է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-բելառուսական համագործակցության օրակարգին, մասնավորապես՝ երկկողմ համագործակցությանը ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ շրջանակներում: Զրուցակիները քննարկել են երկկողմ հարաբերությունները զարգացնելու ուղիները և դրանց հեռանկարները: Բելառուսի…
Ալեն Սիմոնյանը Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Դեսպինա Խացիվասիլիու-Ծովիլիսի հետ: Նա բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի և ԵԽԽՎ-ի առանցքային դերը և գործունեության արդյունավետ շարունակականությունը՝ որպես ժողովրդավարական անվտանգության հիմնասյուն, մարդու իրավունքների և օրենքի գերակայության երաշխավոր, իրական բազմակողմանիության և արդյունավետ երկխոսության հարթակ: Կողմերը քննարկել են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում ԵԽԽՎ դերակատարությանը, մասնավորապես, Մոնիթորինգի…
Լուկաշենկոն և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Ուկրաինայից հացահատիկի արտահանման հարցը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայից հացահատիկի արտահանման հարցը և առաջարկել բանակցություններ վարել Բելառուսի, Ուկրաինայի և Բալթյան երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ, հայտնում է Sputnik Բելառուսը։ «Լուկաշենկոն և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են օրակարգի ամենահրատապ հարցերը՝ առանձին-առանձին անդրադառնալով Ուկրաինայի տարածքից հացահատիկի արտահանման խնդրին։ Պետության ղեկավարը հստակ ուրվագծել է իր…
Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարը ազատվել է պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Խաչատրյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից: Հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժությունները շարունակվում են Հաշմանդամություն ձեռք բերած ևս 47 հերոս կամ զինծառայողի ընտանիք հատուցում է ստացել «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Արմեն Խաչատրյանին ազատել էկոնոմիկայի նախարարության…
Աշխատանքից ազատվել է վարչապետի աշխատակազմի հանրային խորհրդի քարտուղարության պետը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Արտաշես Խալաթյանին ազատել է վարչապետի աշխատակազմի հանրային խորհրդի քարտուղարության պետի պաշտոնից: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Արտաշես Արտավազդի Խալաթյանին 2021 թվականի սեպտեմբերի 24-ից ազատել վարչապետի աշխատակազմի հանրային խորհրդի քարտուղարության պետի (06-24-Ղ3-1) պաշտոնից»,-նշված է որոշման մեջ։…
Զասը այցելել է Եռաբլուր պանթեոն
ՀԱՊԿ գլխավոր Ստանիսլավ Զասը այսօր այցելել է «Եռաբլուր» պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Արցախում զոհված զինծառայողների հիշատակին։ Զասի գլխավորած պատվիրակությանը դիմավորել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ Վիճակահանության արարողություն ՊՆ վարչական համալիրում Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է նաև ՀՀ հարավ-արևմտյան սահման, տեղում ծանոթացել իրադրությանը։…
Սեպտեմբերին ՀԱՊԿ նախագահությունը կփոխանցվի Հայաստանին
Այսօր կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՊՆ-ից: Ստանիսլավ Զասը շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարին՝ պետական բարձր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: «Անխախտ եղբայրություն-2021»․ ՀԱՊԿ համատեղ զորավարժությանը կմասնակցի նաև Հայաստանը Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի. ՊՆ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ պաշտպանության նախարարին…
Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Հուլիսի 20-ին Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: «Պարոն վարչապետ, Սույն թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած քվեարկության ժամանակ հայերը որոշեցին իրենց ձայների մեծամասնությունը տալ Ձեր ղեկավարած քաղաքական կուսակցությանը։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կողմից բողոքարկման դիմումների վերջնական քննության ավարտին ինձ համար հաճելի է ֆրանկոֆոն ընտանիքի և անձամբ…
Մայիսի 19-ին կկայանա ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳՆ նախարարների նիստը
Կայացավ ՀՀ և ՌԴ ԱԽ քարտուղարներ Արմեն Գրիգորյանի և Նիկոլայ Պատրուշևի հեռախոսազրույցը: Տեղի է ունեցել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հեռախոսազրույցը իր ռուս գործընկեր Նիկոլայ Պատրուշևի հետ: Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը և անդրադարձ կատարել այս հարցի առնչությամբ վերջին զարգացումներին: Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել ռուսական կողմի ակտիվ ջանքերը, սույն խնդրի արագ և ամբողջական…
Ստեֆան Դյուժարիկ անդրադարձել է Արցախում ՄԱԿ-ի մարդասիրական առաքելության իրականացմանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն ամենօրյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Արցախում ՄԱԿ-ի մարդասիրական առաքելություն իրականացնելու մասին հարցին: Խոսնակը հայտնել է, որ ՄԱԿ-ը վանկանում է առանց խոչընդոտների հումանիտար մուտք ունենալ Լեռնային Ղարաբաղում, ինչպես աշխարհի բոլոր վայրերում է: Դյուժարիկն ընդգծել է, որ դա տեղի չի ունեցել Ադրբեջանի իշխանությունների կողմից համաձայնության բացակայության պատճառով: «Մենք հույս ունենք, որ…