ՔԿ նախագահ
Հարուցված են քրգործեր Ադրբեջանի կողմից ագրեսիայի ակտ իրականացնելու վերաբերյալ. ՔԿ նախագահ
Արդեն իսկ հարուցված են քրեական գործեր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ագրեսիայի ակտ իրականացնելու, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների վերաբերյալ: Այս մասին Կառավարության նիստին հայտարարեց ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը: Նա հայտնեց, որ լայնածավալ քննչական գործողություններ են այս պահին տեղի ունենում. Քննչական կոմիտեն լրացուցիչ հանդես կգա հայտարարությամբ:
Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական հետապնդման հիմքեր չկան. քննարկում կառավարությունում
Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործան հարցին, նշեց, որ հանքի շահագործման վերաբերյալ քրեական հետապնդման հիմքեր չկան: «Ստացված եզրակացության վերլուծությունը թույլ է տալիս այս փուլում ենթադրել, որ 1 տարուց ավելի քննվող քրեական գործով, որը հարուցված է եղել Քրեական օրենսգրքի 282 հոդվածով, որևէ մեկին քրեական հետապնդման ենթարկելու հիմք չկա»,-ասաց…
Վաչապետին պարզաբանումներ են ներկայացվել Ամուլսարի ծրագրի միջազգային փորձաքննության վերաբերյալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Քանի որ մամուլում լայնորեն քննարկվում է, կցանկանայի Քննչական կոմիտեի նախագահ պարոն Գրիգորյանը մեզ տեղեկություններ տար, թե ի՞նչ ընթացքի մեջ է Ամուլսարի հանքի հետ կապված գործը, մեզ տվյալ դեպքում ավելի շատ հետաքրքրում է հրավիրված միջազգային փորձագիտական ընկերության եզրակացությունը: Արդյո՞ք, ի վերջո, այդ եզրակացությունը վերջնականորեն պատրաստ է և կարող է արդյոք կառավարությունը դա…



