Քնարիկ Աբելյան
Հոկտեմբերի 8-ին՝ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում, կկայանա կանանց Եվրոպայի 2021 թ․ առաջնության որակավորման փուլի Չեխիա – Իսպանիա հանդիպումը: Մրցաշարի ՈՒԵՖԱ-ի պատվիրակ է նշանակվել ՀՖՖ Հավաքական թիմերի բաժնի առաջատար մասնագետ Քնարիկ Աբելյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։
Սեպտեմբերի 9-ից 17-ը՝ Լիտվայում, կկայանա կանանց Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության որակավորման փուլի մրցաշարը՝ Լիտվայի, Հունաստանի, Իռլանդիայի և Ալբանիայի հավաքականների մասնակցությամբ: Մրցաշարի ՈՒԵՖԱ-ի պատվիրակ է նշանակվել ՀՖՖ Հավաքական թիմերի բաժնի առաջատար մասնագետ Քնարիկ Աբելյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։
Կանանց Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության էլիտ-ռաունդի 2-րդ խմբի մրցաշարը՝ Ավստրիայի, Բելգիայի, Ֆինլանդիայի և Ուելսի հավաքականների մասնակցությամբ կկայանա մարտի 23-ից 31-ը Ավստրիայում: Մրցաշարի ՈՒԵՖԱ-ի պատվիրակ է նշանակվել ՀՖՖ Հավաքական թիմերի ապահովման բաժնի աշխատակից Քնարիկ Աբելյանը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը։