քննական կենտրոններ
Հայտնի են միասնական քննությունների առաջին փուլի օրերը և քննական կենտրոնները
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2023-2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների օրերը: Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը. 15.01.2023 թ. – «Քիմիա», «Ռուսաց լեզու» 22.01.2023 թ. – «Օտար լեզուներ» 29.01.2023 թ. – «Հայոց լեզու և հայ գրականություն» 04.02.2023 թ. – «Մաթեմատիկա» 05.02.2023 թ. – «Կենսաբանություն»,…
Վարչապետն ու նախարարը հորդորել են ծնողներին կուտակումներ չստեղծել քննական կենտրոնների մոտ
Վաղվանից Հայաստանում սկսվում են բուհերի ընդունելության քննությունները։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ճեպազրույցի ընթացքում դիմորդների ծնողներին և ուղեկցողներին խնդրեցին չհավաքվել, կուտակումներ չստեղծել քննական կենտրոնների մոտ։ Արայիկ Հարությունյանը նշել է, որ նախկինում քննարկվում էր ընդհանրապես քննություններ չանցկացնելու տարբերակը։ Բայց իրենք որոշել են այնուամենայնիվ անցկացնել քննությունները՝ պահելով կանոնները։ Նա հայտնել է,…
Քննության ընթացքում պետք չէ ավելորդ խստությամբ լարվածություն մտցնել. Արայիկ Հարությունյան
Այսօր՝ հունիսի 11-ին, Հայաստանի 14 քննական կենտրոններում մեկնարկել են ֆիզիկայի միասնական քննությունները: Այս առարկայից քննություն է հանձնում 1332 շրջանավարտ: Թիվ 189 ավագ դպրոցում քննության մեկնարկին ներկա է եղել նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Ըստ նախարարի՝ իրավիճակը հանգիստ է: «Մեր տարիներին լարվածությունն ավելի մեծ էր, իսկ հիմա շրջանավարտները ավելի հանգիստ էին, ոնց…
ԿԳ նախարարը հաստատել է քննությունների ժամանակացույցը
ՀՀ կրթության և գիտության նախարարը հրաման է ստորագրել, որով հաստատվել է 2018-2019 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Աշխատակարգով սահմանվում են հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարանում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարանում ավարտական և կենտրոնացված ավարտական, 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների անցկացման ընթացակարգերը` ներառյալ քննությունների հայտագրումը, կազմակերպումը, անցկացումը, ստուգումը, գնահատումը,…