քննարկումներ

  • Ավինյանն ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրենին

    Ավինյանն ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրենին

    Հունվարի 18-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիին: Կողմերը քննարկել են 2019թ. նոյեմբերի 13-ին ստորագրված համաձայնագրի կատարման ընթացքը, որով նախատեսվում էր Երևան քաղաքում կառուցել 250 մեգավատտ հզորությամբ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան: Ջովաննի Ռուբինին ներկայացրել է իրականացվող աշխատանքների ընթացքը՝ նշելով, որ, թեև Covid-19 համավարակով պայմանավորված սահմանված ժամանակացույցում…

  • ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հանդիպել է Արցախի Քաշաթաղի շրջանի բնակիչների հետ

    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հանդիպել է Արցախի Քաշաթաղի շրջանի բնակիչների հետ

    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հանդիպել է Արցախի Քաշաթաղի շրջանի մի խումբ բնակիչների հետ, որոնց թվում նաև գյուղական համայնքների ղեկավարները։ Այն համայնքներն են , որտեղ բնակվել են հիմնականում Հայաստանից տեղափոխված քաղաքացիները՝ վերաբնակեցման ծրագրերի շրջանակում։ «Մեր հայրենակիցները ներկայացրին իրենց մտահոգությունները, խնդիրները։ Քննարկեցինք առկա աջակցության ծրագրերի վերաբերյալ առաջարկներ, այլ խնդիրների մասով լուծման տարբերակներ։ Հանդիպման…

  • Արմեն Սարգսյանը հանդիպել է մշակույթի և մարզական ոլորտի, ինչպես նաև ՀԿ մի խումբ ներկայացուցիչների

    Արմեն Սարգսյանը հանդիպել է մշակույթի և մարզական ոլորտի, ինչպես նաև ՀԿ մի խումբ ներկայացուցիչների

    Հանրապետության նախագահի կայքից տեղեկանում ենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է մշակույթի և մարզական ոլորտի, ինչպես նաև՝ հասարակական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը երկուստեք կարևորվել են երկրի կայունությունն ու հանդուրժողականության մթնոլորտը, առանց որոնց հնարավոր չէ լուծել ծառացած խնդիրներն ու դուրս գալ ստեղծված իրավիճակից: «Դժվարին պահ է բոլորիս համար,-ասել է նախագահը: -Պետք է ճշմարտության աչքերի…

  • Աշակերտական ֆորում՝ կրթության հիմնախնդիրների և զարգացման հեռանկարների շուրջ

    Աշակերտական ֆորում՝ կրթության հիմնախնդիրների և զարգացման հեռանկարների շուրջ

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ «Հայաստանի Հանրապետության կրթության 2021-2025 թվականների զարգացման ռազմավարության» մշակման աշխատանքների շրջանակում ՀՀ Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերի քաղաքային և գյուղական համայնքների ավագ և միջնակարգ դպրոցների 100-ից ավելի աշակերտների հետ կազմակերպվել են քննարկումներ՝ «Հայաստանի Հանրապետությունում կրթության հեռանկարներն ու հիմնախնդիրները» խորագրով: Նշվում է, որ կառուցողական և բովանդակալից քննարկումների արդյունքում…

  • Փաշինյանին ներկայացվել է ՊՎԾ գործունեության հաշվետվությունը

    Փաշինյանին ներկայացվել է ՊՎԾ գործունեության հաշվետվությունը

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են ՀՀ պետական կառավարման մարմինների 2019թ. գործունեության կատարողականի քննարկումները, հայտնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ այսօր ներկայացվել է Վարչապետին ենթակա Պետական վերահսկողական ծառայության գործունեության հաշվետվությունը՝ ՊՎԾ ղեկավարի պարտականությունները կատարող, ղեկավարի տեղակալ Ռաֆայել Զաքարյանի զեկուցմամբ: Նա նշել է, որ իրականացված միջոցառումների հիմքում եղել են ՀՀ կառավարության…

  • Արցախի նախագահը հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն

    Արցախի նախագահը հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն

    Արցախի նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 13-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում օնլայն խաղերի, վիճակախաղերի և տոտալիզատորների արգելմանն ուղղված աշխատանքների ընթացքին։ Երկրի ղեկավարը նշել է, որ այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերը խիստ դրական են ազդել ինչպես խաղացողների թվի էական կրճատման, այնպես էլ հանրության կողմից հնչեցրած գնահատականների առումով, սակայն դեռևս…

  • Անթույլատրելի է, որ Ադրբեջանը հրետակոծել է անգամ կրթական կառույցները․ ԿԳՄՍ նախարար

    Անթույլատրելի է, որ Ադրբեջանը հրետակոծել է անգամ կրթական կառույցները․ ԿԳՄՍ նախարար

    ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով հյուրերին՝ նախարարն ասել է, որ կորոնավիրուսի հետևանքները մեծ ազդեցություն են թողել կրթության և գիտության ոլորտների վրա՝ առաջացնելով հեռավար ծրագրեր իրականացնելու անհրաժեշտություն,…

  • ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Զինված ուժերի զինծառայողների անվտանգության ապահովման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը համոզիչ կերպով կոչ է անում ձեռնպահ մնալ բանակին առնչվող թեմաների քննարկումներից բջջային հեռախոսով, ինչպես նաև համացանցում, մասնավորապես՝ տարբեր սոցիալական հարթակներում: Նման քննարկումները կարող են հասանելի դառնալ հակառակորդին, ինչն իրական վտանգներ է պարունակում Հայրենիքի պաշտպանների համար: Ձեռնպահ մնալով այդպիսի գործողություններից և հետևելով բացառապես ՀՀ ՊՆ պաշտոնական աղբյուրներով…

  • Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ

    Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ

    Հունիսի 25-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին։ Նախարար Մնացականյանը ևս մեկ անգամ շնորհավորեց իր գործընկերոջը պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ` մաղթելով նրան նորանոր հաջողություններ իր ստանձնած կարևոր առաքելության մեջ։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, ի շարունակություն Երևանում հունիսի 19-ին կայացած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի քննարկումներին, մտքեր փոխանակեցին ԼՂ հիմնահարցի խաղաղ…

  • Չպետք է թողնենք մարդկանց ամենօրյա հոգսերը համավարակի պատճառով դառնան երկրորդական. ՄԻՊ-ի այցը Արարատի մարզ

    Չպետք է թողնենք մարդկանց ամենօրյա հոգսերը համավարակի պատճառով դառնան երկրորդական. ՄԻՊ-ի այցը Արարատի մարզ

    Հունիսի 24-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Արարատի մարզ: Այցի նպատակն էր ուսումնասիրել մի շարք գյուղերում ոռոգման և խմելու ջրի հետ կապված հարցերը՝ հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքները բնակիչներից, ինչպես նաև լրատվամիջոցների հրապարակումները: Այցից առաջ Քաղցրաշեն և Նարեկ գյուղերում ոռոգման ջրի հետ կապված մի քանի կարևոր հարց է քննարկվել Արարատի մարզպետի…

  • Իմ քայլը խմբակցությունը քննարկելու է Ֆիրդուսի թաղամասի հարցը

    Իմ քայլը խմբակցությունը քննարկելու է Ֆիրդուսի թաղամասի հարցը

    Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Խոսնակը նշել է, որ Երևանի 33-րդ (#Ֆիրդուսի) թաղամասի հարցի բազմակողմ քննարկման նպատակով, ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ, արտահերթ նիստ կգումարվի։ «Երևանի 33-րդ (#Ֆիրդուսի) թաղամասի հարցի բազմակողմ քննարկման նպատակով,հունիսի 13-ին, ժամը 14։00-ին կգումարվի Երևանի ավագանու Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի և Մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների…

  • Քննարկվել են կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին ու հետագա ծրագրերին վերաբերող հարցեր

    Քննարկվել են կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին ու հետագա ծրագրերին վերաբերող հարցեր

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի լրատվական ծառայությունից հայտնում են, որ վարչապետի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին ու ծրագրերին վերաբերող հարցեր: «Մասնավորապես, անդրադարձ է կատարվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին ծրագրի շրջանակում տնտեսվարողներին ցուցաբերվող օժանդակության գործիքների ընդլայնման հնարավորությանը: Այն քննարկվել է ընկերությունների կանոնադրական կապիտալում դրամային լրացուցիչ ներդրումների իրականացման…

  • Սպիտակի բժշկական կենտրոնը վաղվանից կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար

    Սպիտակի բժշկական կենտրոնը վաղվանից կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար

    Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը իր Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Մարզպետը հայտնում է, որ Սպիտակի բժշկական կենտրոնը վաղվանից կվերապրոֆիլավորվի և կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար: «Սպիտակի բժշկական կենտրոնը վաղվանից կվերապրոֆիլավորվի և կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար:Այս որոշումն է կայացվել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քննարկումների արդյունքում: Սա հնարավորություն կտա միաժամանակ ստացիոնար բժշկական ծառայություն մատուցել…

  • Շահութաբեր և արտահանմանը միտված գյուղատնտեսություն. խորհրդակցություն վարչապետի մոտ

    Շահութաբեր և արտահանմանը միտված գյուղատնտեսություն. խորհրդակցություն վարչապետի մոտ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ռազմավարական զարգացմանը վերաբերող հարցեր: Այդ համատեքստում Կենտրոնական բանկի մասնագետների կողմից ներկայացվել է գյուղատնտեսության ոլորտում ներդրումային ֆոնդի հիմնման նախագիծը և դրա կիրառման հնարավորությունները, նպատակները, ոլորտում զարգացման մեխանիզմների ներդրման քայլերը: Նշվել է, որ նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային փորձը: Նախագծով առաջարկվում են ոլորտի…