fbpx
Քաղաքականություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հանդիպել է Արցախի Քաշաթաղի շրջանի բնակիչների հետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հանդիպել է Արցախի Քաշաթաղի շրջանի մի խումբ բնակիչների հետ, որոնց թվում նաև գյուղական համայնքների ղեկավարները։ Այն համայնքներն են , որտեղ բնակվել են հիմնականում Հայաստանից տեղափոխված քաղաքացիները՝ վերաբնակեցման ծրագրերի շրջանակում։

«Մեր հայրենակիցները ներկայացրին իրենց մտահոգությունները, խնդիրները։ Քննարկեցինք առկա աջակցության ծրագրերի վերաբերյալ առաջարկներ, այլ խնդիրների մասով լուծման տարբերակներ։

Հանդիպման ընթացքում բոլորի կողմից կարևորագույն պահանջը՝ աշխատելու և արժեք ստեղծելու հնարավորություն ընձեռելն էր։ Սեփական աշխատանքով ընտանիքը, համայնքը, հայրենիքը շենացնելու ձգտումը և պատրաստակությունը արժանի է հարգանքի և բացառիկ աջակցության։

Պայմանավորվեցինք որոշակի քննարկումներ իրականացնել, ինչից հետո կրկին հանդիպել՝ առկա խնդիրներին առավել արդյունավետ և արագ լուծումներ տալու նպատակով»,- այս մասին նախարարը գրել է իր Facebook-ի էջում։

https://www.facebook.com/mesroparakelyan.official/posts/122197179713127

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ