քննչական կոմիտե

  • Ծագրավորմամբ զբաղվող կազմակերպության աշխատակիցներից զենքի սպառնալիքով հափշտակության փորձ են կատարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Ծագրավորմամբ զբաղվող կազմակերպության աշխատակիցներից զենքի սպառնալիքով հափշտակության փորձ են կատարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Երևան քաղաքի Փափազյան փողոցում գործող՝ ծրագրավորմամբ զբաղվող կազմակերպության գրասենյակի աշխատակիցներից զենքի ու դանակի սպառնալիքով չորս անհայտ անձանց կողմից հափշտակություն կատարելու վերաբերյալ, նշված գրասենյակի ղեկավարի հաղորդման հիման վրա,  քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի (Ավազակությունը) 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 7-րդ կետերի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական…

  • Սպանություն է կատարվել Ծաղկաձորում

    Սպանություն է կատարվել Ծաղկաձորում

    Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցած սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ: Ծաղկաձոր քաղաքի բնակչի(ծնված 1974թ.)` բազմաթիվ հրազենային վնասվածքներով, մահացած վիճակում, «Հրազդանի ԲԿ» ՓԲ ընկերություն տեղափոխվելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. հուլիսի 10-ին` ժամը 21:00-ին: Բժշկական կենտրոնից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ…

  • Քրեական ենթամշակույթ խմբավորում ստեղծելու գործով 5 անձ է կալանավորվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Քրեական ենթամշակույթ խմբավորում ստեղծելու գործով 5 անձ է կալանավորվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու դեպքի առթիվ իրականացվող քրեական վարույթով կատարված վարույթային և քննչական մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ դատախազության աշխատակիցների կողմից իրականացված համապատասխան միջոցառումների արդյունքում 5 անձ, այդ թվում՝ «Պաշի տղա…

  • Հավաքի մասնակցին մեղադրանք է առաջադրվել

    Հավաքի մասնակցին մեղադրանք է առաջադրվել

    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է ընդդիմության կազմակերպած հավաքի մասնակցի կողմից ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: «Դիմադրություն» շարժման կողմից Երևան քաղաքի Բաղրամյան 1-ին նրբանցքում կազմակերպված հավաքի մասնակիցը 2022թ. մայիսի 25-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, չենթարկվելով ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից հավաքի…

  • Սևան քաղաքում խուլիգանության դեպք է բացահայտվել

    Սևան քաղաքում խուլիգանության դեպք է բացահայտվել

    ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչների և ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է Սևան քաղաքի բնակիչների կողմից զենքի գործադրմամբ առերևույթ խուլիգանություն կատարելու դեպքը: Սևան քաղաքի Գագարին թաղամասի բենզալցակայանի մոտակայքում կրակոցների և զինված անձանց առկայության վերաբերյալ ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի հերթապահ մասի տեսուչի կողմից զեկուցագիրը ստացվել է…

  • Նախնական տվյալներով՝ Յունիբանկի պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետևանքով

    Նախնական տվյալներով՝ Յունիբանկի պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետևանքով

    ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ «Յունիբանկ» ԲԲԸ-ի մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը) 2-րդ մասով նախաձեռնվել է վարույթ, կատարվում է նախաքննություն: Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ նշանակվել են դատաբժշկական, դատապայթյունատեխնիկական, դատաշինարարատեխնիկական,…

  • Արմավիր համայնքում  խուլիգանության գործով մեղադրանք է առաջադրվել 29 անձի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Արմավիր համայնքում խուլիգանության գործով մեղադրանք է առաջադրվել 29 անձի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիր համայնքում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 29 անձի: Իրականացված բազմակողմանի քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող 29-ամյա երիտասարդը, ընկերոջ և ՀՀ Արմավիրի մարզի 28-ամյա…

  • 35-ամյա տղամարդը ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով մահացել է. քրգործ է հարուցվել

    35-ամյա տղամարդը ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով մահացել է. քրգործ է հարուցվել

    ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) 2-րդ մասի 6-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 35-ամյա բնակչի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի առթիվ ահազանգը ստացվել է 2022…

  • Ավազակություն տարադրամի փոխանակման կետից

    Ավազակություն տարադրամի փոխանակման կետից

    ՀՀ քննչական կոմիտեի  Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ տարաղրամի փոխանակման կետի աշխատակցի նկատմամբ ավազակություն կատարելու դեպքը բացահայտելու ուղղությամբ: Առևտրի կենտրոնում գործող տարադրամի փոխանակման կետից ավազակությամբ գումար հափշտակելու վերաբերյալ ահազանգ է ստացվել  2022 թ. հունիսի 12֊ին՝ ժամը 23:26-ին: Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Նախնական տվյալներով՝ 2022 թ. հունիսի…

  • Զոհված զինծառայողների ծնողները Քննչական կոմիտեի նախագահի հետ չեն հանդիպել

    Զոհված զինծառայողների ծնողները Քննչական կոմիտեի նախագահի հետ չեն հանդիպել

    ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես տեղեկացնում է, որ 2022 թվականի հունիսի 1-ին հրապարակայնորեն ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նախատեսվել էր այս շաբաթվա ընթացքում կազմակերպել 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ու հարազատների հանդիպումը Քննչական կոմիտեի նախագահի հետ: Կոմիտեի պաշտոնատար անձի միջոցով դեռևս հունիսի 7-ին իրազեկվել է հիշյալ հանդիպումը 2022 թվականի հունիսի 10-ին՝ ժամը 18:00-ին կազմակերպելու վերաբերյալ…

  • Խուլիգանություն Արծվաբերդում

    Խուլիգանություն Արծվաբերդում

    ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում քննություն է տարվում Արծվաբերդ բնակավայրում որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարված խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Տավուշի մարզի Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրի 30-ամյա բնակչի՝ կտրած-ծակած վնասվածքներ ստանալու մասին հաղորդումը ստացվել է 2022 թ. հունիսի 3-ին՝ ժամը 01:50-ին, «Բերդ» բժշկական կենտրոնից: Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված…

  • Հայհոյել են, ձեռքերով և ոտքերով հարվածել ոստիկաններին. կան ձերբակալվածներ

    Հայհոյել են, ձեռքերով և ոտքերով հարվածել ոստիկաններին. կան ձերբակալվածներ

    ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ ոստիկանության ծառայողներին առերևույթ ծանր վիրավորանք հասցնելու և բռնություն գործադրելու, ոստիկանի ծառայողական զենքին և հատուկ միջոցներին տիրանալու փորձի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022 թ. հունիսի 3-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի ծառայողները Ստեփանավան համայնքի Ուրասար բնակավայրում,…

  • 17-ամյա աղջկա մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

    17-ամյա աղջկա մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

    ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում 17-ամյա աղջկա մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022 թ. հունիսի 3-ին՝ ժամը 18։50-ի սահմաններում, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան համայնքի տներից մեկում հայտնաբերվել է 2005 թ. ծնված աղջկա դի՝ կախված վիճակում։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի…

  • Էջմիածնի բնակչի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

    Էջմիածնի բնակչի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

    ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և դատավարական անհետաձգելի գործողություններ՝ Էջմիածին քաղաքի բնակչի սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։ Դեպքի մասին ահազանգը ստացվել է 2022թ. մայիսի 31-ին՝ ժամը 13:55-ին, որով տեղեկացվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի հարևանությամբ տղամարդու դի լինելու վերաբերյալ: Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը…

  • Կառավարական 3-րդ մասնաշենքի դիմաց զանգվածային անկարգությունների քրգործով 8 անձ է ձերբակալվել. ՔԿ

    Կառավարական 3-րդ մասնաշենքի դիմաց զանգվածային անկարգությունների քրգործով 8 անձ է ձերբակալվել. ՔԿ

    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3 վարչական շենքի դիմաց զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու դեպքի առթիվ: 2022թ. մայիսի 30-ին ընդդիմադիր «Դիմադրություն» շարժման կազմակերպիչները Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում կազմակերպել են հերթական հավաքը, որի ընթացքում նրանց որոշմամբ և ուղղորդմամբ մասնակիցները շարժվել և…