Հավաքի մասնակցին մեղադրանք է առաջադրվել

Ամենադիտվածներ

Վենեսուելայում բողոքի ցույցեր կանցկացվեն

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է ընդդիմության կազմակերպած հավաքի մասնակցի կողմից ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

«Դիմադրություն» շարժման կողմից Երևան քաղաքի Բաղրամյան 1-ին նրբանցքում կազմակերպված հավաքի մասնակիցը 2022թ. մայիսի 25-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, չենթարկվելով ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից հավաքի մասնակիցներին ներկայացված օրինական պահանջներին՝ փորձել էր ճեղքել նշված վայրում հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների կողմից կազմված «Կենդանի պատը»:

Տվյալ մասնակիցը, շարունակելով իր հակաօրինական վարքագիծը, ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ հայհոյել էր նույն վայրում ծառայություն իրականացնող ոստիկանին, հնչեցրել էր սադրիչ արտահայտություններ, իջեցրել էր նրա ձեռքի վահանը և ուժգին հարվածել սաղավարտին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հավաքի մասնակցին մեղադրանք է առաջադրվել, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();