ՔՈ
Սեպտեմբերի 9-ին Արդարադատության նախարարությունից տեղեկանում ենք, որ նախարար Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 8-ին հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներին ու ներկայացուցիչներին և նրանց հետ քննարկել Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ մի շարք հարցեր։ Հանդիպմանը մասնակցել են «5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Լևոն…
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր խորհրդի անդամն Սուրեն Սահակյանը կուսակցությանն անդամակցությունը դադարեցնելու դիմում է գրել։ Այս մասին նա տեղեկացրել է Facebook-ի իր էջում։ Նա նշել է, որ ամենաջերմ զգացումներն ունի ՔՈ-ի նկատմամբ։ Սահակյանը գրել է, որ լրացուցիչ կտեղեկացնի, թե ինչպես կշարունակվի իր ֆորմալ քաղաքական կարիերան։ Նա նշել է նաև, որ այլ մեկնաբանություն ՔՈ-ի կամ իր…
«Քաղաքացու որոշում» կուսակցությունը Facebook-ի իր էջում հայտարարություն է տարածել, որում ամփոփում է արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Հայտարարարությունում ասվում է․ «Շնորհակալություն ենք հայտնում մեզ տրված յուրաքանչյուր քվեի համար։ Մեր գրանցած արդյունքը ընկալում ենք որպես մեր ծավալած գործունեության գնահատականը՝ իր դրական և բացասական իմաստներով։ Առաջիկա շրջափուլը հետևությունների և վերարժևորման, նոր մտքերի և գործելու շրջափուլ է լինելու։ Ընտրությունների արդյունքները…
«Քաղաքացու որոշում» կուսակցության նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Քիչ առաջ Երևան քաղաքի 6/18 տեղամասում խոչընդոտել են ՔՈ ՍԴԿ Գործադիր Մարմնի անդամ, նախընտրական ցուցակի առաջին համար Սուրեն Սահակյանի մուտքը տեղամաս: Խոչընդոտման մասին տեղեկացրել ենք ԿԸՀ: Նրանք պատասխանել են, որ խոչընդոտելու իրավունք չունեն և տեղեկացրել են տեղամասային հանձնաժողովին՝ թույլ տալ մուտք գործել: Սակայն տեղամասային…
Մեր խնդիրն է այս քվեարկությամբ ապացուցել, ուղղակի գոռալ, որ մենք արժեքներից ու բարոյականությունից զուրկ հանրույթ չենք: Պատերազմում ընկած մեր եղբայրներն իրենց կյանքը զոհել են հանուն ավելի լավ Հայաստանի: Քվեախցիկում միայնակ մնալով՝ հիշեք՝ Դուք քվեարկում եք նաև նրանց փոխարեն: Ուրեմն մենք պարտավոր ենք պատկերացնել՝ ինչ Հայաստանի համար են նրանք զոհել իրենց ամենաթանկը՝ կյանքը: Քվեարկելիս լսեք նրանց…
«Քաղաքացու որոշում» կուսակցությունը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որը վերնագրել է՝ «Մենք ենք զսպող ուժը՝ ատելության ճամբարների միջև»։ Տեսանյութում խոսում է ՔՈ անդամ Միքայել Նահապետյանը։ Նա նշում է, որ ըստ իրենց ներքին հարցումների՝ իրենց անհրաժեշտ է լրացուցիչ 10 հազար քվե՝ ընտրություններում իրենց հաղթանակը ամրագրելու և մասնակցության լրացուցիչ ցուցանիշից կախվածության մեջ չլինելու համար։ Ավելի մանրամասն՝…
Քաղաքացու Որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամներն այսօր անցկացրել են խորհրդանշական ակցիա՝ երկինք բաց թողնելով աղավնիներ: Ակցիան ուղերձ էր քաղաքական ուժերին և քաղաքացիներին՝ կանգնեցնել ատելության քարոզը և դուռ բացել համերաշխության ու փոփոխությունների համար: «Քվեարկելով ատելություն քարոզող ուժերի օգտին՝ դուք տալու եք նրանց մանդատ՝ շարունակելու թշնամանքի մթնոլորտը, նպաստելու ճգնաժամի խորացմանը: Սակայն դուք ունեք ընտրության հնարավորություն: Հունիսի 20-ին դուք…
«Քաղաքացու որոշում» կուսակցության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այս ընտրական գործընթացում հանրային համերաշխության մակարդակը ձգտում է զրոյի, հայհոյանքն ու ատելությունը դարձել են քարոզարշավն ուղեկցող սովորական դրսևորումներ։ Այս ընտրարշավում մենք մեր առաջ խնդիր էինք դրել զսպելու ատելության և թշնամանքի մթնոլորտը, հասցնելու համերաշխության օրակարգը քաղաքացուն և քաղաքական ուժերին։ Այսօր արդեն մեզ հանդիպող բոլոր քաղաքացիները…
Նախընտրական քարոզարշավի 5-րդ օրը «Քաղաքացու որոշում» կուսակցության պատգամավորի թեկնածուներն այցելել են Տավուշի և Գեղարքունիքի մարզեր։ Հանդիպումների ընթացքում քաղաքական ուժի ներկայացուցիչները պատասխանել են բնակիչներին հետաքրքրող հարցերին, անդրադարձել են անվտանգային համակարգում առկա խնդիրների լուծման եղանակներին ու համայնքային զարգացման իրենց մոտեցումներին, ինչպես նաև ներկայացրել են նախընտրական ծրագրում ներառված այլ դրույթներ։ Այս մասին տեղեկացնում են ՔՈ մամուլի ծառայությունից։ Սահմանամերձ Կողբ…
«Քաղաքացու որոշում» կուսակցությունը տեսանյութ է ներկայացրել Facebook-ի էջում, որտեղ ներկայացվում է, թե ովքեր են իրենք, ինչ են ցանկանում անել և ինչ թիմով։ Հիշեցնենք, որ ՔՈ-ն նույնպես մասնակցում է հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը երեկ հեծանիվներով է իրականացրել քարոզարշավը, որի խորհրդանիշն է՝ «պտտել ՀՀ կանգնած անիվը»։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության Facebook-ի պաշտոնական էջից։ https://www.facebook.com/qosdp/posts/971827846920955?__cft__%5B0%5D=AZVcsz43lEhdIzBfiGNhdVbFqDIMV1JMCKlYB5TXs5ISAO5E32HOqif1JMLytU0GW_A0Ht_3uSj-pLspAKbUG9zjbLtXWiosxYEQXWyoc-fv0z2t7UE7XNV23B5cMDsyJJY2z0TDUy_Q9gHxrZWVGEnM&__tn__=%2CO%2CP-R
10 քաղաքական ուժեր միասնական դիրքորոշում են հայտնել՝ կապված կուսակցությունների ու դաշիքների առաջին համարների նախընտրական բանավեճի վերաբերյալ ու տարածել հայտարարություն։ «Հանրային Հեռուստատեսության և Ազգային Ժողովրդական Ինստիտուտի (NDI) նախաձեռնած նախընտրական ցուցակների առաջին համարների բանավեճի՝ մասնակիցների ընտրությունը անարդար է կատարվել։ Բանավեճը անց է կացվելու երկու խմբով՝ յուրաքանչյուրում 13 մասնակից։ Խմբերն ընտրվել են հետևյալ սկզբունքով՝ առաջին խմբում մասնակցելու են…
«Քաղաքացու որոշում» կուսակցության նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որում ծայրահեղ անարդարացի է համարել Հանրային Հեռուստատեսության և ԱԺԻ (NDI) նախաձեռնած առաջին դեմքերի բանավեճի ձևաչափը։ «Ըստ էության, հրապարակային քաղաքական պատվեր է իջեցվել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է բանավիճի նախորդ ղեկավարների հետ և կազմակերպիչները գտել են միակ սկզբունքը, որի համաձայն դա հնարավոր կլիներ կազմակերպել՝ քողարկելով ակնհայտ քաղաքական շարժառիթները։…
Ես տեղեկություն չունեմ, որ Խաչատուր Սուքիասյանը մեզ հետ քննարկում է ունեցել միասնական ընտրություններին մասնակցելու շուրջ, թեպետ ուրախ կլինեմ, եթե ինքը և իր նման մարդիկ, որոնք պատմություն ունեն, ինչ-որ ձևով մասնակցություն ունենան: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: «Ես իմ պատկերացումն եմ ասում, որ կան մարդիկ, որոնք լավ կլինի, որ…
«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Փետրվարի 26-ին մենք հայտարարել էինք, որ ներքաղաքական ճգնաժամում ներգրավված սուբյեկտները պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ իրավիճակը հանգուցալուծելու նպատակով։ Հակառակ դեպքում, մենք հանձն էինք առնում համախմբել այդ օրակարգին համաձայն քաղաքացիներին և նրանց ճնշման միջոցով քաղաքական կյանքից մեկուսացնել այդ դերակատարներին։ Անհրաժեշտ է արձանագրել, որ կողմերը…