Քոբուլեթի
Քոբուլեթիում ձկնորսական նավ է խորտակվել
Փոթիից Քոբուլեթի մեկնող վրացական ձկնորսական նավ է խորտակվել Քոբուլեթիի ջրային տարածքում: Տեղեկությունների համաձայն` խորտակված նավը հին է եղել, ինչն էլ խորտակման պատճառ է դարձել: Ձկնորսական նավում եղել է եղել 30 տոննա ձուկ: Նավի 8 հոգանոց անձնակազմին փրկել են մոտակայքում գտնվող ձկնորսական նավի անձնակազմի անդամները:
Վրաստանում ռադիոակտիվ նյութեր պահելու մեղադրանքով ձերբակալվել է երկու մարդ
Վրաստանի Պետանվտանգության ծառայությունը Քոբուլեթում իրականացրած հատուկ գործողության արդյունքում ձերբակալել է երկու անձանց, որոնց մոտից խուզարկությամբ բռնագրավվել են ռադիոակտիվ նյութեր, հաղորդում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը: Պետանվտանգության ծառայությունում դեռևս չեն հաստատում նման մեղադրանքով երկու անձանց ձերբակալության մասին տեղեկությունը, ինչպես նաև գործի հետ կապված այլ մանրամասներ:


