քուրդ զինյալներ
Թուրքիայում կրկին լրագրողներ են ազատազրկվել
Թուրքիայում հերթական անգամ լրագրողներ են ազատազրկման դատապարտվել՝ այս անգամ քուրդ զինյալների գործողությունների լուսաբանման համար։ Այս մասին հայտնում է Ermeni Haber-ը։ Բիթլիսի ծանր հանցագործությունների դատարանը լրագրող Ուղուր Յըլմազին դատապարտել է 6 տարի 10 ամիս 15 օրվա ազատազրկման՝ «զինված ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու» (Թուրքիայում ահաբեկչական հայտարարված «Քուրդիստանի բանվորական կուսակցություն»-ՔԲԿ/PKK ռազմաքաղաքական կազմակերպություն) և «զինված խմբավորման պրոպագանդա կատարելու» մեղադրանքով։ Վերջինս…
2 տասնյակից ավել քուրդ զինյալ է զոհվել բախումների հետևանքով
Սիրիայում թուրքական ներխուժումից հետո սկսած բախումներում զոհվել են 2 տասնյակից ավել քուրդ զինյալներ։ Քրդական ANF–ի փոխանցմամբ՝ արդեն հայտնի են զոհված քուրդ զինյալների անունները։ Նշվում է, որ կան նաև մեծ թվով վիրավորներ ինչպես զինյալների, այնպես էլ խաղաղ բնակչության շրջանում։ Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիա է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Էրդողանը ավելի վաղ…
Թուրք ուժայինները նոր օպերացիա են սկսել քուրդ զինյալների դեմ
Թուրքիայի զինված ուժերը նոր ռազմական գործողություններ են սկսել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Վան, Հաքքարի և Շըրնաք նահանգներում։ Հիշյալ 3 նահանգներում իրականացված գործողության ընթացքում ոչնչացվել է քուրդ զինյալների պատկանող 43 թաքստոց և ապաստարան: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Թուրքիայում քուրդ զինյալների դեմ պայքարը տևում է ավելի քան…
Սիրիայում թուրքական զինուժը կրակ է բացել քուրդ զինյալների դեմ
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ «Եփրատի Վահան» գործողության տարածքում տեղակայված թուրքական զինուժը կրակ է բացել Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) դեմ: Թուրքական աղբյուրը պնդում է, որ Սիրիայի Թել-Ռըֆաթ շրջանում առաջինը նախահարձակ են եղել քուրդ զինյալները` կրակելով թուրքական զինուժի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Նշենք, որ Թուրքիան YPG-ին նույնացնում է…
Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Հյուսիսային Իրաքը
Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Հյուսիսային Իրաքի Զափ շրջանում գտնվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հենակետերը։ Այդ մասին հաղորդում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Օպերացիայի ընթացքում ոչնչացվել են քուրդ զինյալներին պատկանող թաքստոցներ, զինապահեստներ։ Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական խմբավորում։ Վերջինիս դեմ գործողությունները իրականացվում են ինչպես Թուրքիայում, այնպես էլ դրանից դուրս։ Մասնավորապես թուրքական օդուժը հաճախակիորեն հրթիռակոծում է…
Թուրքական զինուժի «Մագիլ» ռազմական օպերացիայի ընթացքում 43 քուրդ զինյալ է սպանվել
Թուրքիայի օդուժի կողմից Հյուսիսային Իրաքի Հաքուրք շրջանի ուղղությամբ իրականացվող «Մագիլ» (Pençe) ռազմական գործողության շրջանակներում վնասազերծվել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) ևս 3 զինյալ: Այս մասին նշվում է Թուրքիայի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ: Թուրքիայի ցամաքային և օդային ուժերի կողմից մայիսի 27-ից իրականացվող «Մագիլ» ռազմական օպերացիայի ընթացքում ընդհանուր հաշվով 43 քուրդ զինյալ է…
Թուրքական բանակը «Մագիլ» օպերացիայի ընթացքում 28 քուրդ զինյալ է սպանել
Թուրքիայի օդուժի կողմից Հյուսիսային Իրաքի Հաքուրք շրջանի ուղղությամբ իրականացվող «Մագիլ» (Pençe) ռազմական գործողության շրջանակներում վնասազերծվել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) 28 զինյալ: Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-ի պաշտոնական էջը: Հաղորդագրության մեջ նշվում է. «Շարունակվող «Մագիլ» ռազմագործողության ընթացքում ևս մեկ ահաբեկիչ է վնասազերծվել: Ռազմական օպերացիայի մեկնարկից մինչև հիմա վնասազերծված ահաբեկիչների…
Սիրիական բանակը մտել է Մանբիջ, որը մինչ այս գտնվում էր քուրդ զինյալների վերահսկողության տակ
Սիրիական բանակը մտել է Մանբիջ, որը մինչ այս գտնվում էր քուրդ զինյալների վերահսկողության տակ: Այս մասին հայտնել է Սիրիայի ԶՈւ գլխավոր շտաբը. հայտնում է РИА Новости-ն: Նշվում է, որ ինքնապաշտպանության քրդական ջոկատները կոչ են արել Դամասկոսին վերահսկողության տակ վերցնել իրենց կողմից լքված շրջանները թուրքական ներխուժումից դրանք պաշտպանելու համար: Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն…
Թուրքական տանկերը հատել են թուրք-սիրիական սահմանը
Թուրքական տանկերը դեկտեմբերի 25-ի երեկոյան Քիլիս նահանգի հատվածում հատել են թուրք-սիրիական սահմանը: Թուրքական զինտեխնիկան տեղաշարժվում է դեպի սիրիական Մանբիջ և Թել Ռըֆաթ շրջաններ, որտեղ, թուրքական իշխանությունների հայտարարությունների համաձայն, ռազմական նոր գործողություններ են իրականացվելու քուրդ զինյալների դեմ: Այս մասին հայտնում է Infocom-ը։