քրեական գործ
Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի դի
Հունվարի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՌԴ քաղաքացի, 35-ամյա Վիտալի Շևչենկոն ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Գյումրիի Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկում կախված դի կա։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մուշի բաժնի հերթապահ խումբը և…
Քոքոբելյանի հոր առևանգման գործով նախաքննությունը՝ ԻԻՀ քաղաքացու մասով ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր՝ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 84-ամյա բնակչի առևանգման և 3 միլիոն դոլար շորթման գործով քրեական վարույթի նախաքննությունը՝ ընդգրկելով ԱԺ նախկին պատգամավոր, Դաշնակցական Սուրեն Մանուկյանի ակտիվ ներգրավվածությունը։ Քննության արդյունքում պարզվել է, որ Սուրեն Մանուկյանը, հանդիսանալով հանցավոր խմբի կազմակերպիչներից մեկը, համաձայնության է եկել Իրանի քաղաքացու և մի…
Ապօրինի որդեգրումների վերաբերյալ քրեական գործը ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի հսոկղության և դատավարական ղեկավարման ներքո ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննված քրեական գործով ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ իտալական 3 ընկերությունների հայաստանյան ներկայացուցիչը 2005թ. սկսած, օտարերկրյա քաղաքացիների խնամքին հանձնելու նպատակով ՀՀ քաղաքացի հանդիսացող՝ առանց ծնողական խնամքի մնացած և ՀՀ տարածքում…
17-ամյա աղջկա մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում 17-ամյա աղջկա մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022 թ. հունիսի 3-ին՝ ժամը 18։50-ի սահմաններում, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան համայնքի տներից մեկում հայտնաբերվել է 2005 թ. ծնված աղջկա դի՝ կախված վիճակում։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի…
Էջմիածնի բնակչի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և դատավարական անհետաձգելի գործողություններ՝ Էջմիածին քաղաքի բնակչի սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։ Դեպքի մասին ահազանգը ստացվել է 2022թ. մայիսի 31-ին՝ ժամը 13:55-ին, որով տեղեկացվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի հարևանությամբ տղամարդու դի լինելու վերաբերյալ: Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը…
Բացահայտվել են ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնյայի կողմից պարբերաբար կաշառք ստանալու դեպքեր
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով բացահայտվել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի պաշտոնատար անձի` Ն. Բ.-ի կողմից ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունների աշխատակիցներից և վարորդներից պարբերաբար կաշառք ստանալու, խարդախության և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքեր: Մասնավորապես, քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Ն. Բ.-ն 2021թ. հուլիսին Լոռու մարզում…
Քայլերթի մասնակիցների կողմից Չարենցի փողոցում կատարված խուլիգանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ( ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի Չարենցի փողոցում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ քաղաքական ընդդիմության կազմակերպած քայլերթի մի…
Կալանավորվել են հանցավոր խմբավորման անդամներ
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Անդուլիկ» մականվամբ հայտնի Ա.Ն-ն 2019թ. հոկտեմբերի 9-ին ժամը 21:00-ի սահմաններում ապօրինի կերպով ձեռք բերած և իր մոտ ապօրինի կերպով պահվող զենքով կրակահերթ է արձակել բազմության մեջ գտնվող Գ.Մ-ի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս մահացել է: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Գլխավոր դատախազությունից, նշված դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Երևան քաղաքի ընդհանուր…
Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. վերջինս մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման և այլ չարաշահումների կատարման մեջ։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը, 2004-2013 թթ. զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի,…
Դանակահարություն ու կրակոցներ Երևանում (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Երեկ՝ ապրիլի 1-ին, կեսգիշերին մոտ «Աստղիկ» ԲԿ-ից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։ Այս մասին գրում է Shamshyan-ը։ Ահանզանգից հետո հիվանդանոց է մեկնել օպերատիվ խումբ։ Ընդամենը 10 րոպե անց կրկին «Աստղիկ» ԲԿ-ից ահազանգ է ստացվում, որ իրենց մոտ է տեղափոխվել այս անգամ էլ «ձախ կրունկի…
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերված դիակի դեպքով հարուցվել է քրգործ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 34-ամյա տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Ամեն ինչ անելու ենք, որ գրպանային դատավորները դուրս մնան դատական համակարգից․ նախարար Գլխավոր դատախազը դիմել է վճռաբեկին՝ պահանջելով բեկանել Փաշինյանի նկատմամբ 2008-ի դեպքերով դատական ակտերը «2022թ. փետրվարի…
Գոշ լճի մոտ մեքենան գլորվել է ձորը․ կա զոհ ու տուժած (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ «Գոշ» լճի մոտ տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Պատերազմի ժամանակ հրամանատարը փախել է կրակային դիրքից․ զոհվել են 20 զինծառայողներ․ առաջադրվել է մեղադրանք Հայտնաբերվել էր…
Սպանության փորձ Երևանում․ կասկածվում է 21-ամյա երիտասարդ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում վարույթ է ընդունվել Երևան քաղաքում սպանության փորձ կատարելու փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշերով հարուցված քրեական գործը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ ՄԻՊ-ի աշխատակազմի ներկայացուցիչներն առանձնազրույց կունենան Մամիկոն…
ՀՀ քաղաքացիները մեկնել են Թուրքիա ու հավաքագրվել ադրբեջանցիների կողմից․ նոր մանրամասներ՝ պետական դավաճանության գործով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտարարելով պետական դավաճանության գործով նախաքննության ավարտի մասին։ Նախաքննության ընթացքում մի շարք մանրամասներ են հայտնի դարձել։ Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ մամուլի ծառայությունից։ Ձերբակալվել է Վովա Գասպարյանի թիկնազորի պետը Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ պատերազմի ժամանակ գտած զենքն ապօրինի պահելու համար «Ի լրումն ս.թ. հունիսի 7-ին ՀՀ ԱԱԾ տարածած…
Շմոլ գազի արտահոսքի պատճառով ընտանիքի չորս անդամների թունավորման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ գազի արտահոսքի պատճառով ընտանիքի անդամներից երեքի առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելու, ևս մեկի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: «2021թ. նոյեմբերի 22-ին՝ ժամը 06:10-ին, ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնից ահազանգ է ստացվել այն մասին, որ…