Քրեական
Զինծառայող Նարեկ Գրիգորյանի մահվան դեպքի կապակցությամբ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
Զինծառայող Նարեկ Գրիգորյանի մահվան դեպքի կապակցությամբ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի զինված ուժերում տեղի ունեցած վերջին ողբերգական դեպքը կապված է զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի մահվան հետ, ում հայտնաբերել են կախված վիճակում: Նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության կարգապահական վաշտում հայտնաբերվել է զինծառայողի դին։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ դեպքի առթիվ…
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու գործով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ դատախազության աշխատակիցների կողմից իրականացված համապատասխան միջոցառումների արդյունքում պարզվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, Պաշի տղա Սուրո Լեննականսկի մականունով հայտնի Սուրեն Ավետիսյանի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու դեպքի հանգամանքները:…
Այսօրվանից ուժի մեջ են մտնում նոր օրենսգրքերը
2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերը, որոնցով փոփոխությունների են ենթարկվում գործող օրենսդրությամբ նախատեսված մոտեցումներն ու ինստիտուտները: Նոր օրենսդրության համաձայն՝ սահմանվում է որակական նոր նշաձող քրեական արդարադատության ոլորտում՝ նպատակաուղղված լինելով հանցավորության դեմ առավել արդյունավետ պայքարին, քրեական վարույթի արդյունավետ կառուցակարգի նախատեսմանը, կալանքի, ազատազրկման կիրառման նվազեցմանը, պատժի անհատական պլանավորման…
Գորիսի քաղաքապետի գործի նախաքննությունը կավարտվի
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտնել է, որ Առուշանյանի գործով այսօր նախաքննության ավարտ կհայտարարվի: Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետը մեղադրվում է ՀՀ ՔՕ 35-154 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (քվեարկության գաղտնիությունը խախտելը նախապատրաստելը), ՀՀ ՔՕ 38-149 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը, կազմակերպելը կամ օժանդակելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքը օգտագործելով),…
Ընտրակաշառք բաժանելու և ստանալու համար մեղադրանք է առաջադրվել ևս 8 անձի
Գավառի տարածաշրջանի ընտրողներին սննդամթերքի տեսքով կաշառք տալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս 8 անձի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ հատուկ քննչական ծառայությունից: «Մասնավորապես` նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչ Ս. Զ.-ին մեղադրանք…
Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վրաերթի առնչությամբ քրգործ է հարուցվել
Երեկ՝ ապրիլի 12-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում, իսկ ավտոմեքենայի ղեկին եղել էր ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը։ Ինչպես տեղեկացնում է Քննչական կոմիտեն՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ «2021թ․ ապրիլի 12-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչն իր անձնական օգտագործման «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ «Երևան Մոլ»…
Կալանավորվել է Գևորգ Մելիքյանը (Օշականցի Գևորիկ). ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից տեղեկանում ենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Օշականցի Գևորիկ» մականվամբ Գ. Մ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: «ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռք են բերվել բավարար ապացույցների համակցություն այն մասին, որ «Օշականցի Գևորիկ» մականվամբ Գ. Մ.-ն իր բնակության…
Այդ ամենի մեղավորը քրեական ենթամշակույթն է․ Բադասյան
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Facebook-ի իր էջում գրել է․ «ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հետ համատեղ ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական…
ՔԿ-ն վարույթ է ընդունել քրեական ենթամշակույթին առնչվող քրգործը
2020թ. հուլիսի 17-ին Երևանի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ իրեն պատկանող ՍՊ ընկերությունը 17.07.2020թ. մասնակցել է Շիրակի մարզի բնակչի սնանկության գործերով կառավարչի կողմից կազմակերպած աճուրդին, որի ժամանակ ճանաչվել է հաղթող և 213.303 ՀՀ դրամ գումարով գնել է նրան պատկանող «Վազ-21703» մակնիշի ավտոմեքենան, որից հետո սնանկության գործերով կառավարիչը պարտավորվել է մի քանի ժամվա ընթացքում…
Քրեական պատասխանատվություն կսահմանվի ատելության խոսքի առավել վտանգավոր դրսևորման համար
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել հանրային քննարկում, որին ներկա են եղել շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ: «Խտրականության, ատելության խոսքի և ատելության հիմքով կատարվող հանցագործությունների մասին տարանջատ տվյալների հավաքագրման վերաբերյալ առաջարկությունների և ուղեցույցների նախագծերի ներկայացում» խորագրով ծրագրի քննարկումը կազմակերպվել էր Արդարադատության նախարարության, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի համատեղ ջանքերով:…










