քրեակատարողական հիմնարկ

  • Արմավիր ՔԿՀ-ում կոնֆետներում հայտնաբերվել է կասկածելի զանգված

    Արմավիր ՔԿՀ-ում կոնֆետներում հայտնաբերվել է կասկածելի զանգված

    2022 թվականի մայիսի 20-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ բերված հանձնուքը, որի արդյունքում կոնֆետների մեջ հայտնաբերել են ընդհանուր 2,12 գրամ քաշով, սուր հոտով, սև, կասկածելի զանգված: Փաստի առթիվ նախապատրաստվուն են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:  

  • Քննարկվել են քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի հիմնախնդիրները

    Քննարկվել են քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի հիմնախնդիրները

    Արդարադատության նախարարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել է քրեակատարողական հիմնարկների և պրոբացիայի ոլորտի քառամյա ռազմավարության հիմնախնդիրների վերաբերյալ հարցերը։  Քրեական ենթամշակույթ, պրոբացիայի, քրեակատարողական հիմնարկների միասնական գործիքակազմ և վաղաժամկետ ազատ արձակում՝ այս խնդիրներն առանձնացրեց Արտակ Կիրակոսյանը: Ըստ նրա՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկն օր առաջ պետք է փակվի: Հիմնարկի փակումը կա նաև Կառավարության ծրագրում: Քրեական ենթամշակույթի դեմ էլ…

  • Քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են խաղաքարտեր, դանակներ և այլ իրեր

    Քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են խաղաքարտեր, դանակներ և այլ իրեր

    Քրեակատարողական ծառայությունը հայտնել է, որ 2022 թվականի մարտի 14-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հիմնարկի ամառային տաղավարներից մեկի հետնամասում պատրաստված գետնափոր թաքստոցից հայտնաբերել են երկու պոլիէթիլենային տոպրակ, որոնց մեջ առկա են եղել 514 խաղաքարտ, մեկ զույգ զառ, դանակներ, բջջային հեռախոսի լիցքավորիչներ, wi-fi սարքեր, USB լարեր, ականջակալ, համակարգչի մկնիկ և…

  • Սուրեն Օհանջանյանը կմնա կալանքի տակ

    Սուրեն Օհանջանյանը կմնա կալանքի տակ

    Օգոստոսի 4-ին Tert.am-ի հետ զրույցում պաշտպան Արսեն Վարդանյանը ասել է, որ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանի նկատմամբ կալանավորումը։ Որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը և ուժի մեջ թողել է Առաջին ատյանի դատարանի որոշումը։ Փաստաբանը նշել է, որ Օհանջանյանի առողջական վիճակը նորմալ է, քրեակատարողական հիմնարկը ունի բժշկական ՊՈԱԿ ունի,…

  • Առուշանյանին տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան

    Առուշանյանին տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան

    Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին պաշտպան Արմեն Մելքոնյանը հայտնել է, որ Առուշանյանին Քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են Ազգային անվտանգության ծառայության մեկուսարան: «Հուլիսի 19-ի գիշերը նրան տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան: Նրա մոտ տեսակցությունները արգելված են, բացի պաշտպաններից որևէ մեկի հետ հանդիպել չի թույլատրվում»,- տեղեկացրեց նա: Պաշտպանի խոսքով՝ փաստաբանների կողմից Առուշանյանին կալանավորելու որոշումը բողոքարկելու դիմում է ներկայացվել Վերաքննիչ դատարան:…

  • Քրեակատարողական համակարգում առկա չէ COVID 19-ի կանխարգելման ռազմավարություն

    Քրեակատարողական համակարգում առկա չէ COVID 19-ի կանխարգելման ռազմավարություն

    Հուլիսի 27-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչները և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները չհայտարարված այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Ստուգվել են քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման, նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19) վարակով պայմանավորված կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման վիճակը, սանիտարահիգիենիկ պայմանները և դրանց համապատասխանությունը պահանջվող չափանիշներին: Ընդ…

  • Նախաձեռնել եմ համաներման և ներման առանձին գործընթացներ. Արցախի նախագահ

    Նախաձեռնել եմ համաներման և ներման առանձին գործընթացներ. Արցախի նախագահ

    Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի էջում գրառում է կատարել: «Հարգելի՛ հայրենակիցներ Հաշվի առնելով համավարակային ստեղծված իրավիճակը և օգտվելով Արցախի Հանրապետության նախագահին Սահմանադրությամբ վերապահված իրավունքից՝ նախաձեռնել եմ համաներման և ներման առանձին գործընթացներ: Համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը շուտով ներկայացնելու եմ Ազգային ժողով՝ առաջարկելով այն տարածել մինչև հուլիսի 1-ը ներառյալ որոշ հանցագործություններ կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ…

  • Կոշ ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

    Կոշ ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

    ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը հայտնում է, որ «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն․ մյուսների թեստի պատասխանը բացասական է: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկվել և թեստավորվել են նաև «Կոշ» ՔԿՀ-ում պահվող բոլոր անձինք․ բոլորի պատասխանը բացասական…

  • Ռոբերտ Քոչարյանը վիրահատության անհրաժեշտություն ունի. ԲԿ տնօրեն

    Ռոբերտ Քոչարյանը վիրահատության անհրաժեշտություն ունի. ԲԿ տնօրեն

    «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում գտնվող Ռոբերտ Քոչարյանը դիագնոստիկ վիրահատության անհրաժեշտություն ունի: Այս տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին տրամադրեց բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը: Ըստ նրա՝ Ռ. Քոչարյանը բուժման մեջ է, հետազոտությունների արդյունքներից հետո պարզ կլինի՝ ինչ ծավալով է պետք վիրահատություն իրականացնել. «Տարեց անձ է, որ մի քանի օրգան համակարգերի խնդիրներ ունի, այդ ամենը պիտի բուժվի այնպես, որ մեկը…

  • Հոգեբանները ուսումնասիրել են քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասման դեպքերը. ՄԻՊ

    Հոգեբանները ուսումնասիրել են քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասման դեպքերը. ՄԻՊ

    ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի (այսուհետ՝ Խումբ) հոգեբանները ուսումնասիրել են քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասման դեպքերն ու ազատազրկված անձանց հետ այդ առնչությամբ տարվող մասնագիտական աշխատանքները: Այս նպատակով, դեռևս 2019 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ արդարադատության նախարարություն է ուղարկվել թիվ 19-64 գրությունը՝ պարզելու ինքնավնասման դեպքերի քանակը, սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի…

  • ՔԿՀ երկու աշխատակից է բռնվել․ Արթուր Գոյունյան

    ՔԿՀ երկու աշխատակից է բռնվել․ Արթուր Գոյունյան

    12 քրեակատարողական հիմնարկներից երկուսում մեր օպերատիվ և անվտանգության ստորաբաժանումների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում և մեկի դեպքում նաև ԱԱԾ-ի հետ համագործակցված միջոցառումների արդյունքում բռնվել են քրեակատարողական հիմնարկների երկու աշխատակիցներ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը։ «Նրանցից մեկը պահպանության բաժնի աշխատակից է, որը իր հետ…

  • Ռոբերտ Քոչարյանը բժշկական կենտրոնից տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

    Ռոբերտ Քոչարյանը բժշկական կենտրոնից տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Այս տեղեկությունը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը: Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 11-ին՝ հետվիրահատական հետազոտության:

  • Արմավիր ՔԿՀ-ի դատապարտյալ է մահացել

    Արմավիր ՔԿՀ-ի դատապարտյալ է մահացել

    Նոյեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Խդր Բրոյանի (ծնված 1972թ․, դատապատվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 266 հոդվածի 4-րդ մասով և 268 հոդվածի 3-րդ մասով) ինքնազգացողության վատթարացման պատճառով կանչվել է շտապօգնություն։ Վերջինիս անմիջապես տեղափոխել են Վաղարշապատի հիվանդանոց, իսկ ժամը 14։15-ի սահմաններում՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Գիշերը…

  • Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է ՔԿՀ

    Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է ՔԿՀ

    Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր առավոտյան հետազոտման նպատակով տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվեց հիվանդանոց Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը քիչ առաջ հայտնել է, որ Քոչարյանը կրկին տեղափոխվել է Քրեակաատարողական հիմնարկ: Հիշեցնենք, որ ՍԴ-ի սեպտեմբերի 4-ի որոշման հիման վրա՝ Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ…

  • Կալանավորները բունտ են արել նոր օրինագծի պատճառով

    Կալանավորները բունտ են արել նոր օրինագծի պատճառով

    Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 5-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անկարգություններ են եղել: Դա տեղի ու­նեցավ այն բանից հետո, երբ կառավարությունը հայտարարեց, որ նախաձեռնել է օրինագիծ, որը միտ­ված է քրեականացնել քրեական ենթամշակույթ կրողների գործողությունները: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Դրա համար կալանավորնե­րը որոշել են բունտ անել՝ ի պաշտպանություն «զոն նայողների», որպեսզի նրանց տեղահան չանեն արտոն­յալ սենյակներից: Եվ…