Քրիստիան Լագարդ
Եվրամիության գագաթնաժողովը հոկտեմբերի 18-ին Քրիստին Լագարդին հաստատել է Եվրոպայի կենտրոնական բանկի (ԵԿԲ) նոր ղեկավար: Այդ մասին հայտնել է Եվրախորհրդի մամուլի ծառայությունը: «Այսօր Եվրոպական խորհուրդը Քրիստին Լագարդին ութ տարի ժամկետով նշանակեց Եվրոպայի կենտրոնական բանկի նախագահ»,-ասված է գագաթնաժողովում տարածված հաղորդագրության մեջ: Լագարդը Մարիո Դրագիին կփոխարինի 2019 թվականի նոյեմբերի 1-ից: Նրա թեկնածությունը ԵՄ-ի ղեկավարների հետ արդեն համաձայնեցված էր…
Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստին Լագարդը պաշտոնապես հրաժարական է տվել: Նրա պաշտոնավարման ութ տարվա լիազորությունների ժամկետը լրանում է սեպտեմբերին: Լագարդի՝ վաղաժամկետ հրաժարականի պատճառը այն է, որ Եվրամիության առաջնորդները նրա թեկնածությունն առաջադրել են Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնի համար: Լագարդը փոխարինելու է Մարիո Դրագիին, ում լիազորություններն ավարտվում են հոկտեմբերի 31-ին: Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը…