Օդանավ
Նավալնիին բժիշկները դուրս են բերել արհեստական կոմայից
Meduza լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցի բժիշկները ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին հանել են բժշկական կոմայից և աստիճանաբար անջատում են թոքերի արհեստական օդափոխման սարքից։ Նշվում է, որ Նավալնին սկսել է արձագանքել շրջապատին։ Բժիշկների խոսքերով՝ նրա վիճակը լավացել է։ Հիվանդանոցը հայտնում է, որ առայժմ վաղ է խոսել Նավալնիի առողջության վրա թունավորման երկարաժամկետ հետևանքների մասին։ Հիշեցնենք, որ…
ՊՆ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ազգային պաշտպանության նախարարի հետ
Հուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Ռայմունդաս Կառոբլիսի հետ։ Ինչպես տեղեկացնում է ՊՆ-ի կայքը, ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել լիտվացի գործընկերոջը՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում Լիտվայի կառավարության կողմից Հայաստանին օգնության տրամադրման հարցում Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության և անձամբ նախարար Կառոբլիսի աջակցության, մասնավորապես՝ հումանիտար օգնությունը,…
Հուլիսի 11-ին կիրականացվի Լոս Անջելես-Երևան չարտերային թռիչք
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ Icelandair ավիաընկերության Boeing 767 օդանավով հուլիսի 11-ին կիրականացնի Լոս Անջելես-Երևան չարտերային թռիչք՝ 1 կանգառով տեխնիկական սպասարկման համար։ Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկավիկում օդանավը կկատարի տեխնիկական կանգառ վառելիքի վերալիցքավորման նպատակով, որը կտևի 1 ժամ։ Ամբողջ թռիչքի տևողությունը կլինի 15 ժամ։ Օդանավում առկա է…
Աշխարհում թռիչքների վերսկսման ժամկետների վերաբերյալ կանխատեսում
«Аэрофлот» ընկերության ներկայացուցիչ Յուլիա Սպիվակովան կանխատեսել է ամբողջ աշխարհում թռիչքների վերսկսման ժամկետները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Ըստ նրա՝ լավատեսական կանխատեսումն այն է, որ միջազգային հաղորդակցության վերականգնումը կարող է սկսվել ամռան կեսերից: Այնուամենայնիվ, Սպիվակովան նշել է, որ դժվար է նշել վերականգնման ճշգրիտ ժամկետը:
ԱԻՆ-ը օդանավ չունի
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը գրառում է կատարել: Նրանք հայտնում են, որ զանգվածային լրատվական միջոցներով, վկայակոչելով ռուսական աղբյուրները, տեղեկություններ են տարածվում, որ ապրիլի 25-ին Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալված տրանզիտային օդանավը պատկանում է ՀՀ ԱԻ նախարարությանը: Տեղեկացնում ենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունն օդանավ չունի:
Հրապարակվել է Boeing-ի աշխատակիցների ներքին գրագրությունը
Ամերիկյան Boeing ընկերությունը հրապարակել է ավելի քան 100 էջ ներքին փաստաթղթեր, որոնք վերաբերում են ընկերության 737 MAX օդանավի մշակմանը։ Այս մասին հաղորդում է CNN-ը: Ինչպես փոխանցում է հեռուստաալիքը, փաստաթղթերում տեղեկություններ է պարունակում ընկերության օդանավերի վերաբերյալ Boeing-ում ներքին հաղորդակցության մասին: Դրանց զգալի մասը, մասնավորապես, նվիրված է 2017 և 2018 թվականներին 737 MAX սիմուլյատորների մշակմանն ու հավաստագրմանը:…






