Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ Icelandair ավիաընկերության Boeing 767 օդանավով հուլիսի 11-ին կիրականացնի Լոս Անջելես-Երևան չարտերային թռիչք՝ 1 կանգառով տեխնիկական սպասարկման համար։
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկավիկում օդանավը կկատարի տեխնիկական կանգառ վառելիքի վերալիցքավորման նպատակով, որը կտևի 1 ժամ։ Ամբողջ թռիչքի տևողությունը կլինի 15 ժամ։ Օդանավում առկա է 260 նստատեղ։ Չվերթից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիները և ՀՀ-ում մշտական բնակության իրավունք ունեցող օտարերկրացիները, ինչպես նաև այն օտարերկրյա քաղաքացիները ովքեր ունեն ՀՀ-ում բնակվող ընտանիքի անդամներ (ամուսին/կին/ծնող/երեխա)։
«Հաշվի առնելով COVID-19-ի հետևանքով ավիացիոն շուկայում առաջացած իրավիճակը և հատկապես Կալիֆորնիա նահանգում մեր հայրենակիցների կուտակումները՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հորդորով, հուլիսի 11-ին կիրականացնի Լոս Անջելես-Երևան ուղիղ չարթերային չվերթ:
Չվերթն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ-ում Իսլանդիայի պատվո հյուպատոսության, հայ-իսլանդական խորհրդարանական բարեկամական խմբի անդամ Նարեկ Մկրտչյանի, «Ֆեստա Ավիա» ՍՊԸ-ի համագործակցության շնորհիվ: Որևէ պատճառով չվերթի չեղարկման դեպքում ավիատոմսի ամբողջ գումարը կվերադարձվի գնորդին՝ երկշաբաթյա ժամկետում»,- հայտնում են հյուպատոսությունից:
https://www.facebook.com/ArmconsLA/posts/3073752039329948?__xts__[0]=68.ARBXqSZnlE1mkOcGcCZud7RuRPkA2jJ08R3Lg74n4iBCCGlRyyu6Vib3RFbcWTERJoQwBjAH4SLi-pT0eq4haUNUPq3S-3LE4vAL6AGrGUa4W2AYsX84l6yALddHIDcnW3xpNUyKiHFKrHIN1j-21wJVxJp0YtZ7aGjsB_XaP4aMj3ZipGTvwF5yby77_hHF7jMNbB2dcuehdIiQ39VFLVt-ReGK4ak6b0pLdntysSyqsxpR2WCRdbSJ14SNWB665JRyoDkxzWQzJXidzLrSZXnUikldaKHMck_W3_oijRCkfkaeVuWeAnUbbpu46IXPoI6513pLU_3dP04nhQGwQ0RS2A&__tn__=-R

