օլիմպիական կոմիտե
Քիրսթի Քովենթրին պատմություն կերտեց․ ՄՕԿ-ի առաջին կին և աֆրիկացի նախագահ
Զիմբաբվեից Քիրսթի Քովենթրին դարձավ ՄՕԿ-ի առաջին կին և աֆրիկացի նախագահը։ Իմացեք նրա ընտրության և ծրագրերի մասին։
Մարզիկներից շատերն ունեցել են ընկճախտի և անհանգստության ախտանիշներ․ հարցում
Միջազգային օլիմպիական կոմիտեն հարցում է անցկացրել, որի նպատակը եղել է պարզելը, թե որոնք են կորոնավիրուսի համաճարակի ընթացքում եղել մարզիկները գլխավոր մարտահրավերները։ Արդյունքում՝ ՄՕԿ-ը եկել է եզրահանգման, որ ամենամեծ մարտահրավերը եղել է հոգեկան առողջության և մարզավիճակի կառավարումը։ Հարցումն անցկացվել է 8 լեզվով։ Դրան մասնակցել են 135 երկրի 4000 մարզիկներ։ Հարցումը ցույց է տվել, որ մարզիկների 50…
ՄՕԿ-ը շարունակում է աջակցել միջազգային ֆեդերացիաներին
Միջազգային օլիմպիական կոմիտեն կորոնավիրուսի համաճարակից տուժած օլիմպիական մարզաձևերի միջազգային ֆեդերացիներին շարունակում է օգնություն առաջարկել։ ՄՕԿ-ից հայտնել են, որ պատրաստակամ են 150 միլիոն դոլար տրամադրել ազգային կոմիտեներին ու միջազգային ֆեդերացիաներին։ Չնայած սրան, մի շարք ֆեդերացիաներ հրաժարվել են աջակցությունից։ Օրինակ՝ հանդբոլի, ծանրամարտի ու հրաձգության միջազգային ֆեդերացիաները նշել են, որ չունեն աջակցության կարիք։
ՄՕԿ-ում քննարկում են գալիք նստաշրջանն առցանց անցկացնելու հարցը
Միջազգային օլիմպիական կոմիտեն քննարկում է գալիք նստաշրջանը առցանց անցկացնելու հնարավորությունը։ Համաժողովը նախատեսվում է անցկացնել 2020 թվականի հուլիսի 17-ին՝ ուղիղ հեռարձակմամբ։ ՀԱՕԿ-ի հաղորդմամբ՝ գործկոմի հերթական նիստը, հեռակա կարգով, պետք է տեղի ունենա մայիսի 14-ին, որից հետո կկազմակերպվի առցանց մամուլի ասուլիս:
Օլիմպիական խաղերի անցկացման համար այլ տարբերակ չկա․ կազմկոմիտեի անդամ
Օլիմպիական խաղերի անցկացման համար այլ տարբերակ չկա և մենք աշխատում ենք նոր նպատակին հասնելու համար, ասել է «Տոկիո – 2020» կազմկոմիտեի անդամ Մասա Տակայան: Օլիմպիական և պարալիմպիկ խաղերի նոր ժամկետները հաստատված են։ Կազմկոմիտեն և շահագրգիռ բոլոր կազմակերպություններն ամեն ինչ կանեն, որ մարզահանդեսը կայանա։ Ավելի վաղ, ապրիլի 10-ին, խաղերի գործադիր տնօրեն Թոսիրո Մուտոն ասել էր, որ…
Հնարավոր են ֆինանսական զգալի կորուստներ, ՄՕԿ-ի անդամ
Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ Ռիչարդ Փաունդը հայտնել է, որ ՄՕԿ-ը պետք է հաշվի առնի համաճարակի անցանկալի սցենարների հետևանքները։ «Տոկիո – 2020» և «Պեկին – 2022» խաղերի նախապատրաստության համար հնարավոր է ֆինանսական զգալի կորուստներ կրել: Հարկավոր է մանրամասն գնահատել այդ խոշոր միջոցառումների համար կատարվող ծախսերը և անել հնարավոր ամեն ինչ՝ մարզական ֆեդերացիաներին և այլ շահագրգիռ կողմերին…
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան կհամագործակցի ՄՕԿ-ի հետ
Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի անցկացման մասին ՄՕԿ –ի նոր որոշումը հավանության է արժանացել տարբեր մարզաձևերի միջազգային ֆեդերացիաներում։ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի / IWF) նախագահ Ուրսուլա Պապանդրեուն հետևյալն է ասել ․ «ՄՕԿ –ի նոր վճիռը անորոշ բազմաթիվ հարցերի պատասխան տվեց։ Մեր ֆեդերացիան կհամագործակցի ՄՕԿ –ի հետ ՝ որակավորման մրցումների համար նախատեսված նոր համակարգի արագ վերանայման հարցում։ Սա…
ՄՕԿ-ի որոշմամբ՝ հետաձգվել է օլիմպիական կրակի փոխանցումավազքը
Միջազգային օլիմպիական կոմիտեի և «Տոկիո – 2020» -ի կազմկոմիտեի որոշմամբ հետաձգվել է նաև կրակի փոխանցավազքը, որը պետք է սկսվեր այսօր ՝ մարտի 26-ին։ Կազմկոմիտեն փոխանցավազքի նոր ժամկետների վերանայման մասին կհայտարարի, երբ կհստակեցվի 32 –րդ օլիմպիական խաղերի նոր ժամանակացույցը։ Միջոցառման անցկացման համար կսկսվեն նախապատրաստական նոր աշխատանքներ, կհավաքագրվեն ջահակիրներ և այլն։ Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական…
Դժվար է կանխագուշակել, թե ինչ իրավիճակ կստեղծվի առաջիկայում․ Բախ
ՄՕԿ- ի նախագահ Թոմաս Բախը մարտի 18-ին կրկին տեսակոնֆերանս է անցկացրել։ Քննարկվել են առաջիկա օլիմպիական խաղերի անցկացմանն առնչվող հարցեր։ Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարն ասել է, որ կորոնավիրուսի տարածումը լուրջ խնդիր է և այն պահանջում է զգուշավոր ու միասնական մոտեցում: Նա իր գոհունակությունն է հայտնել օլիմպիական հանրությանը՝ համերաշխություն դրսևորելու համար: Բախը նշել է, որ դժվար է…
Չեղյալ է հայտարարվել օլիմպիական ջահի փոխանցավազքը
Հունաստանի ազգային օլիմպիական կոմիտեն որոշել է չեղյալ հայտարարել օլիմպիական ջահի փոխանցավազքը: Դա պայմանավորված է մեծ տարածում ստացած կորոնավիրուսի հետ: Այս դժվարին, բայց անհրաժեշտ որոշումը համատեղ կայացրել են միջազգային օլիմպիական կոմիտեն և Հունաստանի առողջապահության նախարարությունը: Պատճառն այն է, որ բազմաթիվ զգուշացումներին հակառակ, մեծաթիվ մարդիկ են եղել Սպարտայում տեղի ունեցած օլիմպիական կրակի վառման արարողությանը: Ուստի բնակավայրերով կրակի…
ՄՕԿ-ի թանգարանը նվեր է ստացել է մոտ 9 միլիոն դոլարանոց 130-ամյա ձեռագիր (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Այս լուսանկարը պատմական է: Ձեռագիրը ժամանակակից օլիմպիական խաղերի հիմնադիր, բարոն Պիեռ դե Կուբերտենինն է: Այդ մասունքը աճուրդում 8,806,500 ԱՄՆ դոլարով գնել է ռուսաստանցի միլիարդատեր, սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ, մոսկվացի Ալիշեր Ուսմանովը: Նա 130 –ամյա այդ ձեռագիրը օրերս նվիրեց Լոզանում գտնվող միջազգային օլիմպիական թանգարանին: Ձեռագիրը բովանդակում է Կուբերտենի ելույթը` 1892թ. Սորբոնի համալսարանում , երբ նա ընդամենը…
WADA-ն ընդդեմ ՌՈւՍԱԴԱ-ի դատական պրոցեսին կմիանա Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն
Նախորդ տարվա դեկտեմբերի 9-ին Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) 4 տարի ժամկետով զրկեց Ռուսաստանին խոշոր սպորտային մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից, այդ թվում՝ Օլիմպիական խաղերն ու Աշխարհի առաջնությունները։ ՌԴ-ն նաև զրկվեց իր տարածքում միջազգային մրցաշարեր անցկացնելու իրավունքից։ Այնուհետև, արդեն այս տարվա հունվարի 9-ին, WADA-ն դիմեց Լոզանի սպորտային արբիտրաժային դատարան՝ ՌՈւՍԱԴԱ-ի դեմ հայցով, որով գործակալությունը պահանջում է հիմնավորված և…
Միջազգային օլիմպիական կոմիտեին զեկուցել են բռնցքամարտում կատարված աշխատանքների մասին
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նոր գրասենյակի բացման օրը Լոզանում ՄՕԿ-ի գործադիր կոմիտեին զեկուցել են, թե ինչ քայլեր են ձեռնարկվել բռնցքամարտում Տոկիո-2020 Օլիմպիական խաղերին ընդառաջ: Վերահսկիչ խմբի նախագահ Նենադ Լալովիչը խոսել է այն ձեռբերումների մասին, որոնք արվել են հունիսին տեղի ունեցած ՄՕԿ-ի նստաշրջանից հետո: Առաջին հերթին օլիմպիկական որակավորման մրցաշարերում Տոկիո-2020-ի հակադոպինգային պայմանավորվածությունները կպահպանվեն և Թեստավորման միջազգային…
Միջոցառում` «Սպորտը և շրջակա միջավայրը» ծրագրի շրջանակում
Միջազգային օլիմպիական կոմիտեի օլիմպիական համերաշխության՝ «Սպորտը և շրջակա միջավայրը» ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն օրերս Ծաղկաձորում կազմակերպել էր մաքրման և բարեկարգման աշխատանքներ։ Ծրագրի իրականացմանը մասնակցել են տեղի լեռնադահուկային սպորտի մարզադպրոցի 30 սաներ և 10 մարզիչներ։ Մասնակիցների համար «Սպորտ, բնություն, առողջություն» թեմայով դասախոսություն է կարդացել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի դասախոս, պրոֆեսոր Հարություն Բաբայանը։…














