fbpx
Սպորտ

Միջոցառում` «Սպորտը և շրջակա միջավայրը» ծրագրի շրջանակում

Միջազգային օլիմպիական կոմիտեի օլիմպիական համերաշխության՝ «Սպորտը և շրջակա միջավայրը» ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն օրերս Ծաղկաձորում կազմակերպել էր մաքրման և բարեկարգման աշխատանքներ։

Ծրագրի իրականացմանը մասնակցել են տեղի լեռնադահուկային սպորտի մարզադպրոցի 30 սաներ և 10 մարզիչներ։

Մասնակիցների համար «Սպորտ, բնություն, առողջություն» թեմայով դասախոսություն է կարդացել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի դասախոս, պրոֆեսոր Հարություն Բաբայանը։

Վերջինս կարևորեց շրջակա միջավայրի նշանակությունը և ազդեցությունը մարզիկների արդյունքների բարելավման գործընթացում։

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ