Օլիվեր Վարհե
ԵՄ-ն Հայաստանի համար նախատեսում է խոշոր ներդրումային փաթեթ. Նիկոլ Փաշինյան հանդիպել է Օլիվեր Վարհեին
Հուլիսի 9-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման մանրամասնությունները ներկայացնում ենք ստորև․ «Նախ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և պարոն Վարհեի առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմերով: Նիկոլ Փաշինյանը ողջունել է հանձնակատարի գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր և նշել, որ այս այցը…
ԵՄ-ն 2.6 միլիարդ եվրո կտրամադրի Հայաստանին
Հուլիսի 9-ին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հայտնել է, որ Եվրամիությունը 1,6 մլրդ եվրո կհատկացնի Հայաստանում «առաջնահերթ հատուկ ծրագրերի» իրականացմանը, որոնք ուղղված են երկրում տնտեսական աճ ապահովելուն և աշխատատեղերի ավելացմանը: Իսկ ընդհանուր առմամբ, Եվրամիությունը այս ծրագրի ներքո կարող է 2,6 մլրդ եվրո մոբիլիզացնել Հայաստանի…
Հայ գերիների անհապաղ վերադարձը առաջնահերթ գերակայություն է․ Մհեր Գրիգորյան
Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի հետ միասին հայտարարության ընթացքում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը խոսեց նաև հայ գերիների մասին։ Նա ասաց, որ հայկական կողմի համար առաջնահերթ գերակայություն է Ադրբեջանում պահվող հայ գերիների առանց նախապայմանների անհապաղ վերադարձը։ Գրիգորյանն ընգծեց նաև, որ այն ամրագրված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։



