օկուպացված Արցախ

  • Ադրբեջանն օկուպացված Արցախում մզկիթներ է կառուցում

    Ադրբեջանն օկուպացված Արցախում մզկիթներ է կառուցում

    Ադրբեջանը մզկիթներ է կառուցում օկուպացված Արցախում։ Այս մասին հայտնում է monumentwatch-ը։ «2020 թվականի 44-օրյա պատերազմի և 2023 թվականին Արցախի ամբողջական օկուպացիայից հետո պաշտոնական Ադրբեջանը ձեռնամուխ եղավ Արցախի պատմական, մշակութային, էթնոդավանական կերպարի ամբողջական փոփոխությանը: Այս քաղաքականությունը սկիզբ էր առել դեռևս խորհրդային տարիներին, երբ Արցախի ամբողջ քրիստոնեական ժառանգությունը հայտարարվել էր աղվանական, իսկ սկսած արդեն 2000-ական թվականներից այդ…

  • Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch

    Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch

    Monument Watch-ը ահազանգում է․ «2024 թվականի ապրիլի 16-ին ադրբեջանական İCTİMAİ TV հեռուստալիքի լուրերով ցուցադրվեց ընդարձակ ռեպորտաժ, որը նվիրված էր «Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի» մշակութային ժառանգությանը https://www.youtube.com/watch?v=t8Ax7-1P02U: Ռեպորտաժում ադրբեջանական կողմը ներկայացնում էր «հայկական օկուպացիայից ազատագրված» տարածքներում գտնվող մշակութային ժառանգության մոնիթորինգը: Թիրախում առաջին հերթին մզկիթներն էին և քրիստոնեական հուշարձանները: Եթե օկուպացված Արցախի իսլամական մշակութային ժառանգության մասին հնչում…

  • Օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հարցազրույցը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հարցազրույցը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը Արցախի հանրային հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել։ Նա նախ պատասխանել է հարցին, թե ինչու է Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը առաջին հարցազրույցը տալու որոշումը փոխել. «Իմ նպատակների մեջ առաջին հարցազրույցը տալը եղել է հենց Արցախի հանրայինը։ Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հ1-ի տաղավարում հրավիրված անձինք հնչեցրել են կեղծ եւ իրականությանը չհամապատասխանող…

  • Նիդերլանդների խորհրդարանը երկու փաստաթուղթ է ընդունել ՀՀ և օկուպացված Արցախի հարցով

    Նիդերլանդների խորհրդարանը երկու փաստաթուղթ է ընդունել ՀՀ և օկուպացված Արցախի հարցով

    Նիդերլանդների խորհրդարանում օկուպացված Արցախի իրավիճակի վերաբերյալ վերջին քննարկումների արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է երկու առաջարկ՝ մեկը Հայաստանին ռազմական աջակցության, մյուսը՝ օկուպացված Արցախի էթնիկ զտումների վերաբերյալ: Ռազմական աջակցության առաջարկի մեջ նշվում է, որ Ադրբեջանը Արցախի ստեղծված իրավիճակից հետո հայտարարել է Հայաստանի վրա հարձակման հետագա ծրագրերի մասին: Խորհրդարանականները խնդրել են կառավարությանը կոչ անել ԵՄ անդամ մյուս պետություններին…

  • Անկարան և Բաքուն ԼՂ-ում համատեղ զորավարժություններ կանցկացնեն

    Անկարան և Բաքուն ԼՂ-ում համատեղ զորավարժություններ կանցկացնեն

    Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը հոկտեմբերի 23-25-ը համատեղ մարտավարական զորավարժություններ կանցկացնեն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Անդրկովկասյան հանրապետության ռազմական գերատեսչությանը։ Նշվում է, որ զորավարժությունները նվիրված են լինելու Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին, որը նշվելու է հոկտեմբերի 29-ին։ Ուսումնամարզական հավաքները տեղի կունենան մի քանի ուղղություններով, այդ թվում՝ Բաքվում, Նախիջևանում և Լեռնային…

  • ՄԱԿ-ի առաքելությունը երկրորդ անգամ է ուղևորվել օկուպացված Արցախ

    ՄԱԿ-ի առաքելությունը երկրորդ անգամ է ուղևորվել օկուպացված Արցախ

    ՄԱԿ-ի առաքելությունը երկրորդ անգամ է ուղևորվել Լեռնային Ղարաբաղ: Այն մուտք է գործել Աղդամով։ Առաքելության կազմում ընդգրկված են ՄԱԿ-ի տարբեր կառույցների ներկայացուցիչներ։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Առաքելության նպատակն է տեղում ծանոթանալ իրավիճակին, պարզել բնակիչների մարդասիրական կարիքները»,- նշված է առաքելության վերաբերյալ տեղեկությունում: Նշենք, որ Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի առաքելության առաջին այցը տեղի էր ունեցել հոկտեմբերի 1-ին:…