օկուպացված տարածքներ
Նիդերլանդների ԱԳ նախարարը Հայաստանի օկուպացված տարածքների վերաբերյալ նամակ է հղել խորհրդարանականներին
Նիդերլանդների խորհրդարանականներին ի պատասխան՝ երկրի ԱԳ նախարար Վոպկե Հուքստրան Հայաստանում Նիդերլանդների դեսպանի զեկույցի հիման վրա նամակ է հղել Ներկայացուցիչների պալատ՝ Ադրբեջանի ագրեսիայից տուժած Հայաստանի տարածքների վերաբերյալ: Նամակում նշվում է, որ 2021 թվականի մայիսի 12-ից մինչ 2022 թվականի սեպտեմբերի 13-ի մարտերը միջազգայնորեն ճանաչված ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանը բռնազավթվել է (occupied) 40 քառ. կմ, իսկ սեպտեմբերի 13-ի…
Թուրքիան հարվածային դրոններ է տեղակայել օկուպացված հյուսիսային հատվածում. Էրդողան
Թուրքիան հարվածային ԱԹՍ-ներ է տեղակայել օկուպացված հյուսիսային հատվածում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա չի բացառել զենքի նոր մատակարարումները կղզի։ «Դա մեր իրավունքն է»։ Նրա խոսքով՝ Թուրքիայի առաջին արձագանքը (Կիպրոսին զենքի մատակարարման էմբարգոն հանելու ԱՄՆ որոշմանը) կղզու օկուպացված հատվածի տարածքում հարվածային ԱԹՍ-ների տեղակայումն էր։ Էրդողանը նշել է, որ անկախ ռազմաբազա ստեղծելու…
Ադրբեջանցի զինծառայողը կրակահերթ է արձակել Հադրութի հուշահամալիրի խաչքարի ուղղությամբ
Սոցիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որը Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու և հուշարձանները պղծելու քաղաքականության հերթական վառ ապացույցն է: Տեսանյութում երևում է, թե ինչպես է ադրբեջանցի զինծառայողը ինքնաձիգից կրակոցներ արձակում Հադրութ քաղաքի հուշահամալիրի խաչքարի ուղղությամբ: Տեսանյութից պարզ է դառնում, որ հուշարձանը պղծված է. այն պատված է ադրբեջաներեն գրություններով:
ԱԳՆ հայտարարությունը Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Արցախի օկուպացված տարածքներ այցելության առնչությամբ
ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ խստորեն դատապարտել էր Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների համատեղ այցն Արցախի Հանրապետության՝ ներկայումս օկուպացված Շուշի քաղաք և այն որակել որպես տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ակնհայտ սադրանք։ Նույնքան դատապարտելի և սադրիչ են Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հռչակագիրը և Թուրքիայի նախագահի կողմից Ադրբեջանի խորհրդարանում…
Արցախի ԱԳՆ-ն ողջունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի ընդունած բանաձևը
Արցախի արտգործնախարարությունը ողջունում է դեկտեմբերի 24-ին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի կողմից միաձայն ընդունված բանաձևը։ ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է․ «Ողջունում ենք դեկտեմբերի 24-ին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի կողմից բանաձևի միաձայն ընդունումը, որում հետևողականորեն հավատարիմ մնալով ս.թ. հոկտեմբերի 16-ին ընդունված բանաձևի ոգուն՝ Լյուքսեմբուրգի խորհրդարանը, ըստ էության, դատապարտում է Թուրքիայի ներգրավվածությամբ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի…
Արցախի արտգործնախարարն ընդունել է Հայ փախստականների հարթակ նախաձեռնող խմբի համակարգող Արթուր Ղազարյանին
Օգոստոսի 31-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է «Հայ փախստականների հարթակ» նախաձեռնող խմբի համակարգող Արթուր Ղազարյանին։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության արտգործնախարարությունից ։ Հանդիպմանը Արթուր Ղազարյանը ներկայացրել է «Հայ փախստականների հարթակի» գործունեության հիմնական ուղղություններն ու ծրագրերը՝ նշելով, որ նախաձեռնության նպատակն է հանդես գալ որպես միասնական հարթակ՝ համախմբված կերպով ներկայացնելու հայ փախստականների խնդիրներն…
Զուրաբիշվիլին դատապարտել է Պանկիսի կիրճում տեղի ունեցած հարձակումները
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դատապարտել է Պանկիսի կիրճում ոստիկանների վրա կատարված հարձակումները և անընդունելի է համարել բռնի գործողությունները նրանց նկատմամբ: «Ոստիկանների նկատմամբ բռնի գործողություններն անընդունելի են բոլոր պետություններում: Դա մանավանդ անընդունելի է մի երկրում, որն օկուպացված տարածքներ ունի, որի համար սահմանների պաշտպանվածությունն ու կայունությունը կենսականորեն կարևոր խնդիր է»,- հայտարարել է Զուրաբիշվիլին բրիֆինգի ժամանակ: Նախագահը ողջունել…







