Օման
Վահագն Այվազյանը հեռացել է Ուրարտուից
Ուրարտու» ՖԱ-ի պաշտպան Վահագն Այվազյանը կարիերան շարունակելու է Օմանը ներկայացնող «Ալ Նասր» թիմում։ Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։ Վահագն Այվազյանը հանդես էր գալիս մեր թիմի կազմում 2013 թվականից, մասնակցել է 173 հանդիպման, դարձել 21 գոլի հեղինակ։ Հաջողություն ենք մաղթում Վահագնին Օմանյան թիմի կազմում։
Մեյը արտակարգ նիստ է հրավիրել Իրանի կողմից բրիտանական նավթակրի կալանավորման հարցով
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մայն այսօր արտակարգ նիստ կգումարի` քննարկելու 3 օր առաջ Իրանի կողմից Մեծ Բրիտանիայի դրոշի տակ նավարկող նավթակիր լցանավի կալանավորման հարցը: Հուլիսի 20-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղարկված նամակում բրիտանական կողմը հայտարարել է, որ նավթակիրը գտնվել է Օմանի տարածքային ջրերում։ Իրանական կողմը հայտարարել է, որ նավի անձնակազմի 23 անդամները գտնվում են նավի վրա…
Օմանը Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատում․ Օմանի ԱԳՆ
Օմանը հերքում է Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Այս մասին հաղորդում է AFP-ը: Օմանի ԱԳՆ-ը թվիթերյան պաշտոնական էջում գրել է, որ սուլթանության և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը: «Սուլթանությունը ձգտում է դիվանագիտական պայմաններ ստեղծել բոլոր միջազգային և տարածաշրջանային կողմերի հետ կապերի վերականգնման ու Պաղեստինի և Իսրայելի միջև խաղաղության հասնելու աշխատանքների…
Օմանը հայտնել է Պաղեստինում դեսպանատուն բացելու մտադրության մասին
Օմանը հայտարարել է Պաղեստինում դեսպանատուն բացելու մտադրության մասին որպես աջակցություն պաղեստինցի ժողովրդին: Այս մասին հայտնում է AFP-ն: «Որպես պաղեստինցի ժողովրդին աջակցության շարունակություն Օմանի Սուլթանությունը որոշում է ընդունել Պաղեստինի պետությունում դեսպանատան մակարդակով դիվանագիտական ներկայացուցչություն բացելու մասին»,- նշված է ԱԳՆ Twitter-յան էջում հրապարակված հաղորդագրության մեջ: Օմանի ԱԳՆ պատվիրակությունը կուղևորվի Ռամալլահ, որպեսզի դեսպանատուն բացելու համար անհրաժեշտ միջոցներ ընդունի:…
Թրամփը Իրանին զգուշացրել է հարձակման մասին
Իրանի իշխանությունների խոսքերով, Թրամփը հայտարարել է, որ չի ուզում պատերազմել, սակայն զգուշացրել է հարձակման մասին: Ուղերձը փոխանցվել է Օմանի միջոցով: «Իր ուղերձում Թրամփը հայտարարել է, որ դեմ է Իրանի հետ ցանկացած պատերազմի և ցանկանում է Թեհրանի հետ տարբեր հարցեր քննարկել… նա կարճ ժամանակահատված է տրամադրել պատասխանի համար, սակայն Իրանն անմիջապես պատասխանել է, որ այդ հարցի…
Մեծ Բրիտանիան հատուկ նշանակության ջոկատայիններ կուղարկի Պարսից ծոց
Մեծ Բրիտանիան որոշել է Պարսից ծոց հարյուր հատուկ նշանակության ջոկատային ուղարկել: Երկիրը նման որոշոմուն է կայացրել Օմանի ծոցում տանկերները հարձակման ենթարկվելուց հետո իրենց նավերը պաշտպանելու համար: Այս մասին գրում է The Times-ը: Ըստ աղբյուրի՝ Բրիտանիայի նավերի պաշտպանությունը կհանձնարարվի Պլիմուտի մոտակայքում տեղակայված ծովային հետևակի դեսանտադիվերսիոն ջոկատին։ Այս նպատակով կձևավորվի հատուկ նշանակության 19-րդ նպատակային խումբը։ Խումբն իր…
Օմանում կբացվի Մերձավոր Արևելքի ամենամեծ ակվարիումը
Ապրիլին Օմանում կբացվի Մերձավոր Արևելքում ամենամեծ ակվարիումը: Հայտնում է Times of Oman հրատարակությունը: Ակվարիումի բացումը կկայանա Մասկաթում ապրիլի 15-ին: Ներկայում տարածաշրջանում և աշխարհում ամենամեծ ակվարիումի կարգավիճակը պատկանում է Էմիրությունների Dubai Aquarium-ին: Այն տեղակայված է Դուբայի Dubai Mall առևտրի կենտրոնում: «Ակվարիումն առաջինը կդառնա Օմանի Սուլթանությունում և ամենախոշորը՝ Մերձավոր Արևելքում: Դրա մակերեսը Mall of Muskat առևտրի կենտրոնի…







