օպերատիվ տվյալներ
Կոմիտեն քաղաքացիներին հորդորում է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելուց առաջ ստանալ պետական գրանցում և հաշվառվել հարկային մարմիններում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն, անօրինական ձեռնարկատիրության դրսևորումները բացառելու նպատակով, ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտել է սոցիալական ցանցերի միջոցով իրականացվող ապօրինի ձեռնարկատիրության դեպք։ Ըստ օպերատիվ տվյալների, քաղաքացին առանց պետական գրանցման և հարկային մարմնում հաշվառման, օնլայն հարթակում զբաղվում է սննդային…
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը ասաց, որ ոստիկանությունն ունի օպերատիվ տվյալներ, թե ովքեր են վառելափայտի բիզնեսների ղեկավարները, սակայն դեռեւս այդ տվյալները չեն կարող հնչեցնել: «Ոստիկանական աշխատանքներն ու միջոցառումներն իրականացվում են: Այդ 36 հոգին, որ հնչեցրեց վարչապետը, վերաբերում է հակաօրինական գործողությունների ակտիվ մասնակիցներին, որը ձայնագրություններով, այլ տվյալներով մենք ուսումնասիրել ենք…
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր: Մասնավորապես՝ ՀՀ ԱԱԾ-ում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ 2 քաղաքացի իրացման նպատակով…
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում հայտնաբերվել է դեռեւս 2001 թվականից միջազգային հետախուզման մեջ գտնվող ՀՀ 56-ամյա քաղաքացին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։ Դեռեւս 2000 թվականի դեկտեմբերից մինչեւ 2001 թվականի հոկտեմբեր ամիսը ՀՀ տարածքում գործել է 9 անձից բաղկացած կայուն զինված խումբ՝ բանդա, որը պարբերաբար հարձակվելով տարադրամի փոխանակման կետերի,…
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալները իրացնելով, փետրվարի 14-ին, ժամը 22.00-ին, Երևանի Ամառանոցային 2-րդ փողոցից բերման են ենթարկել 52-ամյա Հարություն Մ.-ին, որը հունվարի 9-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 179 հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով։