օրաթերթ
Իրանում ՀՀ դեսպանությունը Facebook-ի իր էջում մեջբերումներ է կատարել իրանական «Ջամ-է-ջամ» օրաթերթից, որտեղ հոդվածագիրն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրանի դեմ հնչեցված մեղադրանքներին։ «Ի պատասխան թուրքական «Անադոլու» լրատվամիջոցին տրված հարցազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրանի դեմ հնչեցված մեղադրանքի՝ «Ինչու՞ 30 տարիների ընթացքում, երբ Ղարաբաղի շրջակա տարածքները հայերի տիրապետության տակ էին, Իրանի հյուսիսային շրջաններում…
Գերմանիայում հերթական աղմկահարույց միջադեպն է արձանագրվել, որի հեղինակը Ադրբեջանն է: ԵՄ անդամ այս պետության մամուլ է սպրդել Բունդեսթագի պատգամավորներին կաշառելու հերթական պատմությունը, գրում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը։ «Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) երեք պատգամավոր վերջին երկու շաբաթվա ընթացքում կանգնեցին մանդատները վայր դնելու պահանջի առաջ՝ Ադրբեջանի կողմից կաշառված լինելու մեղադրանքով: Այս անգամ Բունդեսթագի պատգամավոր Մարկ Հաուպտմանն…
ՀՀ առողջապահության նախարարության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ ««Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում մի շարք «մտահոգություններ» է հայտնել կորոնավիրուսային հիվանդության 2-րդ ալիքի առնչությամբ: Մասնավորապես մեջբերենք մի հատված. «Արսեն Թորոսյանը, կարծես թե, զարմացել է, որ գոյություն ունի կորոնավիրուսի երկրորդ ալիք, և միայն հիմա են որոշել մահճակալներ ավելացնել այն դեպքում, երբ այժմ բժշկական կենտրոնները պետք է օգնեն վիրավոր…
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Նախարարը շեշտել է, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենքն աշխատում է: «Լրատվական միջոցներից մեկն այսօր մի հրապարակում է արել «Դատարանում չեն կարողանում ապացուցել՝ ովքեր են «օրենքով գողերը»» վերնագրով՝ նշելով, թե ԱԺ-ում իմ կողմից ներկայացված քրեական ենթամշակույթի դեմ պայքարին ուղղված օրենքի հիման վրա «իրավապահ համակարգը ռեալ…
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը պարզաբանում է տարածել «Ժամանակ» օրաթերթի՝ «ՊԵԿ-ը ակտավորում է, հետո «ջրում» հրապարակման վերաբերյալ «Պետական եկամուտների կոմիտեն «Ժամանակ» օրաթերթի ապրիլի 28-ի՝ «ՊԵԿ-ը ակտավորում է, հետո «ջրում» վերնագրով հրապարակման վերաբերյալ անհրաժեշտ է համարում հայտնել, որ այն ամբողջությամբ հերյուրանք է և չի համապատասխանում իրականությանը։ Լրատվամիջոցը հերթական անգամ հրապարակել է չճշտված տեղեկատվություն:…
Այսօր «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրակազմը հայտնել էր խմբագրություն ներխուժելու մասին, դեպքի վայր էին այցելել ոստիկանության ծառայողները: Tert.am-ը ոստիկանության լրատվության վարչությունից հարցրեց, թե իրավական ի՞նչ ընթացք է տրվել գրանցված միջադեպին, որտեղից հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ երկու հոդվածով: Ներխուժել են «Ժողովուրդ»-ի խմբագրություն. ամբողջ խմբագրությունը տակնուվրա է արված. Նաիրա Զոհրաբյան «Ձեր նշած դեպքի առթիվ Ոստիկանությունում հարուցվել է…
Գիշերը ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am կայքի խմբագրություն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով՝ ներխուժել են դռնից և պատուհանից, ամբողջ խմբագրությունը տակնուվրա է արված. «Կոչ եմ անում իրավապահներին շուտափույթ պարզել՝ ինչ է տեղի ունեցել, ովքեր են ներխուժել խմբագրություն»,-ասաց Զոհրաբյանը:
Ռուսական նորաստեղծ «Ազիմուտ» ավիաընկերությունը մտադիր է Հայաստանում ստեղծել տեխնիկական բազա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը վերջին շրջանում խիստ զբաղված է այդ ընկերությունը Հայաստան բերելու գործընթացով: Աղբյուրը նշում է, որ «Ազիմուտ» ավիաընկերությունը նախատեսում է «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում ստեղծելնոր տեխնիկական բազա «SSJ10» ինքնաթիռների տեխնիկական սպասարկումն իրականացնելու նպատակով: Ավելին` նա ամռան ամիսներին`…
«Երեկ Նիկոլ Փաշինյանը նշանակեց ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարներ: Երկու նշանակումներն էլ կարծես թե պատահական չեն, եթե ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանը քաղաքապետ Հայկ Մարությանի ընկերն է, և կան տեղեկություններ, որ հենց Մարությանն է միջնորդել, ապա ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը պաշտոնաթող Արթուր Վանեցյանի ընկերն է, նրան ԱԱԾ տնօրենի տեղակալ էր նշանակել հենց Վանեցյանը՝ անցած…
«Երեկ օրը սկսվեց Ջերմուկում դասադուլից, ապա Ամուլսարի պաշտպանները կրկին երթ արեցին։ Պայքարը շարունակվում է։ Երեկ համառորեն լուրեր էին շրջում, թե Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ այցի ընթացքում ոստիկանությունը կկազմակերպի Ամուլսարի հանք տանող ճանապարհի ապաշրջափակման կոշտ օպերացիան: Որոշ քաղաքական գործիչներ արդեն իսկ նախապատրաստվում են տեղացիների և բնապահպանների հետ պոստ պահելու աշխատանքներին: Տեղեկացանք, որ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն արդեն քնապարկ…
«Օրերս «Վեգա»-ում բռնկված մեծածավալ հրդեհի պատճառները դեռ քննվում են, պարզվում են, սակայն դրան զուգահեռ գնալով ավելի է հիմնավորվում մարդկային գործոնը: Մասնավորապես, «Ժամանակ»-ի տեղեկություններով, հրդեհից առաջ ՊԵԿ-ը պատրաստվում էր «Վեգա»-ում մեծածավալ ստուգումներ իրականացնել: Այս մասին տեղյակ էին նաև խանութի սեփականատերերը: Եվ ինչպես ասում են՝ շաբաթը ուրբաթից շուտ եկավ, ու ՊԵԿ-ի ստուգումներին նախորդեց հրդեհը: Հրդեհի մարման աշխատանքներին…
«Մեր տեղեկություններով՝ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին փոխարինելու է արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը, որն այս պահին գտնվում է ֆիզարձակուրդում։ Մեզ հետ զրույցում Գնդոյանը չհերքեց փաստը․ «Ճիշտն ասած, ես դեռ չեմ կարող նման բան մեկնաբանել, որովհետև դեռ նման խոսակցություն ես չեմ ունեցել։ Եթե լինի, կիմանաք անպայման։ Ես չեմ կարող նման բան ասել,…
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում գործող տուրիստական կազմակերպությունները հայտնվել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տեսադաշտում։ «Ժողովուրդ» օրաթերթին ՏՄՊՊՀ-ից հայտնեցին, որ սկսել են ուսումնասիրություններ իրականացնել տուրընկերություններում։ Ապա փոխանցեցին, որ արդյունքների մասին առաջիկայում կհրապարակեն։ Թե ինչ թերացումներ ու խախտումներ կհայտնաբերի հանձնաժողովը, ցույց կտա ժամանակը։ Բայց «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հանձնաժողովը սկսել է տուրընկերություններում ուսումնասիրություններ…
«Իրատես» օրաթերթը տեղեկություն էր տարածել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռով է մեկնել Իջևան։ Այս տեղեկությանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանը։ «Ընդհանրապես ուղղաթիռը ճոխություն չէ, այլ փոխադրամիջոց, բայց Սևանից Դիլիջան ընտանեկան միջոցառման, իսկ Դիլիջանից Իջևան ընկերոջ տարեդարձին ուղղաթիռով մեկնելը տրամաբանական չէր լինի: Լրագրողը լուրը հրապարակելուց առաջ կարող էր հարցնել իմ մամուլի խոսնակին: Հիմա…
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԲԴԽ նիստից, որի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցնելու որոշում է կայացվել։ Մասնավորապես, գլխավոր դատախազի պաշտոնակատարը անձամբ է գնացել ԲԴԽ և ներկայացրել քրեական գործով ապացույցները։ «Ժողովուրդ» օրաթերթին նախաքննական մարմնի՝ ՀՔԾ-ի ձեռքում Դավիթ Գրիգորյանի…