ֆելիքս ցոլակյան
Ֆելիքս Ցոլակյանը սրտի վիրահատության է ենթարկվել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանի սիրտը ստենտավորել են։ Այս մասին հայտնում է Sputnik Armenia-ն՝ հղում անելով իր աղբյուրին։ Նշվում է, որ այժմ Ցոլակյանն իրեն լավ է զգում։ Հիշեցնենք, որ նա ԱԻ նախարար էր նշանակվել հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի հոկտեմբերի 4-ին ու հրաժարական տվել Արցախյան 2-րդ պատերազմից օրեր անց՝ 2020 թվականի նոյեմբերի 17-ին։
Վարչապետը ներկայացրել է ԱԻ նորանշանակ նախարարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արտակարգ իրավիճակների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Անդրանիկ Փիլոյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանին՝ կատարած աշխատանքի համար և նորանշանակ նախարար Անդրանիկ Փիլոյանին հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ, հայտնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է, որ ոլորտը և աշխատանքի բնույթը բոլորովին…
Ֆելիքս Ցոլակյանը հրաժեշտ է տվել ԱԻՆ աշխատակիցներին
Այսօր Ֆելիքս Ցոլակյանն Արտակարգ իրավիճակների նախարարության կառուցվածքային և տարածքային բոլոր ստորաբաժանումների ներկայացուցիչներին շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար: Նրա խոսքով՝ հրաժարակի դիմում գրելու որոշումը հեշտությամբ չի կայացրել: Գեներալ-լեյտենանտը նշեց, որ 2 տարվա ընթացքում ոլորտային փոփոխությունները հաջողվել են կառուցողական աշխատանքի շնորհիվ: Ֆելիքս Ցոլակյանն իր գոհունակությունը հայտնեց ստորաբաժանումներին՝ իրենց ծառայությանը բարեխիղճ մոտեցում ցուցաբերելու համար: Պաշտոնից ազատման դիմում…
Ֆելիքս Ցոլակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրաժարական է տվել։ Լուրը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է ԱԻՆ մամուլի քարտուղար Աննա Բաղդասարյանը։ «Այո, Ֆելիքս Ցոլակյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել»,– ասել է Բաղդասարյանը։ Հիշեցնենք, որ Ֆելիքս Ցոլակյանն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար էր նշանակվել 2018 թվականի հոկտեմբերի 4-ին։
Առաջնագիծ է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարներից կազմված կամավոր գումարտակը
Մեր փրկարարները առաջնագիծ մեկնելուց առաջ ԱԻՆ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների և նախարար Ցոլակյանի անմիջական և ամենօրյա հսկողության ներքո անցել են համապատասխան վերապատրաստում: «Վերադարձե՛ք հաղթանակով: Մենք բոլորիդ՝ մեկ առ մեկ, սպասում ենք նույն կազմով և սա հրաման է»,- փրկարար ռազմիկներին ճանապարհելիս ասել է ԱԻ նախարարը։
Ֆելիքս Ցոլակյանի մոտ քննարկվել են ազդարարման և իրազեկման միջոցների արդիականացման հնարավորությունները
ԱԻՆ նախարարությունը հայտնում է, որ այսօր ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանդիպում է ունեցել Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների գլխավոր տնօրենների հետ: Հանդիպմանը մասնակցել են ԱԻ նախարարի տեղակալ Ա. Հարությունյանը, «ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռ. Յիրիկյանը, «ՅՈՒՔՈՄ» հեռահաղորդակցության ընկերություն ՓԲԸ գլխավոր տնօրեն Ա. Խաչատրյանը, «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ա. Պյատախինը և «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ իրավաբանական…
ԱԻՆ-ը սգում է փրկարարի մահը. նա վիրավորվել էր Ստեփանակերտի հրթիռակոծության ժամանակ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և նախարարության բոլոր աշխատակիցները խորապես սգում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարար մասի 3-րդ պահակախմբի վարորդ-փրկարար, ավագ ենթասպա Հովիկ Յուրիի Աղաջանյանի մահը: Հովիկ Աղաջանյանի կյանքի համար օրեր շարունակ պայքարեցին Ստեփանակերտի, ապա նաև Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները: Ցավոք, նրա կյանքը…
Այս պահին չկա Օդային տագնապի ազդանշան տալու անհրաժեշտություն․ Ֆելիքս Ցոլակյան
Պաշտոնապես հայտարարում եմ՝ այս պահին չկա Օդային տագնապի ազդանշան տալու անհրաժեշտություն, բայց հարկ եղած դեպքում այն լինելու է ոչ թե փորձնական, այլ իրական: Այս մասին գրել է ՀՀ ԱԻՆ ծառայության ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը։ «Այս օրերին մեր հասարակության որոշակի շրջանակներում լուրեր շրջանառվեցին, թե հնարավոր է փորձնական «Օդային տագնապի» ազդանշան լինի: Պաշտոնապես հայտարարում եմ՝ այս պահին չկա…
Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրել է ԱԻՆ նորանշանակ տեղակալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ արտակրագ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ ԱԻ նախարարը ներկայացրել է նորանշանակ տեղակալին: «ՀՀ վարչապետի համապատասխան որոշմամբ՝ Արմեն Փամբուխչյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ: Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր ԱԻՆ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ տեղակալին: Նախարար Ցոլակյանը նշանակման առիթով շնորհավորել և հաջողություն է մաղթել Արմեն Փամբուխչյանին, վստահություն հայտնել, որ…
Ֆելիքս Ցոլակյանը խորհրդակցություն է անցկացրել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարների հետ: Նախարարն անդրադարձել է վերջին օրերի ընթացքում գրանցված արտակարգ դեպքերի՝ մասնավորապես հրդեհների կանչերի արձագանքումներին: Նա գոհունակություն է հայտնել փրկարարական ջոկատների հատկապես շարքային անձնակազմին՝ պատասխանատու և արհեստավարժ մոտեցում ցուցաբերելու համար: Քննարկված աշխատանքային…
ՃԿԱԿ-ը սպասարկման նոր որակի է անցնում
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ զանգերի կառավարման ավտոմատ համակարգ. Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը սպասարկման նոր որակի է անցնում: Նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ ծանոթանալու ներդրվող ծրագրին: Թվայնացված համակարգը «ՎանՔաթ» ընկերությունն է ամբողջությամբ անվճար պատրաստել և նվիրել ԱԻՆ-ին: Վեբ ինտերֆեյսը հնարավորություն է տալիս առավել օպերատիվ դարձնել աշխատանքը: Ծրագիրը ստեղծվել…
Փրկարարը հերոս է և վերջ․ Ցոլակյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Փրկարարը կոչում է, որի մեջ ամփոփված է ուժն ու բարությունը, փրկարարի սերն ու հոգատարությունը մեր ժողովրդի ու պետության նկատմամբ: Փրկարարը հերոս է և վերջ… Հարգելի հայրենակիցնե՛ր, շնորհավորելով բոլորիս ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ՝ ցանկանում եմ հիշեցնել, որ ԱԻՆ համակարգի յուրաքանչյուր աշխատակից, անկախ զբաղեցրած պաշտոնից, փրկարար է:…
ԱԻՆ-ում այս պահին ունենք կորոնավիրուսով վարակված 4 հիվանդ. Ֆելիքս Ցոլակյան
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է, որ ԱԻՆ-ի ծախսերը 2021 թվականին 300 մլն դրամով ավելանում են. դրանք այն ծախսերն են, որոնք մեզ շատ անհրաժեշտ են: Նախարարը նշել է, որ ԱԻՆ-ում կադրային խնդիր չկա: «Ի ուրախություն մեզ, այս տարի ակադեմիա ընդունվողների թիվը կտրուկ շատացել է: Հետաքրքրությունը դեպի ԱԻՆ մեծ…
Փրկարարները փլատակների տակից դուրս բերեցին 3-րդ քաղաքացուն. Նա արդեն մահացած էր
Քիչ առաջ փրկարարները փլատակներից դուրս բերեցին ևս մեկ քաղաքացու: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա 56-ամյա տղամարդ է: Նրան պատգարակով մոտեցրին շտապօգնության մեքենային, մարմինն ամբողջությամբ ծածկված էր: ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը լրագրողներին հայտնեց, որ նա արդեն մահացած էր: «Փրկարարները մարմինը տեղափոխեցին շտապօգնության մեքենա: Մենք նրա հեռախոսի համարն ունեինք, փրկարարները նրա հեռախոսին զանգ էին տալիս, որ որ ճիշտ…
56-ամյա տղամարդը փլատակների տակ է. Ֆելիքս Ցոլակյան
Այսօր` օգոստոսի 26-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտնեց, որ Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլուզված շենքի փլատակների տակ կա 56 տարեկան տղամարդ. ընդհանուր 3 տուժած կա։ Նա նշեց, որ մյուս 21 քաղաքացիները, որոնք տարհանվել են՝ վնասվածքներ չեն ստացել. ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն։ Նախարարի խոսքով՝ այս պահին շենքն ամբողջությամբ տարհանված է: