ֆեյսբուքյան էջ
Այսպիսի պահերի համար է պետք ապրել, կեցցե՛ս, Սիմո՛ն. Գևորգ Լոռեցյանի արձագանքը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Սիմոն Մարտիրոսյանին արդեն կրկնակի աշխարհի չեմպիոն հռչակվելու առթիվ: «ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ !!! Այսպիսի պահերի համար է պետք ապրել։ Պահ, երբ հպարտանում ես, որ հայ ես։ Այսպես են հաղթում։ Կեցցե՛ս, Սիմո՛ն։ Ու թող մեկն ասի, որ հաճելի չէր հետևել, թե ինչպես են մյուսներն…
Կարեն Գիլոյանը Թայլանդից նկար է հրապարակել Սիմոն Մարտիրոսյանի հետ
Մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը Թաիլանդից լուսանկար է հրապարակել ծանրամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի հետ։ «Առաջ և հետո))) Մի տեսակ հեքիաթի է նմանվում: 3 օր առաջ Հակոբն էր, հիմա՝ Սիմոնը: Աշխարհի կրկնակի չեմպիոն Սիմոնը: Հրաշալի, ֆանտաստիկ, փայլուն Սիմոնը: ԲՌԱՎՈ!!!!!», – գրել է Գիլոյանը ֆեյսբուքյան էջում: https://www.facebook.com/karen.giloyan/posts/2468597833247911 Հիշեցնենք՝ 109 կգ քաշային կարգում Սիմոնը երկամարտում գրանցել…
Արճիսի բնակիչները փակել են Ալավերդի-Բագրատաշեն մայրուղու՝ գյուղի հատվածը
Ալավերդի-Բագրատաշեն մայրուղու Արճիս գյուղի հատվածը փակվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Գարիկ Միսկարյանը։ «Այս կերպ գյուղացիները փորձում են լսելի դարձնել գյուղի` խմելու ջրի օրհասական խնդիրը։ Հրավիրում եմ պատկան մարմինների, լրատվականների ուշադրությունը։ Շնորհակալություն, արժանապատիվ պայմաններ, սեր և հանդուրժողականություն»,-գրել է օգտատերը։ Գյուղացիները հստակ ձևակերպել են պահանջները` 1. Կառավարության առաջիկա նիստին…
Վերելակը չի ընկել. Հակոբ Կարապետյանը անդրադարձել է Դավթաշենի դեպքին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը անդրադարձել է Դավթաշենում տեղի ունեցած դեպքին և նշել, որ վերելակը չի ընկել: Իր ֆեյսբուքյան էջում Կարապետյանը գրել է. «Նախնական տեղեկություններով՝ Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակը 3-րդ հարկից ոչ թե ընկել է, այլ սովորականից մի փոքր ավելի արագ է իջել առաջին հարկ։ Ներսում գտնվող քաղաքացին ԱԻՆ փրկարարների օգնությամբ դուրս…
Վրաստանում ձերբակալված հայ վարորդն արդեն ազատ է արձակվել
Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը գրում է. «Հայտնում ենք, որ հունիսի 24-ին ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով ձերբակալված ավտոբուսի վարորդն արդեն ազատ է արձակվել։ Սույն գործով ձերբակալվել է ավտոբուսի ուղևորներից մեկը, ում արդեն մեղադրանք է առաջադրվել։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի պատկան մարմինների հետ և վերոնշյալ գործի…
Ամեն ինչ անելու եմ, որ շնորհալի ուկրաինացիները կարողանան իրացնել իրենց հնարավորությունները. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Ես իմ կողմից անելու եմ հնարավոր ամեն ինչ, որ շնորհալի ուկրաինացիները կարողանան իրացնել իրենց հնարավորությունները»,- գրել է նախագահը: Նա նաև հայտարարել է, որ այդ երկիրն աշխարհին միշտ նոր տաղանդներ է տալիս: Զելենսկին հավելել է, որ պետք է այնպես անել, որ այդ մարդիկ կարողանան արդյունքի հասնել…
Էս օդը, որ ինձ եք տալիս, վստահեցնում եմ մինչև կյանքի վերջ հերիք է. Դավիթ Սանասարյան
Դավիթ Սանասարյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Այս օրերին ամեն քայլափոխին ու տարատեսակ հարթակներում գրառումներով ստացած վստահության քվեից ու հավատից ավելի մեծ պաշտոն չկա։ Էս օդը, որ ինձ եք տալիս, վստահեցնում եմ մինչև կյանքի վերջ հերիք է, վստահեցնում եմ, որ միայն ու միայն համեստացնում եք ինձ… Հ.Գ. «Սիրում եմ բոլորիդ» խոստովանությունը ծաղրողներին մաղթում եմ…
Հաջողվել է պարզել, թե ով է «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան էջի հետևում թաքնվող ձերբակալված անձը. Politik.am
Politik.am-ը հայտնում է, որ իրեն հաջողվել է պարզել, թե ով է «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան էջի հետևում թաքնվող ձերբակալված անձը: «Ապրիլի 9-ին հայտնի դարձավ, որ «Դուխով Հայաստան» «ֆեյք» էջի համակարգողներից մեկը կալանավորվել է։ Հարուցվել է գործ՝ Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Նշենք, որ ՀՀ ՔՕ-ի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը սահմանում…