fbpx
Հասարակություն

Արճիսի բնակիչները փակել են Ալավերդի-Բագրատաշեն մայրուղու՝ գյուղի հատվածը

Ալավերդի-Բագրատաշեն մայրուղու Արճիս գյուղի հատվածը փակվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Գարիկ Միսկարյանը։

«Այս կերպ գյուղացիները փորձում են լսելի դարձնել գյուղի` խմելու ջրի օրհասական խնդիրը։

Հրավիրում եմ պատկան մարմինների, լրատվականների ուշադրությունը։
Շնորհակալություն, արժանապատիվ պայմաններ, սեր և հանդուրժողականություն»,-գրել է օգտատերը։

Գյուղացիները հստակ ձևակերպել են պահանջները`
1. Կառավարության առաջիկա նիստին հաստատել գյուղի ջրամատակարարման ծրագիրը։
2.Հնարավորության դեպքում մինչև ծրագրի իրականացումն ապահովել ժամանակավոր լուծում, կենսական նշանակություն ունեցող խնդիրը հաղթահարելու համար։

Շուտով այնտեղ կլինի նաև Տավուշի մարզպետը, իսկ Կառավարությունից դեռևս արձագանք չկա։

https://www.facebook.com/garik.miskaryan.79/posts/1268393783342258

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ