Ֆիլիպե Կոուտինյո
Կոուտինյոն Արսենալ տեղափոխվելու ցանկություն չունի․ Mundo Deportivo
«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն վարձակալական հիմունքներով «Արսենալ» տեղափոխվելու ցանկություն չունի: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն: Ինչպես տեղեկացնում է աղբյուրի, բրազիլացին մտադիր է մնալ կատալոնական ակումբում և ապացուցել իր բարձր կարգը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կատալոնական ակումբը ցանկանում է 120 միլիոն եվրոյով վաճառել խաղացողի տրանսֆերը:
Կոուտինյոն Բարսելոնայից վարձավճարով չի հեռանա ․ Mundo Deportivo
«Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն վարձավճարով չի հեռանա ակումբից։ Նա ցանկանում է իրեն լավ դրսևորել և մնալ «Բարսայում»։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Նշվում է, որ Կոուտինյոյի համար առաջնային տարբերակը Անգլիա վերադառնալն է, բայց Պրեմիեր լիգայի թիմերից ոչ մեկը պաշտոնական առաջարկով չի դիմել կատալոնական ակումբին։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Բարսան» կարող է…
Որքան գումարի դիմաց է պատրաստ Բարսան հրաժարվել Կոուտինյոյից
RAC1-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում փոխել ակումբը։ Նշվում է, որ կատալոնական ակումբը պատրաստ է հրաժարվել բրազիլացի ֆուտբոլիստին առնվազն 100 միլիոն եվրոյի դիմաց։ Բայց «Բարսան» այդպես էլ շահավետ առաջարկ չի ստացել Կոուտինյոյի համար։ Ըստ աղբյուրի՝ պոտենցիալ գնորդ համարվում էր «Լիվերպուլը», բայց Կլոպի հայտարարությունից հետո, որ այդ տրանսֆերը ռեալ չէ, գնման այլ…
Կոուտինյոն ցանկանում է լքել Բարսելոնան․ պատճառը հայտնի է
Կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարող է հեռանալ «Բարսելոնա»-ից թիմի նորեկ Անտուան Գրիզմանի պատճառով: Այս մասին տեղեկացնում է Sky Sports-ը: Աղբյուրի հաղորդմամբ՝ բրազիլացին այժմ 2 ակումբ է դիտարկում կարիերան շարունակելու համար՝ «Լիվերպուլ»-ը և ՊՍԺ-ն: Նշենք, որ 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 90 միլիոն եվրո է գնահատվում:
Բարսելոնան չի վաճառի Կոուտինյոյի տրանսֆերը․ Ջուրաբչիան
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի գործակալ Կիա Ջուրաբչիանը նշել է, որ կիսապաշտպանի թեմայով զրուցել է կատալոնական ակումբի ներկայացուցչի հետ։ Ջուրաբչիանի խոսքերը փոխանցում է RMC Sport-ը։ «Մի քանի օր առաջ զրուցել եմ «Բարսելոնա»-ի մարզական տնօրենի հետ: Նա ինձ հավաստիացրեց, որ ակումբը մտադրություն չունի այս ամռանը վաճառել Կոուտինյոյի տրանսֆերը», – ասել է գործակալը։
Բարսելոնայի կիսապաշտպանը կտեղափոխվի ՊՍԺ, եթե Նեյմարը գա Բարսելոնա․ Sport.es
Sport.es-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն համաձայնվել է տեխափոխվել ՊՍԺ։ Նշվում է, որ նրա ֆրանսիական ակումբ տեղափոխվելը կախված է Նեյմարի «Բարսելոնա» տեղափոխվելուց, քանի որ կոուտինյոն կազմելու է այդ գործարքի մի մասը։ Հաղորդվում է նաև, որ կատալոնական ակումը պատրաստ է բաց թողնել նաև խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչին։
Դեռ չգիտեմ, թե ինչ կլինի հետագայում․ Կոուտինյո
«Բարսելոնայից» հեռանալու մասին լուրերն է մեկնաբանել Ֆիլիպե Կոուտինյոն: «Ես պայմանագիր ունեմ «Բարսելոնայի» հետ։ Մտադիր եմ մեծ հաղթանակների հասնել այս ակումբում։ Այժմ ես Բրազիլիայի հետ մասնակցում եմ Կոպա Ամերիկային և ամբողջությամբ կենտրոնացած եմ դրա վրա: Դեռ չգիտեմ, թե ինչ կլինի հետագայում: Շատ բաներ, որոնք հայտնվում են լրատվամիջոցներում իմ մասին՝ սուտ են: Բայց ինչ վերաբերում է իմ…
Բարսելոնան ցանկանում է վերադարձնել Նեյմարին
Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է վերադարձնել ՊՍԺ հարձակվո Նեյմարին: Sport.es-ի հաղորդմամբ՝ կատալոնացիները փարիզյան ակումբին նախնական առաջարկ են արել. 100 մլն եվրո, ինչպես նաև Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերային իրավունքները: Բարսելոնան նաև պատրաստ է ՊՍԺ-ին զիջել Սամուել Ումտիտիի կամ Իվան Ռակիտիչի տրանսֆերները: Նրանց միջև ընտրություն պետք է կատարի ՊՍԺ-ն: Ֆրանսիական ակումբը դեռևս չի պատասխանել «Բարսելոնային», սակայն հաղորդվում է, որ ՊՍԺ-ի…
Կոուտինյոն դեռ ոչինչ չի կարող ասել իր ապագայի մասին. Marca
Ֆիլիպե Կոուտինյոն խոստովանել է, որ այս պահին դեռ ոչինչ չի կարող ասել իր ապագայի մասին: «Չգիտեմ՝ կշարունակեմ կարիերաս «Բարսելոնայում», թե ոչ։ Այժմ կենտրոնացած եմ միայն Բրազիլիայի հավաքականի վրա»,- Կոուտինյոյի խոսքերն է փոխանցում Marca-ն։ Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը դիտարկում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆուտբոլիստին վաճառելու տարբերակը: Կոուտինյոի պայմանագիրը «Բարսելոնաի» հետ գործում է մինչև 2023 թվականի…
Փորձում էինք Կոուտինյոյին համոզել, որ ճիշտ ճանապարհով ենք գնում. Տոմ Վերներ
Կոուտինյոյի «Բարսելոնա» տեղափոխության մասին իր կարծիքն է հայտնել «Լիվերպուլի» նախագահ Տոմ Վերներն: «Ֆիլիպեի մասին միայն լավ բաներ կարող եմ ասել: Նա լքեց ակումբը, որպեսզի խաղա Իսպանիայի ամենահեղինակավոր երկու ակումբներից մեկում: Փորձում էինք նրան համոզել, որ ճիշտ ճանապարհով ենք գնում: Ասում էինք, որ նա մեզ հետ շատ հաջողություններ կունենա Չեմպիոնների լիգայում: Կարծում եմ՝ նա այժմ զղջում…
Բարսելոնայում սպասվում են կադրային լուրջ փոփոխություններ
«Բարսելոնան» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է բաժանվել մի շարք ֆուտբոլիստներից։ Այս մասին տեղեկացնում է As-ը: Ըստ տեղեկությունների՝ թիմից կհեռանան վարձակալական հիմունքներով հանդես եկող Ջեյսոն Մուրիլյոն և Կևին Պրինս Բոատենգը: Առաջինը կվերադառնա «Վալենսիա», իսկ մյուսը՝ «Սասուոլո»: «Կապտանռնագույններին» կլքի նաև Թոմաս Վերմալենը: Ակումբը մտադիր է փոխել նաև դարպասապահ Յասպեր Սիլեսենը, ում համար «Բարսելոնան» պահանջում է 30…
Կոուտինյոն բոլորին ապացուցել է իր կարգը. Սեմեդու
Նելսոն Սեմեդուն խոսել է Ֆիլիպե Կոուտինյոյի մասին: «Երկրպագուների կողմից սուլոց Կոուտինյոյի հասցեի՞ն. ես հարյուր տոկոսով աջակցում եմ նրան, քանի որ նա օգնում է թիմին: Ֆիլիպեն բոլորին ապացուցել է իր կարգը: Չեմ հասկանում, թե ինչու են կասկածի տակ դնում նրա խաղամակարդակը»,- Սեմեդուի խոսքն է մեջբերում Mundo Deportivo-ն: Նշենք, որ Կոուտինյոն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Իսպանիայի առաջնության…
Բարսելոնան վերջին րոպեներին փրկվեց պարտությունից
Լա Լիգայի հերթական տուրում «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Վիլյառեալին»: Հանդիպումն ավարտվեց գերարդյունավետ ոչ-ոքի՝ 4:4 հաշվով: Հանդիպման հաշիվը բացվեց 12-րդ րոպեին, երբ Մալկոմի փոխանցումից հետո գոլ խփեց Ֆիլիպե Կոուտինյոն:16-րդ րոպեին Արտուրո Վիդալի փոխանցումից հետո Մալկոմը կրկնապատկեց հյուրերի առավելությունը: «Վիլյառեալը» 23-րդ րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը,գոլի հեղինակ դարձավ Սամուել Չուկվեզեն:50-րդ րոպեին Կառլ Տոկո Էկամբին հավասարեցրեց խաղի հաշիվը:62-րդ րոպեին Վիսենտե…
«Բարսելոնա»-ն պատրաստ է հրաժարվել Կոուտինյոյի ծառայություններից
«Բարսելոնա»-ն պատրաստ է հրաժարվել Ֆիլիպե Կոուտինյոյի ծառայություններից: Այս մասին տեղեկացնում է Sky Sports-ը: Կատալոնական ակումբը համաձայն է, որ բրազիլացին տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»: Կոուտինյոն ցանկանում է վերադառնալ ԱՊԼ և դեմ չէ համալրելու «Յունայթեդ»-ի կազմը։ «Մանչեսթեր Յունայթեդը» տրանսֆերի դիմաց պետք է 85 միլիոն եվրո վճարի:














