ֆինանսների նախարարություն
Տիգրան Խաչատրյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկում են ունեցել․ կարևորվել է տնտեսական համագործակցությունը
Ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ նախարար Տիգրան Խաչատրյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին: «Խաչատրյանը դեսպանին է ներկայացրել Հայաստանի կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը, ինչպես նաև՝ հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարությունը: Դեսպան Կիշան Դան Դեվալը, շնորհավորելով նախարարին պաշտոնում նշանակման առթիվ, ներկայացրել է այն հիմնական հարցերի շրջանակը,…
ֆինանսների նախարարը հանդիպել է Համաշխարհային բանկի պատվիրակության հետ
Սեպտեմբերի 6-ին ՀՀ ֆինանսների նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հյուսիսային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի և ՀԲ Երևանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը: «Նախարարը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ ծավալված արդյունավետ համագործակցությունը և վերահաստատել կառավարության պատրաստակամությունը՝ ամրապնդելու փոխգործակցությունը և ընդլայնելու…
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆինանսների նախարարություն
Օգոստոսի 4-ին ՀՀ վարչապետի աշխատակակազմը տեղեկացրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆինանսների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանին: «Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել Ատոմ Ջանջուղազյանին՝ Ֆինանսների նախարարի կարգավիճակում իր կատարած աշխատանքի համար: Ընդգծելով ճգնաժամային շրջանում ֆինանսական համակարգի և նախարարության բնականոն գործունեության պահպանումը՝ վարչապետը նշել է, որ դա շատ կարևոր է…
Վարչապետը տեսազանգ է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեսազանգ է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի հետ: Շնորհավորելով Օդիլ Ռենո-Բասոյին ՎԶԵԲ նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ վարչապետն ասել է. «Հայաստանը բարձր է գնահատում ՎԶԵԲ-ի հետ գործընկերությունը, որի արդյունավետության մասին են վկայում ֆինանսական շուկայի, ՓՄՁ, էներգետիկայի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում հաջող իրականացվող ծրագրերը: Ցանկանում եմ ընդգծել ՀՀ կառավարության…
Այս տարվա հունվարին պետբյուջեի եկամուտները կազմել են 136 մլրդ դրամ
ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է Հայաստանի պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիրը 2021 թվականի հունվար ամսվա վերաբերյալ: Ըստ այդմ՝ 2021 թվականի հունվար ամսվա ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 136 մլրդ դրամ, ծախսերը` 70.5 մլրդ դրամ, պակասուրդը՝ -65.5 մլրդ դրամ: Ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ։
ՌԴ-ն Հայաստանին անհատույց 10 մլն եվրո գումար է տրամադրել
Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության համար իրականացվող անհատական ֆինանսական օժանդակության միջոցառումների համաֆինանսավորման նպատակով Հայաստանին անհատույց 10 մլն եվրո գումար է տրամադրել: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Սույն թվականի դեկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև համաձայնագիր է ստորագրվել, որով Ռուսաստանի Դաշնությունը 10 մլն…
Ջանջուղազյանը՝ ՀՀ պետբյուջե համահայկական հիմնադրամի նվիրաբերության մասին
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը այսօր ԱԺ-ում խոսեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ՀՀ պետբյուջե նվիրաբերված գումարի մասին։ Ջանջուղազյանն ասաց, որ նվիրաբերելու տրամաբանությունը սա է՝ ռազմական դրություն հայտարարելու հանգամանքով պայմանավորված՝ ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման համար նվիրաբերել հիմնադրամի բանկային հաշիվներին հավաքագրված միջոցներից ինչ-որ գումար։ Նախարարի խոսքով՝ նվիրաբերման պայմանագրով նախատեսված է, որ պետք է հաշվետվություն ներկայացվի…
Սեպտեմբերի 30-ին հավաքագրվել է ավելի քան 250 մլն դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար
Սեպտեմբերի 30-ին հավաքագրվել է ավելի քան 250 մլն դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբի Facebook-ի էջում: «Համայն հայությունը շարունակում է սատարել Արցախին նաև դրամական հանգանակությունների միջոցով։ Սեպտեմբերի 30-ին հավաքագրվել է ավելի քան 250 մլն դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար։ Հիշեցնենք, որ հանգանակությունները կարող եք կատարել Արցախի Հանրապետության…
ԱՀ անունից դրամահավաքի իրավասությամբ օժտված են բացառապես ԱՀ ֆինանսների նախարարությունը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը
Ստեփանակերտի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը ստանում է ահազանգեր, որ տարբեր անհատներ և կազմակերպություններ դրամահավաք են կազմակերպում Արցախին օգնության նպատակով: «Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ Արցախի Հանրապետության անունից նման իրավասությամբ օժտված են բացառապես ԱՀ ֆինանսների նախարարությունը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Արցախին օգնել ցանկացողները պետք է առաջնորդվեն բացառապես ԱՀ ֆինանսների նախարարության և ՀՀ…
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը աշխատանքային այցով Արցախում է
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետո կապերի բաժնից հայտնում են, որ Հայաստանի և Արցախի պետական եկամուտների կոմիտեների նախագահները քննարկել են գործակցության հեռանկարները։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 24-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն: ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը և ԱՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանը քննարկել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն…
1 մլրդ 96 մլն դրամ փոխանցվել է կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվեհամարին
ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 03.06.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 1,096,592,122.9 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 4380:
150 մլրդ. դրամի աջակցության դեպքում բյուջեի դեֆիցիտը կմեծանա. Ջանջուղազյան
Ազգային ժողովի այսօրվա` ապրիլի 28-ի արտահերթ նիստում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, որ ծախսերի անփոփոխ մակարդակի և 150 մլրդ դրամի չափով տնտեսական աջակցության փաթեթների ներառման դեպքում պետական բյուջեի դեֆիցիտը կմեծանա՝ հասնելով ՀՆԱ 5%-ի: Այս մասին նախարարը հայտնել է` «2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում: «Կառավարությունը ծրագրում…
ՀՀ Ֆինանսների նախարարի մամուլի ասուլիսը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Այսօր՝ ապրիլի 23-ին կառավարության մամուլի կենտրոնում տեղի է ունենում ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի մամուլի ասուլիսը: Թեման` 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվություն և 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում կատարվող փոփոխությունն է: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/663263817797473/?__xts__[0]=68.ARDE9XYLcIChSewV1C4zdEFmyj3z59vO8U0DUDVOnVtNNdlfscIkLX15GDq1DIVn_7PtvzWEP-kVXMKkosYPIxPZG_GZw6OGEV9maK7cdRFXr5FNLx-kPXAnr7JT_igZtBz8Dw6tMv1mbJnRvZVnQLUN7xcNy5T8YcJwXLRua7oT_Rr18Jrkr6MRqh2xz97Z0wLZSmVP4HTR8bJVa-4vlUVrwNwDwbwCvH0Rjt_rWXxdkd2X9N2h4xbEtQTXJVPUvCo5IGPQyhj2LuD7Gja3vNb6TX5h-lXOjNG40SINfOZDWf34YBTydkWMzsMeCodtcyOcJdO5k881Zauq7e7aNhCZNWr_cce6qqs&__tn__=-R
Կորոնավիրուսի կանխարգելման ու հաղթահարման ֆոնդին փոխանցվել է մոտ 960 մլն դրամ
ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 14.04.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 959,997,905,7 դրամ։ Նշվում է, որ մուտքերի ընդհանուր քանակը կազմել է 3678: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։














