ֆինանսների նախարարը հանդիպել է Համաշխարհային բանկի պատվիրակության հետ

Ամենադիտվածներ

Սեպտեմբերի 6-ին ՀՀ ֆինանսների նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հյուսիսային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի և ՀԲ Երևանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը:

«Նախարարը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ ծավալված արդյունավետ համագործակցությունը և վերահաստատել կառավարության պատրաստակամությունը՝ ամրապնդելու փոխգործակցությունը և ընդլայնելու համագործակցության շրջանակները:

Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենն իր հերթին շնորհավորել է Տիգրան Խաչատրյանին պաշտոնում նշանակվելու առթիվ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք: Պարոն Մոլիեուսն ընդգծել է, որ Հայաստանը Համաշխարհային բանկի հուսալի գործընկերն է և լավագույն երկրներից է՝ վարկային պորտֆելի կատարողականի առումով: Նա վստահեցրել է, որ ՀԲ-ն կշարունակի աջակցել ՀՀ կառավարությանը բարեփոխումների իրականացման գործում և հասնել գործընկերային ավելի բարձր մակարդակի:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարություն – Համաշխարհային բանկ համագործակցության ընթացքին և հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետության հետ Համաշխարհային բանկի ռազմավարության առաջնահերթություններին և ընթացիկ ծրագրերին` ուղղված պետական հատվածի, հանրային ֆինանսների կառավարման ոլորտի, ինչպես նաև հարկային և մաքսային վարչարարության բարելավումներին»,- ասված է հաղորդագրության է տարածել։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();