Ֆիորենտինա
Պաշտոնական․ Յուվեն նոր հարձակվող ունի
«Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչի դարձել է «Յուվենտուսի» ֆուտբոլիստ։ Ակումբը տեսանյութ է ներկայացրել, որտեղ երևում է, թե ինչպես է հարձակվողը ժամանում։ Նա առաջիկայում բուժզննում կանցնի։ Այլ մանրամասներ չկան գործարքից։ 👀👋 Dusan pic.twitter.com/FDilzxMvEt — JuventusFC (@juventusfc) January 28, 2022
Հերտայի հարձակվողը տեղափոխվեց Ֆիորենտինա
«Ֆիորենտինան» պաշտոնական կայքում հայտարարել է «Հերտայի» հարձակվող Քշիշտոֆ Պյոնտեկի տեղափոխության մասին։ Ակումբները վարձակալության պայմանագիր են կնքել, «մանուշակները» ամբողջական տրանսֆերի գնման իրավունք են ստացել։ Լեհ հարձակվողը Իտալիայում հանդես է եկել «Ջենոայում» և «Միլանում»: Ընդհանուր առմամբ նա այս ակումբների կազմում անցկացրել է 62 հանդիպում, որոնցում դարձել է 35 գոլի հեղինակ։ Այս մրցաշրջանում Պյոնտեկը Բունդեսլիգայի 9 խաղում դարձել…
Իբրան մեկ դուբլով երկու ռեկորդ է սահմանել
«Միլանի» շվեդ աստղ Զլատան Իբրահիմովիը «Ֆլորենտինայի» հետ խաղում կարողացավ դուբլի հեղինակ դառնալ՝ այդպիսով սահմանելով միանգամից 2 ռեկորդ։ Այս մասին հայտնում է Opta-ն։ Նշվում է, որ Իբրան դարձավ Ա Սերիայի պատմության ամենատարեց ֆուտբոլիստը, ով առաջնությունում խփում է մեկից ավել գոլ։ Բացի դա, Զլատանը նաև դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով 21-րդ դարում թոփ 5 լիգաներում դարձել է դուբլի…
Պատանի հայ ֆուտբոլիստը տեղափոխվեց Ֆիորենտինա
Հայաստանի ազգային պատանեկան հավաքականի պաշտպան Արման Մարկոսյանը տեղափոխվել է իտալական հեղինակավոր «Ֆիորենտինա»։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից։ Մարկոսյանը սկզբնական շրջանում հանդես է գալու իտալական ակումբի երիտասարդական թիմում։ Հայ ֆուտբոլիստի հետ «Ֆիորենտինան» պայմանագիր կկնքի փորձաշրջանից հետո։ Նշենք, որ Մարկոսյանը մինչ այս հանդես էր գալիս հունական «Քսանտիում»։
Առաջին հանդիպումը, առաջին հաղթանակը․ Մխիթարյանի արձագանքը՝ Ռոմայի հաղթանակին (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հայաստանի ազգային հավաքականի ու իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Twitter-ի իր էջում արձագանքել է իր թիմի հաղթանակին «Ֆիորենտինայի» դեմ՝ Ա Սերիայի առաջին տուրի շրջանակներում։ «Առաջին հանդիպումը, առաջին հաղթանակը: Եկեք մեկնարկենք Ա Սերիան», – գրել է Մխիթարյանը ու մի քանի լուսանկարներ հրապարակել։ Հիշեցնենք, որ հանդիպումը ավարտվել է հօգուտ հռոմեական ակումբի։ Խաղում գոլի հեղինակ է դարձել նաև…
Գատուզոն կգլխավոր Տոտենհեմը
Իտալական ֆուտբոլի լեգենդներից Ջենարո Գատուզոն, ով «Ֆիորենտինան» գլխավորելուց կարճ ժամանակ անց հեռացավ ակումբից, այժմ կարող է գլխավորել անգլիական «Տոտենհեմը»։ Այս մասին տեղեկացնում է լրագրող Նիկոլո Շկիրան։ Նա նշում է, որ Գատուզոն արդեն համաձայնեցրել է իր պայմանագիրը «Տոտենհեմի» հետ։ Այն 3 տարով է՝ տարեկան 2,5 միլիան եվրո աշխատավարձով։ Ըստ լրագրողի՝ անգլիական ակումբի գործադիր տնօրենն արդեն Միլանում…
Գատուզոն կարող է գլխավորել Ֆիորենտինան
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն կարող է տեղափոխվել «Ֆիորենտինա»։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։ Նշվում է, որ այդ հարցով «Ֆիորենտինայի» նախագահը կապ է հաստատել Գատուզոյի գործակալի հետ, որ քննարկի ակումբ տեղափոխվելու հնարավորությունը։
Ռոման հրապարակել է Ֆիորենտինայի դեմ խաղի համար հայտացուցակը (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Այսօր՝ մարտի 3-ին, Երևանի ժամանակով 23:45-ին մեկնարկելու է Իտալիայի Ա Սերիայի 25-րդ տուրի «Ռոմա» – «Ֆիորենտինա» հանդիպումը։ Հռոմեական ակումբի Twitter-ի էջում հրապարակվել է այսօրվա խաղի համար «Ռոմայի» հայտացուցակը։ Դրանում ընդգրկվել են 22 ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Հենրիխ Մխիթարյանը։ 🟥🟧🟨📋🟨🟧🟥 🐺 Ecco i nostri convocati per #FiorentinaRoma #ASRoma pic.twitter.com/xuUD2SS4kW — AS Roma (@OfficialASRoma) March 2, 2021
Ֆիորենտինան ներկայացրել է 2020/21 մրցաշրջանի նոր մարզաշապիկները (ՏԵՍԱՆՅՈւԹ, ԼՈւՍԱՆԿԱՐ)
Իտալական «Ֆիորենտինան» ներկայացրել է 2020/2021 թվականների մրցաշրջանի համար նախատեսված տնային և արտագնա խաղերի մարզաշապիկները։ Դրանցից առաջինն ու հիմնականում մանուշակագույն գունավորում, իսկ երկրորդը՝ սպիտակ գունավորում։ Նոր մարզաշապիկների վերաբերյալ տեսանյութեր ու լուսանկարներ է տեղադրել ակումբը Twitter-ի իր պաշտոնական էջում։ Մարզաշապիկների արտադրողը Kappa Sport-ն է։ 🔥 | ECCOLA!⁰Quanti 💜 per i nostri ragazzi con la nostra nuova maglia…
Նապոլին պատրաստ է 30 միլիոն եվրո վճարել Ֆիորենտինայի պաշտպանի համար
Sky Sport-ի հաղորդմամբ՝ «Ֆիորենտինայի» պաշտպան Նիկոլա Միլինկովիչով հետաքրքված է «Նապոլին»։ Ակումբը պատրաստ է 30 միլիոն եվրո վճարել 22-ամյա պաշտպանի համար: Կողմերը արդեն սկսել են բանակցությունները: Նշվում է, որ Միլինկովիչը համաձայնեցրել է պայմանագիրը նեապոլյան ակումբի հետ:
Մարիո Գյոտցեն մերժել է Բեքհեմի Ինտեր Մայամիի առաջարկը
Bild-ի հաղորդմամբ՝ Դորտմունդի «Բորուսիայի» նախկին խաղացող Մարիո Գյոտցեն առաջարկ է ստացել հյուսիսամերիկյան ՄԼՍ-ի նորեկ «Ինտեր Մայամիից»։ Սակայն կիսապաշտպանը որոշել է մերժել Դևիդ Բեքհեմի ակումբին։ 28-ամյա գերմանացի ֆուտբոլիստով հետաքրքրված են Մադրիդի «Աթլետիկոն», «Սեւիլիան», «Միլանը», «Լացիոն» եւ «Ֆիորենտինան»։ Գերմանիայի ավարտված առաջնության ընթացքում Գյոտցեն մասնակցել է 14 հանդիպման, խփել 3 գոլ։
Վերտոնգենը կարող է կարիերան շարունակի Ա սերիայում
«Ֆիորենտինան» հետաքրքրված է պաշտպան Յան Վերտոնգենի ծառայություններով: Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Վերտոնգենը կհեռանա «Տոտենհեմից»։ Այս մասին տեղեկանում ենք The Nation-ից։
Բայերի 19-ամյա ֆուտբոլիստը Ֆիորենտինայի դիտակետում է
Calcio Italia-ի հաղորդմամբ՝ «Բայերի» 19-ամյա ֆուտբոլիստ Պաուլինյոյի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Ֆիորենտինան»։ Ակումբը ֆուտբոլիստի համար առաջարկել է 15 միլիոն եվրո։ Մինչ այս հայտնի էր, որ «Միլանը» ևս հետաքրքրված է Պաուլինյոյի ծառայություններով: Պաուլինյոն Բունդեսլիգայի այս մրցաշրջանի ընթացքում մասնակցել է 13 հանդիպման ու դարձել ՝ 3 գոլի հեղինակ:
Իգուաինը կարող է տեղափոխվել Ֆիորենտինա
«Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուաինը կարող է կարիերան շարունակել «Ֆիորենտինայում»: Հայտնի է, որ ֆուտբոլիստը կարող է մաս կազմել թուրինյան ակումբի և «Ֆիորենտինայի» գործարքին՝ վերջինիս խաղացող Ֆեդերիկո Կիեզայի տրանսֆերի համար: Նշվում է, որ ակումբները ցանկանում են փոխանակվել Իգուաինի և Քրիստիան Ռոմերոյին Կիեզայի տրանսֆերներով: Այդ մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Իբրահիմովիչը Ֆիորենտինայի դիտակետում է
Football Italia-ն, հղում անելով La Nazione-ին, հայտնում է, որ «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է կարիերան շարունակել «Ֆիորենտինայում»։ Հաղորդվում է, որ Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլայի հետ «Ֆիորենտինան» արդեն կապ է հաստատել։ «Ֆիորենտինան» գոհ է նախորդ տարի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին ձեռք բերելուց ու ուզում է ևս մի փորձառու ֆուտբոլիստ գնել։ Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը «Միլանում» պատրաստ…















