ֆիջի

  • Ֆիջիում կալանել են ռուս միլիարդատեր ու սենատոր Սուլեյման Քերիմովի զբոսանավը։ Այս մասին հայտնել է ֆիջիական FBC հեռուստաալիքը՝ հղում անելու տեղի ոստիկանությանը։ Նշվում է, որ ըստ պաշտոնական հայտարարության՝ Կերիմովի Amadea նավը առանց հատուկ թույլտվության մուտք է գործել Ֆիջիին պատկանող տնտեսական գոտի, որից հետո կալանվել է։

    Ֆիջիում կալանել են ռուս միլիարդատիրոջ զբոսանավը
  • Այսօր՝ նոյեմբերի 22-ին, 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ֆիջիի ափերի մոտ։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Նշվում է, որ ցնցման էպիկենտրոնը 30 կիլոմետր խորությամբ է ընկած եղել ու գտնվել է Ֆիջիի մայրաքաղաքից 406 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։ Տուժածներիզ, զոհերի կամ ավերածությունների մասին չի նշվում։

    Հզոր երկրաշարժ Ֆիջիի ափերի մոտ
  • Ֆիջիում կայացած Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության վերջին օրը գերծանրքաշային աղջիկների (+87 կգ) մրցապայքարում Արփինե Դալալյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել: Հրում վարժությունում Արփինեն բարձրացրել է 140 կգ կշռող ծանրաձողը, իսկ պոկում վարժությունում 101 կգ չորրորդն էր: Երկու վարժություններում էլ մարզիկը զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը:

    Արփինե Դալալյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել
  • Հայ ծանրորդ Վարազդատ Լալայանը փայլուն ելույթ է ունեցել Ֆիջիում տեղի ունեցած Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Նրա 6 մոտեցումներից 5-ը եղել են արդյունավետ: 419 կգ (192+227) արդյունքով հայ ծանրորդը դարձել է աշխարհի չեմպիոն: Վարազդատը նաև հրում վարժությունում է նվաճել փոքր ոսկե մեդալ, իսկ պոկում վարժությունում արժանացել փոքր արծաթե մեդալի: 418 կգ և 396 կգ արդյունքներով գրավել…

    Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն
  • Ֆիջիում տեղի ունեցած ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ում պայքարի մեջ են մտել Հայաստանի ներկայացուցիչներ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) և Կարեն Ավագյանը (89 կգ): Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 334 կգ (147+187) արդյունքով գրավել է 6-րդ տեղը: Կարեն Ավագյանը երկամարտում գրանցել է 341 կգ (155+186) արդյունք և զբաղեցրել չորրորդ հորիզոնականը: Պոկում վարժությունում Ավագյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ:    

    Կարեն Ավագյանը 4-րդ տեղը զբաղեցրեց ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ում
  • Եթովպիայում տեղի ունեցած ավիավթարի պատճառով մի շարք երկրներ դադարեցրել են Boeing 737-ի գործարկումը: Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, Նոր Զելանդիան և Ֆիջին ևս այդ երկրների ցանկում են: Որոշումը կայացվել է այլ երկրների ավիացիոն վարչությունների ներկայացուցչների հետ քննարկումներից հետո: Ավելի վաղ նոր Boeing-ի թռիչքներից հրաժարվել էին արդեն մի քանի երկրներ: Ղազախստանը ևս դադարեցրել է Boeing 737…

    Մի շարք երկրներ դադարեցրել են Boeing 737-ի գործարկումը
  • Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում գտնվող Տոնգա պետությունը զրկվել է ինտերնետից՝ ստորջրյա օպտիկական մալուխի վնասման պատճառով, որը միացնում է թագավորությունը Ֆիջի պետության հետ: Ինչպես հայտնում է NDTV-ն՝ իշխանությունները տեղի ունեցածն ազգային ճգնաժամ են անվանել: Այս պահին Տոնգայի հետ կապը պահպանվում է արբանյակի միջոցով:  Սպասվում է, որ մալուխի վերանորոգումը կտևի 2 շաբաթ:

    Տոնգա Թագավորությունը մնացել է առանց ինտերնետի