fbpx
Աշխարհ

Տոնգա Թագավորությունը մնացել է առանց ինտերնետի

Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում գտնվող Տոնգա պետությունը զրկվել է ինտերնետից՝ ստորջրյա օպտիկական մալուխի վնասման պատճառով, որը միացնում է թագավորությունը Ֆիջի պետության հետ:

Ինչպես հայտնում է NDTV-ն՝ իշխանությունները տեղի ունեցածն ազգային ճգնաժամ են անվանել:

Այս պահին Տոնգայի հետ կապը պահպանվում է արբանյակի միջոցով: 

Սպասվում է, որ մալուխի վերանորոգումը կտևի 2 շաբաթ:


ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ