ֆմկ
Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է (ՄՖԿ) տարածաշրջանային ղեկավարին
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի խմբի՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Յան Վան Բիլսենին: Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ արդյունավետ գործընկերությունը, խորհրդատվական խմբի հետ նախկինում եղած արդյունավետ աշխատանքները, մասնավորապես՝ մասնավոր հատվածի հետ համագործակցության խորացման տեսանկյունից։ Նա ներկայացրել է ներդրողների աջակցության կենտրոնի գործունեության շրջանակը՝…
ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել ՖՄԿ գլխավոր քարտուղարի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում այցելել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակ, որտեղ հանդիպում է ունեցել ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ: Տիկին Մուշիկիվաբոն ողջունել է ՀՀ վարչապետին կազմակերպության գրասենյակում և բարձր գնահատել Հայաստանի արդյունավետ նախագահությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում: ՖՄԿԳ գլխավոր քարտուղարը նշել է, որ Հայաստանը համարվում է կազմակերպության կարևորագույն անդամներից մեկը և մեծ ներդրում ունի վերջինիս…
ՖՄԿ-ում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչը մասնակցել է ՖՄԽ նիստի
Հուլիսի 2-ին կայացավ Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի նիստը՝ ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվիաբոյի (Louise Mushikiwabo) նախագահությամբ։ Նիստի ընթացքում ՖՄԿ-ում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը ներկայացրեց Երևանի գագաթաժողովի հանձնառությունների իրականացման ընթացքը՝ կոչ անելով կազմակերպության անդամ պետություններին ներկայացնել Երևանի գագաթաժողովի շրջանակներում ընդունված որոշումների իրականացման համար ձեռնարկված միջոցառումները։ Նա նաև ներկայացրեց գագաթաժողովում Հայաստանի նախագահության ընթացքում ՖՄԿ-ի հետ…
Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոն խմբի բյուրոյի անդամներին
Հունիսի 25-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոն խմբի բյուրոյի անդամները, խմբի նախագահ, ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի գլխավորությամբ, հանդիպեցին ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի (Louise Mushikiwabo) հետ։ Ողջունելով հյուրերին՝ ՖՄԿ գլխավոր քարտուղարը շնորհակալություն հայտնեց Ֆրանկոֆոն խմբի նախագահ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանին հանդիպումը կազմակերպելու համար և նշեց, որ հաճույքով է ընդունում ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոն խմբի բյուրոյի անդամներին՝ միաժամանակ վստահություն հայտնելով,…
ՄԱԿ Գլխավոր ասամբլեան ընդունել է ՖՄԿ հետ համագործակցության վերաբերյալ Հայաստանի համակարգմամբ ներկայացված բանաձևը
ՄԱԿ Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է ՄԱԿ-ի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև համագործակցության վերաբերյալ բանաձևը, որի բանակցային գործընթացը ՄԱԿ-ում համակարգվել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում նախագահող Հայաստանի կողմից: ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ բանաձևը Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստի հաստատմանը ներկայացրել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Սոֆյա Սիմոնյանը` նշելով, որ բանաձևն անդրադառնում…
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ
Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը ունվարի 17-ին Փարիզում հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին։ Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Զոհրաբ Մնացականյանը վերստին շնորհավորել է Լուիզ Մուշիկիվաբոյին ՖՄԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վերահաստատել Հայաստանի լիակատար աջակցությունն՝ իր մանդատը և իր կողմից սահմանված հստակ առաջնահերթությունները կյանքի…






