ֆոտոթակարդներ
Ֆոտոթակարդները կրկին ֆիքսել են կովկասյան ընձառյուծ
Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի՝ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման արդյունքում կրկին արձանագրվել է գեղեցկուհի Ընձառյուծը։ Տեսակը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»՝ CR C2a(i);D։

