ֆուտզալ

  • Ֆուտզալ․ Լեոն հաղթեց 5-րդ տարին անընդմեջ

    Ֆուտզալ․ Լեոն հաղթեց 5-րդ տարին անընդմեջ

    «Լեոն» եզրափակիչ երկրորդ խաղում առավելության հասավ «Արարատ-Արմենիայի» նկատմամբ և 5-րդ անգամ անընդմեջ դարձավ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հաղթող: Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ եզրափակիչ խաղի ընթացքում գործող չեմպիոնը զիջում էր 0-2, այնուհետև` 2-3 հաշվով, սակայն կարողացավ հավասարեցնել հաշիվը (3-3): Լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին մրցավարը նշանակեց 6-մետրանոց հարված «Լեոյի» օգտին:…

  • Ֆուտզալի ՉԼ․ Սպորտինգը եզրափակչում հաղթեց Բարսելոնային (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Ֆուտզալի ՉԼ․ Սպորտինգը եզրափակչում հաղթեց Բարսելոնային (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Ավարտվել է ֆուտզալի Չեմպիոնների Լիգան։ Եզրափակիչ խաղը կայացել է Խորվաթիայում՝ Լիսաբոնի «Սպորտինգի» ու կատալոնական «Բարսելոնայի» միջև։ Պորտուգալական ակումբին հաջողվել է հաղթել 4-3 հաշվով ու պատմության մեջ երկրորդ անգամ դառնալ ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի հաղթող։ https://www.youtube.com/watch?v=jiXs2DAzcLc

  • Մեկնարկել է ֆուտզալի բարձրագույն խմբի փլեյ-օֆֆը․ Արարատ-Արմենիան հաղթել է 43-0 հաշվով

    Մեկնարկել է ֆուտզալի բարձրագույն խմբի փլեյ-օֆֆը․ Արարատ-Արմենիան հաղթել է 43-0 հաշվով

    Ապրիլի 17-ին և 18-ին կայացան ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության փլեյ-օֆֆ փուլի 1/4 եզրափակչի առաջին հանդիպումները, հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։ Հաջորդ փուլի ուղեգիր ձեռք կբերեն երկու հաղթանակ տարած թիմերը: 1/4 եզրափակիչ Արարատ-Արմենիա-Վեստ Արմենիա՝ 43-0 ՀՊՏՀ-Լոգիկոն՝ 10-0 Լեո-Եղվարդ՝ 19-7 Լուսառատ-Ֆալկոնս՝ 1-5  

  • Ֆուտզալ. Հայաստանի հավաքականը մեկնել է Ֆրանսիա

    Ֆուտզալ. Հայաստանի հավաքականը մեկնել է Ֆրանսիա

    Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Ֆրանսիա, Սարո Գալստյանը և Վիտինյոն միացել են թիմին, Հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։ Ապրիլի 12-ի առավոտյան ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Փարիզ, որտեղ ապրիլի 14-ին կկայանա UEFA ֆուտզալի EURO-2022-ի որակավորման խմբային փուլի 6-րդ մրցափուլի Ֆրանսիա-Հայաստան հանդիպումը: Ռուսաստանի հավաքականի դեմ հանդիպման համեմատ կազմում կան փոփոխություններ: Թիմի կազմ են վերադարձել…

  • Ֆուտզալ․ մեր հավաքականը կորուստներով է մոտենում Ռուսաստանի հետ խաղին

    Ֆուտզալ․ մեր հավաքականը կորուստներով է մոտենում Ռուսաստանի հետ խաղին

    Ապրիլի 9-ին կկայանա UEFA ֆուտզալի EURO-2022-ի որակավորման խմբային փուլի 5-րդ մրցափուլի Հայաստան-Ռուսաստան հանդիպումը, հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։ Հայաստանի հավաքականը կորուստներով է մոտենում հանդիպմանը: Վնասվածքի պատճառով թիմին չի կարողանա օգնել Վիտինյոն: Նրա փոխարեն հավաքական է հրավիրվել Հակոբ Ուզունյանը: Որակազրկման պատճառով խաղին չի մասնակցի Սարո Գալստյանը: Հավաքականին չի միացել նաև դարպասապահ Ռոբերտ Բոյարկինը: Այսպիսով, մեր թիմի…

  • Ֆուտզալ․ Հայաստանի հավաքականը սկսում է մարզական հավաքը

    Ֆուտզալ․ Հայաստանի հավաքականը սկսում է մարզական հավաքը

    UEFA ֆուտզալի EURO-2022-ի որակավորման խմբային փուլի վերջին երկու մրցափուլերին ընդառաջ՝ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։ Գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Լուան Բարբոսա Մյուլլեր – «Ֆունդաո» (Պորտուգալիա) Ռոբերտ Բոյարկին – «Ռոստով» (Ռուսաստան) Արտյոմ Զաքարյան – «Արարատ-Արմենիա» Էրիկ Հարությունյան…

  • Ֆուտզալ․ Հայաստանի հավաքականն այսօր ընդունելու է Վրաստանին

    Ֆուտզալ․ Հայաստանի հավաքականն այսօր ընդունելու է Վրաստանին

    Շարունակվում է ֆուտզալի Եվրոպայի 2022 թվականի առաջնության որակավորման խմբային փուլը։ Դրա շրջանակներում այսօր Երևանում Հայաստանի ֆուտզալի հավաքականը կընդունի Վրաստանի ընտրանուն։ Սա երկրորդ հանդիպումն է լինելու թիմերի միջև։ Առաջինում Հայաստանը Թբիլիսիում պարտվել էր 5-0 հաշվով։ Հիշեցնենք, որ Հայաստանի հետ նույն խմբում են Վրաստանը, Ֆրանսիան ու Ռուսաստանը։ Մեր հավաքականն այս պահի դրությամբ ունի 1 միավոր։

  • Ֆուտզալ․ Հայաստանի և Վրաստանի հավաքականները նախախաղային մարզում կանցկացնեն

    Ֆուտզալ․ Հայաստանի և Վրաստանի հավաքականները նախախաղային մարզում կանցկացնեն

    Մարտի 10-ին կայանալիք ֆուտզալի Եվրոպայի 2022 թ. առաջնության որակավորման խմբային փուլի Հայաստան-Վրաստան հանդիպման նախօրեին կկայանան թիմերի նախախաղային մարզումները: Այս մասին հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։ Վրաստանի հավաքականը կմարզվի 15:00-ին, իսկ Հայաստանի հավաքականը՝ 17:00-ին: Մարզումների առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար, ովքեր կարող են վերցնել իրենց հավատարմագրերը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայից՝ Վրաստանի կամ…

  • Ավելի ծանր հանդիպում քան Ռուսաստանի դեմ մենք այլևս չենք ունենա

    Ավելի ծանր հանդիպում քան Ռուսաստանի դեմ մենք այլևս չենք ունենա

    Ֆուտզալի Եվրոպայի 2022 թ. առաջնության որակավորման խմբային փուլի Ռուսաստան-Հայաստան հանդիպումից հետո՝ հետխաղային բրիֆինգի ընթացքում, լրագրողների հարցերին պատասխանեց նաև Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Վլադիմիր Սանոսյանը, հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։ -Վլադիմիր, եթե չեմ սխալվում, սա Հայաստանի հավաքականի նորամուտն էր այսպիսի մակարդակում: Ինչպիսի՞ն են տպավորությունները: -Խաղում էինք աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկի հետ: Փորձում էինք, պայքարում էինք: Մենք…

  • Ֆուտզալ․ Հայաստանը մեկնարկում EURO-2022-ի ընտրական մրցաշարում

    Ֆուտզալ․ Հայաստանը մեկնարկում EURO-2022-ի ընտրական մրցաշարում

    Այսօր Հայաստանի ֆուտզայի ազգային հավաքականը մեկնարկում է EURO-2022-ի որակավարման փուլի խմբային մրցաշարում։ Մերոնք առաջին հանդիպումը կանցկացնեն Ռուսաստանի հետ՝ մերձմոսկովյան Շչյոլկովոյում։ Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 20:00-ին։ Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականն անցկացնելու է փետրվարի 3-ին՝ Ֆրանսիայի հետ։

  • Ֆուտզալ․ Հայաստանը կմրցի Ֆրանսիայի հետ

    Ֆուտզալ․ Հայաստանը կմրցի Ֆրանսիայի հետ

    Հանդիպումը կկայանա փետրվարի 3-ին՝ ժամը 17:00-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Այս մասին հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։ Փետրվարի 2-ին՝ ժամը 16:00-ին, կկայանա ֆուտզալի Հայաստանի հավաքականի, իսկ ժամը 17:00-ին՝ Ֆրանսիայի հավաքականի նախախաղային մարզումը: Երկու մարզումների առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

  • Ֆուտզայի Հայաստանի հավաքականը պատրաստվում է EURO 2022-ին

    Ֆուտզայի Հայաստանի հավաքականը պատրաստվում է EURO 2022-ին

    Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հունվարի 20-27-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։ EURO 2022-ի որակավորման խմբային փուլում մեր ընտրանին նախ հունվարի 29-ին կհյուրընկալվի Ռուսաստանի հավաքականին, ապա փետրվարի 3-ին Երևանում կհյուրընկալի Ֆրանսիայի հավաքականին։ Ազգային թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին։ Լուան Բարբոսա…

  • Ֆուտզալ․ կայացել է կանանց բաց առաջնության առաջին տուրը

    Ֆուտզալ․ կայացել է կանանց բաց առաջնության առաջին տուրը

    ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, մեկնարկել է Կանանց ֆուտզալի բաց առաջնությունը, հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։ Առաջին տուրում գրանցվել են հետևյալ արդյունքները՝ Մ-12 տարեկանների խումբ Ալաշկերտ-աղջիկներ 2 – Սիս-Կիլիկիա աղջիկներ 2` 9:0 Վեստ Արմենիա աղջիկներ 3 – Ոսկետափ-աղջիկներ 2` 5:2 Մ-15 տարեկանների խումբ 1 Արարատ-Արմենիա աղջիկներ 2 – Ուրարտու-աղջիկներ 2` 2:3 Ոսկետափ-աղջիկներ 1 – Սիս-Կիլիկիա աղջիկներ…

  • Ֆուտզալ․ EURO 2022-ի խմբայինում Հայաստանի մրցակիցները

    Ֆուտզալ․ EURO 2022-ի խմբայինում Հայաստանի մրցակիցները

    Դեկտեմբերի 9-ին՝ Բուլղարիայի Վառնա քաղաքի սպորտի և մշակույթի պալատում, կայացավ UEFA EURO 2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Բուլղարիա հանդիպումը, հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։ Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց 3:1 հաշվով և դուրս եկավ EURO 2022-ի որակավորման խմբային փուլ: Այս փուլում մեր թիմն ընդգրկվել է 2-րդ խմբում և կմրցի Ռուսաստանի, Ֆրանսիայի և Վրաստանի հավաքականների հետ։

  • Ֆուտզալ․ Հայաստանը խոշոր հաշվով հաղթեց Բուլղարիային

    Ֆուտզալ․ Հայաստանը խոշոր հաշվով հաղթեց Բուլղարիային

    Դեկտեմբերի 6-ին՝ Բուլղարիայի Վառնա քաղաքի սպորտի և մշակույթի պալատում, կայացավ UEFA EURO-2022-ի որակավորման փլեյ-օֆ փուլի Բուլղարիա-Հայաստան հանդիպումը։ Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը հաղթեց մրցակցին խոշոր՝ 4։0 հաշվով, հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հանդիպումը սկսեց հետևալ կազմով․ 12․ Լուան Բարբոսա, 11․ Գարեգին Մաշումյան, 10․ Սարո Գալստյան, 14․ Կելսոն, 20․ Վիտինյո։ Պահեստայիններ․ 19․ Ռոման…