fbpx
Սպորտ

Ֆուտզալ․ մեր հավաքականը կորուստներով է մոտենում Ռուսաստանի հետ խաղին

Ապրիլի 9-ին կկայանա UEFA ֆուտզալի EURO-2022-ի որակավորման խմբային փուլի 5-րդ մրցափուլի Հայաստան-Ռուսաստան հանդիպումը, հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։

Հայաստանի հավաքականը կորուստներով է մոտենում հանդիպմանը: Վնասվածքի պատճառով թիմին չի կարողանա օգնել Վիտինյոն: Նրա փոխարեն հավաքական է հրավիրվել Հակոբ Ուզունյանը: Որակազրկման պատճառով խաղին չի մասնակցի Սարո Գալստյանը: Հավաքականին չի միացել նաև դարպասապահ Ռոբերտ Բոյարկինը:

Այսպիսով, մեր թիմի կազմում այսօրվա խաղին նախապատրաստվում են հետևյալ ֆուտբոլիստները՝

Լուան Բարբոսա Մյուլլեր – «Ֆունդաո» (Պորտուգալիա)

Արտյոմ Զաքարյան – «Լոգիկոն»

Արթուր Մկրտչյան – «Լեո»

Գարեգին Մաշումյան – «Լեո»

Հակոբ Ուզունյան – «Լեո»

Սարգիս Մարգարյան – «Բորիսով-900» (Բելառուս)

Վլադիմիր Սանոսյան – «Դինամո Սամարա» (Ռուսաստան)

Դավիթ Ասլանյան – «ՎՌԶ» (Բելառուս)

Արթուր Մելքոնյան – «Ստալիցա» (Բելառուս)

Ռաֆիկ Բաղդասարյան – «Սիգմա-Կ» (Ռուսաստան)

Ռաֆիկ Մելիքյան – «Արարատ-Արմենիա»

Նիկիտա Խրոմիխ – «Դինամո Սամարա» (Ռուսաստան)

Դենիս Նևեդրով – «Տյումեն» (Ռուսաստան)

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ