Ֆրանկոֆոնիա
ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել ՖՄԿ գլխավոր քարտուղարի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում այցելել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակ, որտեղ հանդիպում է ունեցել ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ: Տիկին Մուշիկիվաբոն ողջունել է ՀՀ վարչապետին կազմակերպության գրասենյակում և բարձր գնահատել Հայաստանի արդյունավետ նախագահությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում: ՖՄԿԳ գլխավոր քարտուղարը նշել է, որ Հայաստանը համարվում է կազմակերպության կարևորագույն անդամներից մեկը և մեծ ներդրում ունի վերջինիս…
Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Մոնակո
ՀՀ արտաքին գործերի նախարարության Facebook-ի պաշտոնական էջից տեղեկացնում են, որ Հոկտեմբերի 29-31-ը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Մոնակո։ Նախարարն այնտեղ կմասնակցի Ֆրանկոֆոնիայի 36-րդ նախարարական համաժողովին: https://www.facebook.com/MFA.Armenia/posts/3716177681741734
Վարչապետն ընդունել է Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հատուկ խորհրդական Դեզիրե Նյարուհիրիրային: Վերջինս վարչապետին է փոխանցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ջերմ ողջույններն ու նշել, որ տիկին Մուշիկիվաբոն նախատեսում է գալիք տարեսկզբին այցելել Երևան՝ հանդիպելու կազմակերպությունում նախագահող երկրի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկելու կազմակերպության գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր: Դեզիրե…
ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին
Հուլիսի 8-ին Կոտ դ’Իվուարի Աբիջան քաղաքում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի հերթական լիագումար նիստը` «Խորհրդարանները և ժողովրդավարության ամրապնդումը» խորագրով: Նստաշրջանի ֆրանկոֆոն 88 անդամ երկրների շարքում մասնակցում է նաև ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը` ի դեմս Ֆրանկոֆոնիայի խորհրդարանակա7 ն վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանի և պատվիրակության անդամ Մերի…
Հայաստանն ու Վիետնամը խորացնում են համագործակցությունը մի շարք ուղղություններով. Փաշինյանը հանդիպել է Սուան Ֆուքին
Պաշտոնական այցով Վիետնամում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Նգույեն Սուան Ֆուքի հետ: Նախ տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի դիմավորման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում երկու երկրների վարչապետներն ու նրանց տիկնայք ողջունել են պատվիրակությունների անդամներին, այնուհետև հնչել են Հայաստանի ու Վիետնամի պետական օրհներգերը, տեղի է ունեցել Պատվո…
ՖՄԿ-ում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչը մասնակցել է ՖՄԽ նիստի
Հուլիսի 2-ին կայացավ Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի նիստը՝ ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվիաբոյի (Louise Mushikiwabo) նախագահությամբ։ Նիստի ընթացքում ՖՄԿ-ում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը ներկայացրեց Երևանի գագաթաժողովի հանձնառությունների իրականացման ընթացքը՝ կոչ անելով կազմակերպության անդամ պետություններին ներկայացնել Երևանի գագաթաժողովի շրջանակներում ընդունված որոշումների իրականացման համար ձեռնարկված միջոցառումները։ Նա նաև ներկայացրեց գագաթաժողովում Հայաստանի նախագահության ընթացքում ՖՄԿ-ի հետ…
ԱԺ պատվիրակությունը կգործուղվի Կոտ դ Իվուար
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի 45-րդ նստաշրջանին մասնակցելու համար 2019 թվականի հուլիսի 4-10-ը ներառյալ Աբիջան (Կոտ դ Իվուար) կգործուղվեն Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը, ԱԺ պատվիրակության անդամներ, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանը:
Արմեն Սարգսյանը հանդիպել է շվեյցարական մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարների հետ
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային նախաճաշի շուրջ հանդիպել է շվեյցարական մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարների հետ։ Հանդիպումը կազմակերպվել է Ժնևի կանտոնի առևտրաարդյունաբերական պալատի կողմից։ Պալատի գլխավոր տնօրեն Վինսենթ Սուբիլիան նշել է, որ Հայաստանն ունի մեծ հավակնություններ՝ դառնալու առաջատար տեխնոլոգիական, նորարարական երկիր: «Մեծ պատիվ է ընդունել Հայաստանի նախագահին Ժնևի…
Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոն խմբի բյուրոյի անդամներին
Հունիսի 25-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոն խմբի բյուրոյի անդամները, խմբի նախագահ, ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի գլխավորությամբ, հանդիպեցին ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի (Louise Mushikiwabo) հետ։ Ողջունելով հյուրերին՝ ՖՄԿ գլխավոր քարտուղարը շնորհակալություն հայտնեց Ֆրանկոֆոն խմբի նախագահ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանին հանդիպումը կազմակերպելու համար և նշեց, որ հաճույքով է ընդունում ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոն խմբի բյուրոյի անդամներին՝ միաժամանակ վստահություն հայտնելով,…
Արարատի մարզում իրականացվելու է մեծ ներդրումային ծրագիր. Գարիկ Սարգսյան
Այսօր Մասիս քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և Ընտանեկան մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում է նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նա նշել է, որ այժմ Արարատի մարզում իրականացվելու է մեծ ներդրումային ծրագիր, և դրա բարերարը ծնունդով Արարատից է, ծրագրի մասին կխոսվի ավելի ուշ: Անդրադառնալով ՔՊ համագումարի անդամների ընտրությանը՝ Գարիկ Սարգսյանը նշեց, որ իր…
Մեծ կապեր ունեմ և դրանք բոլորը պետք է մոբիլիզացնեմ ի շահ Հայաստանի. Զարեհ Սինանյան
Այսօր Մասիս քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և Ընտանեկան մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը ներկա է նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը: Լրագրողների հետ զրույցի ընթացքում նա ասել է. «Հիմա իրավիճակ է փոխվել, մենք պետք է կարողանանք համախմբել բոլորին: Սփյուռքում տրամադրությունը շատ բարձր է: Եթե այստեղ հետհեղափոխական տրամադրությունը մի քիչ խամրել է, այնտեղ չի…
Հաագայում տոնել են Ազնավուրի 95-ամյակը
Մայիսի 27-ին Gymnasium Haaganum հեղինակավոր կրթօջախում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի նախագահության շրջանակներում կայացավ Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակին նվիրված համերգ և ընդունելություն, որը նախաձեռնել էր Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը՝ Diplomat Magazine-ի աջակցությամբ։ «Պատիվ եմ ունեցել անձամբ ճանաչելու Ազնավուրին, վերհիշում եմ նրա խոսքերը. «Ես հարյուր տոկոսով ֆրանսիացի եմ և հարյուր տոկոսով հայ», – ասաց Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան…
ՄԱԿ Գլխավոր ասամբլեան ընդունել է ՖՄԿ հետ համագործակցության վերաբերյալ Հայաստանի համակարգմամբ ներկայացված բանաձևը
ՄԱԿ Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է ՄԱԿ-ի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև համագործակցության վերաբերյալ բանաձևը, որի բանակցային գործընթացը ՄԱԿ-ում համակարգվել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում նախագահող Հայաստանի կողմից: ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ բանաձևը Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստի հաստատմանը ներկայացրել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Սոֆյա Սիմոնյանը` նշելով, որ բանաձևն անդրադառնում…
Զոհրաբ Մնացականյանի ելույթը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ
Տիկնայք և պարոնայք դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Տիկնայք և պարոնայք խորհրդարանականներ, Տիկնայք և պարոնայք, Սիրելի ֆրանկոֆոն ընկերներ, Անչափ ուրախ եմ այսօր Արտաքին գործերի նախարարությունում ձեզ հյուրընկալելու և Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը միասին նշելու հնավորության համար։ Շնորհակալ եմ ամեն տարի ֆրանկոֆոն մշակույթը կիսող և ֆրանսերեն լեզվով հաղորդակցվող բոլորին միավորող այս օրը նշելու կապակցությամբ այստեղ գտնվելու համար, բոլորից, ովքեր…
Լիտվայի դեսպանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը
Լիտվայի օրենսդիր մարմնում՝ Սեյմում, մարտի 20-ին տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի օրվան նվիրված «Ֆրանկոֆոնիան, ժամանակակից աշխարհը և թվային տարածությունը» խորագիրը կրող կոնֆերանսը, որին մասնակցել և ելույթով հանդես է եկել Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը։ ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացնում են, որ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Լիտվայի Սեյմի պատգամավոր, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում…















