Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ադրբեջանը խախտում է Հայաստանի նկատմամբ միջազգային իրավունքը․ Ֆրանսիայի արտգործնախարար
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարրոն Ադրբեջանին մեղադրել է Հայաստանի նկատմամբ միջազգային իրավունքը խախտելու մեջ: Ֆրանսիայի ԱԳ նախարարը, ելույթ ունենալով Եվրախորհրդարանի լիագումար նիստում, նշել է՝ Ֆրանսիան միշտ կգտնվի միջազգային իրավունքի և արդարության մոտ և կդատապարտի միջազգային իրավունքի խախտումները տարբեր տարածաշրջաններում: Մասնավորապես, նա նշել է Ադրբեջանի կողմից Հայաստանում միջազգային իրավունքի խախտումը։
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն կայցելի Հայաստան։ Այս մասին իր X-ում գրել է Le Figaro պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը «Նա Հայաստանում կլինի սեպտեմբերի 15-16-ը։ Անհրաժեշտ է բարձրացնել Արցախի (Լեռնային Ղարաբաղ) հայերի տուն վերադառնալու թեման․ այս թեման, որն ըստ Ֆրնասիայի, պետք է միշտ բարձրաձայնվի»,- գրել է Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը։
Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակը մեծ ֆինանսական կորուստներ կպատճառի Եվրամիությանը. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակը մեծ ֆինանսական կորուստներ կպատճառի Եվրամիությանը՝ հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն: Հայտնում է 1lurer.am-ը։ «Մեր հավաքական անվտանգության համար կպահանջվի արդեն ոչ թե ՀՆԱ-ի 2 տոկոսը, այլ շատ ավելին: Տնտեսական տեսանկյունից իրավիճակը կդառնա աղետալի»,- ասել է դիվանագետը Le Monde թերթի հետ հարցազրույցում: Նրա խոսքով՝ Արևմուտքը պետք է հասնի Ռուսաստանի պարտությանը՝ առանց…
Փարիզը կապահովի շարունակական աջակցությունը Հայաստանին. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ֆրանսիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ստեֆան Սեժուրնեն դիվանագիտական կորպուսին ուղղված ուղերձում նշել է, որ «Ֆրանսիան կապահովի շարունակական աջակցությունը Հայաստանին»: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Արտգործնախարարի ուղերձում նշվում է նաև, որ «պետք է որոնել արդար և տևական խաղաղություն՝ հիմնված օրենքի և տարածքային ամբողջականության հարգման վրա, ինչպես նաև ապահովել…
Ոչ ոք չի կարող հավատալ, որԱրցախի դեմ ռազմական գործողությունը կանխամտածված չի եղել. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց` Ֆրանսիան հրատապ նիստ է հրավիրել` հաշվի առնելով իրավիճակի լրջությունը: «Մի քանի շաբաթ մեծածավալ զորք և ռազմական տեխնիկա կուտակելուց հետո Ադրբեջանը որոշեց մեծամասշտաբ գործողություններ նախաձեռնել, որոնք իրականացվում էին մեծ մասշտաբով և հետևանքներ առաջացնում քաղաքացիական բնակչության համար, գործողություն, որ ոչ ոք չի…
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան այսօր հայտարարել է, որ ապրիլի վերջին կայցելի Հայաստան ու Ադրբեջան և կքննարկի Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման հարցը: «ԼՂ է հասնում անբավարար քանակի մթերք, այն էլ` Կարմիր խաչի շնորհիվ, ում օգնում է Ֆրանսիան: Անհրաժեշտ է վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով և ավելի լավ ապահովել ԼՂ մատակարարումը: Ֆրանսիան չի խոսում,…
Լաչինի միջանցքի ապաշրջափակումն առաջնահերթ է. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ադրբեջանը պետք է հարգի ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան` ընդգծելով, որ անընդունելի է Լաչինի միջանցքի արգելափակումը: Նա առաջնահերթ է համարել միջանցքի ապաշրջափակումն ու ազատ տեղաշարժի անհապաղ վերականգնումը: Կոլոննայի խոսքով` դա Ադրբեջանի պարտավորությունն է, և օրենքը պետք է հարգվի: Ֆրանսիան մասնակցում է ԵՄ առաքելությանը, որը վերաբերում է երկու…
Ֆրանսիան հրաժարվում է ճանաչել «Թալիբան» շարժման նոր կառավարությունը
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը թալիբներին մեղադրել է ստի մեջ: Նա նշել է, որ Ֆրանսիան հրաժարվում է ճանաչել Աֆղանստանում «Թալիբան» շարժման նոր կառավարությունը և չի ցանկանում որևէ հարաբերություն ունենալ նրանց հետ։ Լե Դրիանը France 5 հեռուստաալիքի եթերում նշել է, որ թալիբները բազմիցս ասել են, որ թույլ կտան որոշ օտարերկրացիներին և աֆղանցիներին անարգել լքել…
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին
Սեպտեմբերի 4-ին Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, որում, մասնավորապես, նշել է. «Հարգելի՛ պարոն նախարար, Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ սրտանց Ձեզ եմ հղում իմ ջերմ շնորհավորանքները` կանխավ գոհունակություն հայտնելով Ձեզ հետ սերտորեն և վստահության մթնոլորտում աշխատելու հեռանկարի համար: Ձեր…